Հայաստանում քիչ բան է փոխվել, հարեւան երկրներում՝ շատ: Նրանք ունեն այլընտրանքային հնարավորություններ, ինտեգրված են այլ տնտեսական տարածքների, Հայաստանն ապրում է խորհրդային ռեժիմով, դա արգելակում է Հայաստանի զարգացումը, իսկ երկաթգիծը Հայաստանի համար անհրաժեշտ գործոն է:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ա1+».«Հայաստանը ապրում է խորհրդային ռեժիմով. դա արգելակում է զարգացումը» +(տեսանյութ)

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքերով՝ Լարսի ճանապարհը կապող թել է խորհրդային տնտեսական տարածքի իմաստով,  եւ Հայաստանում քիչ բան է փոխվել այս տարիներին: «Հարեւան երկրներում փոխվել է շատ բան: Նրանք ունեն այլընտրանքային հնարավորություններ, ինտեգրված են այլ տնտեսական տարածքների, եւ Հայաստանը ապրում է ըստ էության խորհրդայի ռեժիմով, դա արգելակում է Հայաստանի զարգացումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետը:

Միաժամանակ, ըստ Աշոտ Եղիազարյանի, Հայաստանը մի այնպիսի տնտեսական միության անդամ է, որի  իրավական ռեժիմը, իրավական կարգավորումները տարբերվում են այն կարգավորումներից, որում գտնվում է Վրաստանը: «Հայաստանը չի կարողանում դիվերսիֆիկացնել իր շուկաները, որովհետեւ նույնպես այնպիսի տնտեսական միության կազմում է գտնվում, որը սահմանափակումներ է ստեղծում այդ ճանապարհին: Հայաստանը չունի համապատասխան իրավական բազա  Վրաստանի  եւ առավել եւս Իրանի հետ առեւտրի առումով»:

Անդրադառնալով երկաթգծի գոյությանը՝ տնտեսագետը նշեց, որ մեր երկաթգիծը դուրս է բոլոր տեսակի զարգացումներից: Մինչ  տարածաշրջանում բոլոր երկրները զարգացրել են հաղորդակցության ուղիները, մենք մնացել ենք նույնը,  չենք կարողանում ստեղծել նոր երկաթուղի, որը շատ անհրաժեշտ է Իրան եւ Պարսից ծոց դուրս գալու համար: «Ըստ էության,  մենք Ռուսաստանի հետ այլ հաղորդակցության միջոց չունենք, մեր երկաթուղին անմրցունակ է, լաստանավային փոխադրումները նույնպես դառնում են անմրցունակ եւ Հայաստանում թանկ է ստացվում արտադրանքը: Ներդրումների առումով գրավիչ չէ Հայաստանը, ովքե՞ր ներդրումներ կանեն Հայաստանում, երբ հայտնի չէ, թե որտեղ պետք է դա իրացնեն: Հարեւան Վրաստանում այս առումով ավելի գրավիչ միջավայր է»:

Տնտեսագետի խոսքերով՝ եթե Հայաստանը Վրաստանի հետ նույն տնտեսական ինտեգրման տարածքում լինի, էական տարբերություն չի լինի.  Հայաստանում կարելի է արտադրել, Վրաստանի միջոցով արտահանել. «Բայց քանի որ իրավական առումով Վրաստանը մեզ համար տարանցիկ երկիր է,  նույնիսկ կարող է առաջանալ պատային փակուղի, որն առաջացնում է ռիսկեր»,- եզրափակեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

16.07.2016

Աղբյուրը` «Ա1+»

 

«Նյուզ». Հայաստանի հեռանկարային շուկաները գտնվում են ոչ թե ՌԴ-ում, այլ ավելի շատ Եվրոպայում. տնտեսագետ

Աշխարհագրական առումով Հայաստանի հեռանկարային շուկաները գտնվում են ոչ թե Ռուսաստանում, այլ ավելի շատ Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ հավելելով, որ  դա նշանակում է, որ Հայաստանի տրանսպորտային ուղիները պիտի ինտեգրված լինեն այդ տարածքներին:

