Ադրբեջանը նախապատրաստվել է այսօրվան, համապատասխան քանակի զենք և այլ ռեսուրսներ է ձեռք բերել, իսկ մենք, ժամանակ կորցնելով, որոշակի քայլեր չենք արել, ավելի լավ կարող էինք նախապատրաստվել, եթե ԵՄ-ի հետ կնքեինք Ասոցացման պայմանագիրը, և ավելի ինտենսիվ դառնային ինտեգրացիոն գործընթացները:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև մեր հարևան երկրների ներդրումային հոսքերի վրա, քանի որ Ղարաբաղի պատերազմը պետք է դիտարկել տարածաշրջանի շրջանակներում: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա կարծիքով՝ հրադադարի ընթացքում հակառակորդ պետությունը հասցրել է ամրացնել դիրքերը, իսկ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, զուր ժամանակ է վատնել:

«Ադրբեջանը նախապատրաստվել է այսօրվան, համապատասխան քանակի զենք և այլ ռեսուրսներ է ձեռք բերել, իսկ մենք, ժամանակ կորցնելով, որոշակի քայլեր չենք արել, ավելի լավ կարող էինք նախապատրաստվել, եթե ԵՄ-ի հետ կնքեինք Ասոցացման պայմանագիրը, և ավելի ինտենսիվ դառնային ինտեգրացիոն գործընթացները»,- նշեց տնտեսագետը:

Ա. Եղիազարյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարգավիճակը փոխվելու է, այստեղ դառնալու է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի: Այս հակասությունների կծիկն առաջանում է նաև այդ պատճառով, որովհետև վաղ թե ուշ Ռուսաստանը տարածաշրջանից գնալու է, և ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն տարածաշրջանում կունենան ամուր ներկայացվածություն, Իրանը կունենա մեծ ազդեցություն, իսկ այդպիսի պայմաններում ռազմական ագրեսիա ձեռնարկել Հայասատանի դեմ, Ադրբեջանին ոչ ոք թույլ չի տա:

Տնտեսագետի գնահատմամբ՝ տարածաշրջանում արևմտյան կառույցների ամրապնդումից հետո միայն կարելի է խոսել այն մասին, որ վիճակը կայունացել է, և արդեն բարենպաստ վիճակ կլինի ներդրողների և նախատեսված ծրագրերի իրականացման համար. «Քանի դեռ կա անորոշություն, դեռևս կան նաև ռիսկեր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարե Գրիգորյան

06.05.2016

Աղբյուրը` «Առաջին լրատվական»