Այն տնտեսական միջավայրը, որը պայմանավորված է ԵՏՄ տարածքով, չի կարողանա ապահովել կայուն վիճակ. այս իրավիճակում Հայաստանը կորցրել է արտաքին լեգիտիմությունը, Հայաստանի տնօրինության ներքո գտնվող ռեսուրսները սահմանափակ են, որի հետևանքով էլ առաջանում են խնդիրներ, սրվում է նաև ներքաղաքական իրավիճակը:

«Առաջին լրատվական»-ի եթերում Արման Բաբաջանյանի  հյուրը ՄԱՀՀԻ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանն է «Առաջին լրատվական»-ի եթերում Արման Բաբաջանյանի հյուրը ՄԱՀՀԻ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանն է

«Այն տնտեսական միջավայրը, որը պայմանավորված է ԵՏՄ տարածքով, չի կարողանա ապահովել կայուն վիճակ. այս իրավիճակում Հայաստանը կորցրել է արտաքին լեգիտիմությունը, Հայաստանի տնօրինության ներքո գտնվող ռեսուրսները սահմանափակ են, որի հետևանքով էլ առաջանում են խնդիրներ, սրվում է նաև ներքաղաքական իրավիճակը:

Հայաստանը զրկվել է զարգացման ռեսուրսներից ու հնարավորություններից՝ սահմանափակվելով ԵՏՄ շրջանակներում՝ մեկուսանալով աշխարհի շուկաներից և զարգացման հեռանկարներն ապահովող ուղղություններից՝ նկատի ունեմ ԵՄ-ին և Արևմտյան կառույցներին, այդ թվում նաև ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հնարավորությունները»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հիմնադիր խորհրդարանի և «Սասնա ծռեր»- ի անդամները իրենց գործունեության սկզբում ընդգծված քաղաքական կողմնորոշում չեն ունեցել, բայց ինչ-որ հանգրվանից սկսած՝ ազդարարեցին, որ իրենք ապագաղութացման, ազգային-ազատագրական պայքար են մղում, ավելին՝ Վարուժան Ավետիսյանը զենքերը վայր դնելու օրը հայտարարեց, որ Հայաստանը չի կարող դառնալ գուբեռնիա, Աշոտ Եղիազարյանը նշեց, որ, իր կարծիքով, Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն իր անձնական դիրքորոշման մասին է. «Այդպիսի արձագանք չի եղել նրա համախոհների կողմից, չի եղել նաև Ժ. Սէֆիլյանի հայտարարության մեջ:

Ապագաղութացման դեմ միայն պայքարով հարցերը չեն լուծվում, պետք է հստակ կողմնորոշում ցույց տալ: Պետք է ընդունենք հետևյալ ելակետը՝ անհրաժեշտ է դուրս գալ ԵՏՄ-ից և ինտեգրվել արևմտյան կառույցներին, այսինքն՝ փոխել աշխարհաքաղաքական կողմնորոշվածությունը: Շատ ոչ կոնկրետ է ապագաղութացման դեմ նրանց պայքարը, Ժ. Սէֆիլյանն էլ իր հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի վերանայում»:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ Հայաստանում ապստամբություն կարող է լինել միայն Մոկվայի դեմ՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու համար, և հեղափոխություն կարող է լինել միայն եվրաինտեգրման ճանապարհով:

Մանրամասները՝ տեսանյութում:

05.08.2016

Արման Բաբաջանյան

Աղբյուրը` «Առաջին լրատվական-1in.am»