«Հայաստանում քիչ բան է փոխվել, հարեւան երկրներում՝ շատ: Նրանք ունեն այլընտրանքային հնարավորություններ, ինտեգրված են այլ տնտեսական տարածքների, Հայաստանն ապրում է խորհրդային ռեժիմով, դա արգելակում է Հայաստանի զարգացումը, իսկ երկաթգիծը Հայաստանի համար անհրաժեշտ գործոն է»,-ասաց նա՝ շարունակելով, որ տրանսպորտային հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով Հայաստանը ոչ գրավիչ երկիր է դառնում նաեւ ներդրումների առումով:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուն, տնտեսագետը նշեց, որ փոփոխություններ է առաջացրել տարածաշրջանում. «Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական իրավիճակը փոխվում է՝ կապված Իրանի, Արեւմուտքի ազդեցությամբ: Սա ենթադրում է, որ ձեւավորվելու են տրանսպորտային նոր ուղիներ, ստեղծվելու են   միջազգային տրանսպորտային ուղիներ: Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Իրանը ներքաշվի տրածաշրջանային գործարքների մեջ, սակայն, անկախ նրա ցանկությունից, Իրանի հետ պետք է հաշվի նստել, եւ Իրանը տարածաշրջանում նոր հնարավորություններ է ստեղծում»:

Աշոտ Եղիազարյանի խոսքով, Իրանը շահագրգռված է Սեւ ծովի միջոցով դուրս գալ եվրոպական շուկաներ, ԵՄ-ն նույնպես շահագրգռված է դուրս գալ Իրան Կովկասի միջոցով. «Այս առումով Հայաստանն ու Վրաստանը դառնում են այդ միջանցքի կարեւոր օղակները: Պատահական չէ, որ ներգրավվում են սեւծովյան այլ երկրներից Բուլղարիան, Հունաստանը: Ըստ էության, Եվրամիության եւ Մերձավոր Արեւելքի արանքում ստեղծվում է տնտեսական ենթատարածաշրջան»,-ասաց նա նկատի ունենալու Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանսպորտային միջանցքը՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան երթուղով:

16.07.2016

Աղբյուրը` «Նյուզ»

 

Տնտեսագետ. ԵՄ և Մերձավոր Արևելքի արանքում ստեղծվում է տնտեսական ենթատարածաշրջան

16.07.2016

Աղբյուրը` «Պանորամա»

 

«Հայելի». «Իրանը պատրաստվում է նոր երկաթգիծ կառուցել, որում ներգրավված է նաև Հայաստանը». Տնտեսագետ

«Մեր երկաթգիծը, որն արտաքին շուկաներ դուրս գալու կարեւոր գործոն է, դուրս է բոլոր տեսակի զարգացումներից: Տարածաշրջանի բոլոր երկրները զարգացրել են երկաթգիծը, իսկ մենք մնացել ենք նույնը եւ նոր երկաթուղի չենք կարողանում ստեղծել: Ներկայում գծագրվում է Իրան-ՀՀ-Վրաստան-Բուլղարիա միջանցքը, իսկ մենք ՌԴ-ի հետ հաղորդակցության այլ միջոց չունենք բացի Լարսից, երկաթուղային փոխադրումները դառնում են անմրցունակ: Ո՞վ ներդրում կանի ՀՀ-ում, երբ հայտնի չէ, թե ապրանքները որտեղ են իրացվելու»,-այս  մասին լրագրողների  հետ հանդիպման  ժամանակ ասաց տնտեսագետ  Աշոտ  Եղիազարյանը՝  նշելով,որ  տրանսպորտային հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով Հայաստանը ոչ գրավիչ երկիր է դառնում նաև ներդրումների առումով: Իրանի կողմից առաջարկվում է իրականացնել Իրան–Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցքը, որի շահագրգիռ կողմերն են Եվրամիությունը, Իրանը, Վրաստանը: Հայաստանի առումով դժվար է ասել՝ շահագրգռված կողմ է,թ՞ե ոչ, սակայն դա բխում է Հայաստանի շահերից:

Բանախոսը  նկատեց,որ   տարածաշրջանում փոփոխություններ է առաջացրել նաև Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը, ինչը փոխում է խաղաքարտերը.«Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Իրանը ներքաշվի տրածաշրջանային գործարքների մեջ, սակայն, անկախ նրա ցանկությունից, Իրանի հետ պետք է հաշվի նստել, և Իրանը տարածաշրջանում նոր հնարավորություններ է ստեղծում»,-նշեց  տնտեսագետը:

Ավելի  մանրամասն՝  տեսանյութում

16.07.2016

Աղբյուրը` «Հայելի»

 

«Թերթ». Իրանն առաջարկում Է նոր երկաթգծի կառուցում, որում ներգրավված է նաև Հայաստանը. տնտեսագետ

Իրանի կողմից առաջարկվում է իրականացնել Իրան–Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցքը, որի շահագրգիռ կողմերն են Եվրամիությունը, Իրանը, Վրաստանը: Հայաստանի առումով դժվար է ասել՝ շահագրգռված կողմ թե ոչ, սակայն դա բխում է Հայաստանի շահերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետը հայտնեց, որ այդ միջանցքի կառուցման համար բոլորովին վերջերս Սոֆիայում տեղի է ունեցել փորձագիտական քննարկում՝ նպատակներն ու խնդիրները դիտարկելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ տնտեսագետի՝ Հայաստանը դուրս է տարածաշրջանային զարգացումներից. «Աշխարհագրական առումով Հայաստանի հեռանկարային շուկաները գտնվում են ոչ թե Ռուսաստանում, այլ ավելի շատ Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Դա նշանակում է, որ Հայաստանի տրանսպորտային ուղիները պիտի ինտեգրված լինեն այդ տարածքներին: Հայաստանում քիչ բան է փոխվել, հարևան երկրներում՝ շատ: Նրանք ունեն այլընտրանքային հնարավորություններ, ինտեգրված են այլ տնտեսական տարածքների, Հայաստանն ապրում է խորհրդային ռեժիմով, դա արգելակում է Հայաստանի զարգացումը, իսկ երկաթգիծը Հայաստանի համար անհրաժեշտ գործոն է»:

Տնտեսագետի խոսքով՝ տրանսպորտային հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով Հայաստանը ոչ գրավիչ երկիր է դառնում նաև ներդրումների առումով.«Հայաստանը Վրաստանի հետ նույն ինտեգրման տարածքում է, բնականաբար, էական տարբերություն չկա: Հայաստանում կարելի է արտադրել, Վրաստանի միջոցով արտահանել, սակայն, քանի որ իրավական առումով, այլ ռեժիմներ են գործում Հայաստանում և Վրաստանում, ներդրումների համար ռիսկեր են առաջանում»:

Եղիազարյանն ասաց, որ տարածաշրջանում փոփոխություններ է առաջացրել նաև Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը, ինչը փոխում է խաղաքարտերը.«Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Իրանը ներքաշվի տրածաշրջանային գործարքների մեջ, սակայն, անկախ նրա ցանկությունից, Իրանի հետ պետք է հաշվի նստել, և Իրանը տարածաշրջանում նոր հնարավորություններ է ստեղծում»:

Tert.am-ի հարցին, թե ինչ պատճառով է, որ Հայաստանն անընդհատ դուրս է մնում տարածաշրջանում իրականացվող կարևորագույն ծրագրերից, որոնք մեկուսացնում են Հայաստանը, ինչպես օրինակ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն էր, տնտեսագետն ասաց, որ Հայաստանի նկատմամբ, հասկանալի պատճառներով, խտրական վերաբերմունք է ցուցաբերվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

«Հայաստանը շրջանցող նախագծերի նկատմամբ խանդավառված չեն եղել Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, բայց նախկինում ինչ եղել է և այսօր ինչ պիտի լինի, դրանք էապես տարբեր են: Արևմուտքի և Իրանի ազդեցությունն այսօր մեծացել է տարածաշրջանում, որովհետև նախկինում, բոլոր նախագծերը նպատակ են ունեցել շրջանցել ոչ միայն Իրանը, այլ նաև Ռուսաստանը, իսկ ներկայումս նման նախագծերում ներգրավվում է Իրանը, այդ թվում նաև Հայաստանը և մեր երկրի համար ստեղծվում են ինչպես մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ»,– ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե 2014-ի ավարտին Ռուսաստանը հայտարարեց, մտադիր է էլեկտրաֆիկացնել Իրանից դեպի Ադրբեջան գնացող երկաթուղին, իսկ հետագայում այն հասցնել մինչև Ռուսաստան, սա քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ իրագործման հնարավորություն կա, ինչից կրկին դուրս մնաց Հայաստանը, Եղիազարյանն ասաց.«Դրանք մեծամասամբ եղել են աշխարհաքաղաքական բնույթի հայտարարություններ: Ի վերջո, ոչ Իրանի կողմից, ոչ էլ Ռուսաստանի կողմից իրական քայլեր չեն արվել այդ նախագիծն իրականություն դարձնելու համար, որովհետև ամեն մեկն ակնկալել է, որ ինքը դրանից առավել մեծ շահ կունենա»:

16.07.2016

Աղբյուրը` «Թերթ»

 

«Առավոտ». «Հայաստան-Իրան երկաթգծի շուրջ կողմերն իրական քայլեր չեն արել». Աշոտ Եղիազարյան (Տեսանյութ) 

«Վաղ թե ուշ այդ ծրագիրը պետք է իրականացվի, արտաքին աշխարհի հետ կապվելու համար ՀՀ-ն պետք է ելք ունենա դեպի Մերձավոր Արեւելք եւ Իրան, մյուս ուղղությամբ էլ Վրաստանի միջոցով պետք դուրս գա սեւծովյան նավահանգիստներ»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հուլիսի 16-ին խոսելով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հեռանկարների մասին, ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա դիտարկմամբ` Իրանը շահագրգռված է Սեւ ծովի միջոցով  դուրս գալու եվրոպական շուկաներ, ԵՄ-ն էլ շահագրգռված է դուրս գալ Իրան` Հարավային Կովկասի միջոցով, ուստի ՀՀ-ն եւ Վրաստանը դառնում են այդ միջանցքի կարեւոր ուղիներ. «Իրանն ունի Եվրոպա դուրս գալու տարբեր ճանապարհներ, բայց նրա համար շահավետ է դուրս գալ Հարավային Կովկասի միջոցով: Իրանը հնարավորություն ունի Ռուսաստան դուրս գալու նաեւ Ադրբեջանի միջոցով»:

Անդրադառնալով Ադրբեջան-Իրան երկաթուղու կառուցման մասին տեղեկություններին` Եղիազարյանը նշեց, որ Իրանի մուտքը Հարավային Կովկաս ձեռնտու չէ ՌԴ-ի համար, բայց դա չի նշանակում, որ ծրագրեր չեն իրականացվում. Ռուսաստանին ձեռնտու է թույլ Իրանը, որը ներկայում, սակայն այլեւս չի կրում պատժամիջոցների հետեւանքները:

Ըստ տնտեսագետի` Հայաստան-Իրան երկաթգծի շուրջ աշխարհաքաղաքական բնույթի հայտարարություններ են եղել, սակայն երկու կողմերից իրական քայլեր չեն արվել. «Մեր երկաթգիծը, որն արտաքին շուկաներ դուրս գալու կարեւոր գործոն է, դուրս է բոլոր տեսակի զարգացումներից: Տարածաշրջանի բոլոր երկրները զարգացրել են երկաթգիծը, իսկ մենք մնացել ենք նույնը եւ նոր երկաթուղի չենք կարողանում ստեղծել: Ներկայում գծագրվում է Իրան-ՀՀ-Վրաստան-Բուլղարիա միջանցքը, իսկ մենք ՌԴ-ի հետ հաղորդակցության այլ միջոց չունենք բացի Լարսից, երկաթուղային փոխադրումները դառնում են անմրցունակ: Ո՞վ ներդրում կանի ՀՀ-ում, երբ հայտնի չէ, թե ապրանքները որտեղ են իրացվելու»: 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

16.07.2017

Աղբյուրը` «Առավոտ»

 

«Առավոտ». «Քննարկվում է Իրան-ՀՀ-Վրաստան-Բուլղարիա երկաթգծի ծրագիրը». տնտեսագետ 

«ՀՀ-ին մեծ հաշվով մնացել է նախկին ԽՍՀՄ տրանսպորտային տարածքը, որը Լարսի թելով ՀՀ-ին կապում է ՌԴ-ի հետ, սակայն տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք նոր կերպով են գծագրում տրանսպորտային հաղորդակցության ուղիները»,-հուլիսի 16-ին «Պոստ Սկրիպտում» ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա բնորոշմամբ` Հայաստանի պես դեպի ծով ելք չունեցող պետություններն ունեն տրանսպորտային հաղորդակցության առանձնահատկություններ, եւ այդ տեսանկյունից հնարավորություններն ավելի  նվազ են. «Ծով ունեցող երկրները շուկաների հասանելիության առումով ունեն առավելություն, տրանսպորտային ծախսերը քիչ են, իսկ Հայաստանը ծախսում է: Ծով ունեցող երկրների ներդրումային գրավչությունն ավելի մեծ է»:

Գուցե տպավորություն է ստեղծվում, որ աշխարհաքաղաքական դիրքն անեծք է, սակայն տնտեսագետի խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ խնդիրը հաղթահարելի է. «Կարելի է զարգացնել երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը` երկաթգիծ, ավտոմոբիլային ճանապարհներ: Կարելի է ինտեգրվել ծովափնյա երկրի հետ եւ զարգացման տրանսպորտային միջանցքներ ստեղծել, կամ զարգացնել այնպիսի արտադրություններ, որոնք արտահանման տեսանկյունից արդյունավետ են: ՀՀ-ն այս ամենն իրականացնելու հետ կապված խնդիրներ ունի, չի կարողանում կառուցել նոր երկաթգիծ Իրանի հետ` պայմանավորված ռուսական կոնցեսիոների ներկայությամբ: Մեր երկաթուղիները մրցունակ չեն անգամ ավտոմոբիլային ճանապարհների հետ»:

Եղիազարյանի դիտարկմամբ` Հայաստանը չի կարողանում ինտեգրվել նաեւ Վրաստանին, վերջինիս եւ Իրանի հետ չունի առեւտրային քաղաքականության իրավական բազա. «Վրաստանը որպես Հայաստանի համար տարանցիկ երկիր իրավական ռեժիմների տարբերություններ ունի, ինչը փակուղի է առաջացնում: ՀՀ արտաքին առեւտրի հաշվեկշիռը մնում է բացասական, արտաքին պարտքը մեծանում է»:

Բանախոսի դիտարկմամբ` եթե ՀՀ հեռանկարային շուկաները գտնվում են Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում, ՀՀ տրանսպորտային հաղորդակցության միջոցները պետք է ինտեգրված լինեն այդ տարածքներին. «Լարսի ճանապարհն էլ կապող օղակ է հետխորհրդային տնտեսական տարածքի հետ: ՀՀ-ն ինտեգրված է այլ տնտեսական տարածքներին եւ ապրում է «խորհրդային ռեժիմով», ինչը արգելակում է ՀՀ զարգացումը»:

Ինչ վերաբերում է փորձագիտական շրջանակներում քննարկման փուլում գտնվող Իրան-ՀՀ-Վրաստան-Բուլղարիա երկաթգծին, տնտեսագետի խոսքով` այն ձեռնտու է ԵՄ-ին, Իրանին եւ Վրաստանին, իսկ Հայաստանի շահագրգռվածության մասին խոսքելն այս պահին դժվար է, թեպետ ծրագիրը բխում է ՀՀ շահերից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

16.07.2017

Աղբյուրը` «Առավոտ»

 

«Հենարան». Հայաստանն ապրում է խորհրդային ռեժիմով. տնտեսագետ

Հայաստանի հեռանկարային շուկաները գտնվում են ոչ թե Ռուսաստանում, այլ ավելի շատ Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում: Այս մասին, այսօր՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ. նշեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Ըստ տնտեսագետի՝   դա նշանակում է՝  Հայաստանի տրանսպորտային ուղիները պիտի ինտեգրված լինեն այդ տարածքներին:

«Հայաստանում քիչ բան է փոխվել, հարեւան երկրներում՝ շատ: Նրանք ունեն այլընտրանքային հնարավորություններ, ինտեգրված են այլ տնտեսական տարածքների, Հայաստանն ապրում է խորհրդային ռեժիմով. դա արգելակում է Հայաստանի զարգացումը, իսկ երկաթգիծը Հայաստանի համար անհրաժեշտ գործոն է»,-ասաց  բանախոսը:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուն, տնտեսագետը նշեց, որ փոփոխություններ է առաջացրել տարածաշրջանում. «Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական իրավիճակը փոխվում է՝ կապված Իրանի, Արեւմուտքի ազդեցությամբ: Սա ենթադրում է, որ ձեւավորվելու են տրանսպորտային նոր ուղիներ, ստեղծվելու են   միջազգային տրանսպորտային ուղիներ: Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Իրանը ներքաշվի տրածաշրջանային գործարքների մեջ, սակայն, անկախ նրա ցանկությունից, Իրանի հետ պետք է հաշվի նստել, եւ Իրանը տարածաշրջանում նոր հնարավորություններ է ստեղծում»:

16.07.2016

Աղբյուրը` «Հենարան»

 

«Հանրային ռադիո». Ձևավորվելու են տրանսպորտային նոր ուղիներ. Հայաստանը դրան պետք է պատրաստ լինի՝ ասում է տնտեսագետը

Հայաստանն այնպիսի պետություններից է, որ ծով ելք չունի, իսկ նման պետությունները թույլ են իրենց հնարավորությունների առումով՝  անդրադառնալով Հայաստանի հնարավորություններին՝ տնտեսագետ  Աշոտ Եղիազարյանը նկատել է, որ աշխարհագրական առումով Հայաստանի հեռանկարային շուկաները գտնվում են ոչ թե Ռուսաստանում, այլ ավելի շատ Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: Տնտեսագետը նշել է, որ չնայած աշխարհագրական դիրքին՝ արգելքները հաղթահարելու համար կան մի քանի ուղիներ, որոնցից է նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը: Նաև նշել է, որ Իրանի կողմից առաջարկվում է իրականացնել Իրան–Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանսպորտային միջանցքը, որի շահագրգիռ կողմերն են Եվրամիություն, Իրանը, Վրաստանը: Հայաստանի առումով դժվար է ասել՝ շահագրգռված կո՞ղմ է, թե՞ ոչ, սակայն դա բխում է Հայաստանի շահերից՝ ասել է։

Ցանկացած տնտեսական տարածքի հյուսվածքը տրանսպորտային հաղորդակցության ուղիներն են: Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այստեղ մնացել է նախկին խորհրդային տրանսպորտային տարածքը, որը Լարսի բարակ թելով Հայաստանը կապում է  Ռուսաստանի հետ։ Անդրադառնալով Հայաստանը արտաքին աշխարհին կապող հաղորդակցության ուղիներին՝ տնտեսագետը նկատում է, որ մեր նման երկիրը, որը ելք չունի դեպի ծով, պետք է տրանսպորտային հաղորդակցությունը զարգացներ ծով ելք ունեցող երկրների հետ։

Աշոտ Եղիազարյանն այս ամենից մեկ հետեւություն է անում. աշխարհագրական դիրքն անեծք է տվյալ երկրի համար: Այդուհանդերձ՝ այս բոլոր խնդիրները հաղթահարելի են։ Դա է փաստում նաև միջազգային փորձը: Տնտեսագետի խոսքով, արգելքները հաղթահարելու համար կան մի քանի ուղիներ, որոնցից է նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը: « Ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթգիծ: Ժամանակակից տեխնոլոգիաները դրա հնարավորությունները տալիս են: Խնդիրը կարելի է լուծել նաև շուկաներին հասանելիության առումով՝ ինտեգրվելով ծովափնյա երկրի կամ ավելի մեծ շրջանակի հետ, որոնք կոչվում են տրանսպորտային միջանցքներ: Նաև նոր շուկաներ որոնել և դիվերսիֆիկացնել արտահանումը: Սակայն Հայաստանն ունի այս խնդիրների լուծման հետ կապված հարցեր: Հայաստանը չի կարողանում կառուցել նոր երկաթգիծ Իրանի հետ։ Մեր երկաթուղիները, ըստ էության, անմրցունակ են նույնիսկ ավտոմոբիլային ճանապարհների հետ»։

Այս ամենը Հայաստանի համար ստեղծում են մի իրավիճակ, որ արտաքին առեւտրի հաշվեկշիռը մնում է բացասական, արտաքին պարտքն ավելանում է: Տնտեսագետը նշեց, որ  տարածաշրջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական իրավիճակը փոխվում է՝ կապված Իրանի, Արևմուտքի ազդեցությամբ, ինչը ենթադրում է, որ ձևավորվելու են տրանսպորտային նոր ուղիներ, ստեղծվելու են  միջազգային տրանսպորտային ուղիներ: Աշոտ Եղիազարյանը նկատեց, որ Իրանը շահագրգռված է Սև ծովի միջոցով դուրս գալ եվրոպական շուկաներ, ԵՄ-ն նույնպես շահագրգռված է դուրս գալ Իրան Կովկասի միջոցով: «Այս առումով Հայաստանն ու Վրաստանը դառնում են այդ միջանցքի կարևոր օղակները: Պատահական չէ, որ ներգրավվում են սևծովյան այլ երկրներից Բուլղարիան, Հունաստանը»։

Ըստ էության, Եվրամիության և Մերձավոր Արևելքի արանքում ստեղծվում է տնտեսական ենթատարածաշրջան՝ նշեց տնտեսագետը՝ միաժամանակ հավելելով, որ ՌԴ-ն շահագրգռված չէ Իրանի մուտքով տարածաշրջան: Այդուհանդերձ՝  Իրանի հետ պետք է հաշվի նստել, քանի որ Իրանը տարածաշրջանում նոր հնարավորություններ է ստեղծում:

16.07.2016

Աղբյուրը` «Հանրային ռադիո»