Հայաստանը, ըստ էության, անդամագրվելով ԵԱՏՄ–ին կորցրել է իր սուվերենությունը, ինչը շատ կարևոր է տնտեսական զարգացման համար: Այսինքն՝ այն, որ պետք է Հայաստանը կամուրջ լիներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, չի դիմանում ոչ մի քննադատության, և Ռուսաստանը քանդում և այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած երկրների հետ:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տնտեսագետ. Ռուսաստանն այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած բոլոր երկրների հետ. «Պանորամա»

ԵԱՏՄ-ին անդամակցելը չէր կարող դրական անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանն, ըստ էության, կատարելով այս ընտությունը, կորցրել է իր սուվերենությունը, ինչը ոչ միայն քաղաքական հասկացություն է, նաև շատ կարևոր է տնտեսական զարգացման համար: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ է տվել Հայաստանին մոտ երեք տարի ԵԱՏՄ անդամ  լինելը:

Նա ընդգծեց, որ միայն սուվերեն պետությունը կարող է տնտեսության ոլորտում գրանցել առաջընթաց:  Ըստ տնտեսագետի, ԵԱՏՄ անամակցությունից հետո ավելացել է Հայաստանի արտաքին պարտքը, անկում է ապրել ՀՆԱ-ն:

«Այս նախագիծը ոչ թե տնտեսական նախագիծ էր, ի սկզբանե քաղաքական բնույթի նախագիծ է եղել՝ հետխորհրդային տարածքում միասնական պետության վերականգնում Ռուսաստանի ղեկավարությամբ: Մենք ականատես ենք եղել այս ընթացքում դրա հաստատմանը: Այսինքն այն փաստարկներ, որ պետք է Հայաստանը կամուրջ լիներ ԵԱՏՄ երկրների համար, չի դիմանում քննադատությանը, հակառակը՝ ԵԱՏՄ-ն,  մասնավորապես  Ռուսաստանը քանդում են, այրում են Հայաստանի բոլոր կամուրջները մնացած բոլոր երկրների հետ»,- ասաց Ա.Եղիազարյանը:

Նրա դիտարկմամբ, այսօր Հայաստանն այս վիճակից դուրս գալու մեկ ելք ունի՝ վերականգնել սուվերենությունը. «Հայաստանը սուվերենությունը կարող է  վերականգնել մեկ ճանապարհով՝ օր առաջ դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, այն կառույցներից, որոնք մեզ կապում են Ռուսաստանի և այդ տարածքի հետ, ինտեգրվել ատլանտյան կառույցներին»:

Միաժամանակ նա հավելեց, որ ԵԱՏՄ-ն որպես տնտեսական ինտեգրացիոն տարածք, ըստ էության, գոյություն չունի, ձախողված նախագիծ է եղել, ապագա չունի, ինտեգրացիոն  պոտենցիալ չունի,  միայն փաստաթղթեր են, բայց որոնք Հայաստանին այլ ընտրության հնարավորություն չեն տալիս:

«Շատ լավ հասկանում են, որ Եվրամիության հետ իրավական այսպիսի բազայի ստեղծումը հնարավարություն կտա մեզ ավելի շուտ ինտեգրվել Եվրամիությանը, և այն, ինչ կարող է մեզ տալ, ավելի իրական է»,- ասաց Ա. Եղիազարյանը:

03.09.2016

Աղբյուրը` «Պանորամա»

 

Աշոտ Եղիազարյան. «ՌԴ-ն քանդում է Հայաստանի բոլոր կամուրջները». «Առավոտ»

«ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում պետք է լիներ դոնորների համաժողով. Հայաստանին մի քանի միլիարդ եվրո պետք է տրամադրվեր: Դրանք պետք է ծախսվեին տրանսպորտային եւ ջրային ենթակառուցվածքների զարգացման համար: Այդ թվում նաեւ մեզ համար այդքան կարեւոր Հյուսիս-Հարավի: Հայաստանին նաեւ օրենսդրական համապատասխանեցման գումարներ էին տրամադրվելու,  կանխատեսվում էր, որ 2-3 տոկոս ՀՆԱ-ի աճ է լինելու, 15 տոկոս արտահանման աճ: Հայաստանը կարող էր շատ ներդրողների համար իսկապես կամուրջ լինել»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը` վերլուծելով, թե ինչ կորցրեց Հայաստանը երեք տարի առաջ`անդամագրվելով ԵԱՏՄ-ին: Հիշեցնենք` այսօր լրանում է Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամագրվելու երրորդ տարին: Պաշտոնապես  Հայաստանն այդ կառույցի անդամ է ընդամենը մեկ տարի 2015 –ի հունվարի 2-ից:

Տնտեսագետը նաեւ հայտարարեց, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նաեւ քաղաքական առումով էր Հայաստանին երաշխիքներ տալիս` ԼՂՀ հարցում եւ անվտանգության: Aravot.am-ի դիտարկմանը, որ այդ փաստաթուղթը ժամանակին հրապարակվեց, ու ԵՄ ասոցացման կողմնակից տարբեր գործիչներ անգամ հրապարակային հայտարարություններ արեցին, որ ԼՂՀ-ի եւ անվտանգության բաղադրիչների մասին ամրագրումներ չկան դրանում, Աշոտ Եղիազարյանն ասաց, որ ինքը նկատի ունի անուղղակի երաշխիքները. «Կետեր ինչո՞ւ չեն ներառվել`բանակցողները գիտեն, բայց եթե ուղի ես ընտրել, դա նշանակում է, որ վայելում ես ԵՄ-ի աջակցությունն անվտանգության ոլորտում»:

Տնտեսագետը նկատում է` ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո որեւէ կանխատեսում տնտեսական ակտիվությունների առումով չի արձանագրվել. «Դոլարային արտահայտությամբ տնտեսական անկում ենք ունեցել`ավելի քան ինը տոկոս: Անկում ենք արձանագրել արտաքին առեւտրի`արտահանումը`4 տոկոսով եւ այլն: Առանց մաքսատուրքերի շրջանառությունն  էլ չի ապահովել սպասելիքները: Անցյալ տարի 61 միլիոն մաքսատուրքեր ենք հավաքագրել ընդամենը: Ավելացել է պետական պարտքը`ավելի քան 700 միլիոն դոլարով»:

Տնտեսագետը որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրել. «Չի կարող դրական որեւէ բան լինել, քանի որ Հայաստանն այս ընտրությամբ իր սուվերենությունն է կորցրել: Իսկ դա ոչ միայն քաղաքական հասկացություն է, այլ նաեւ տնտեսության վրա է ազդում: Գաղութները չեն ստեղծվում զարգացնելու, այլ շահագործելու համար: Ընդ որում, Հայաստանը տեխնոլոգիապես հետամնաց երկրի գաղութ է: Սա ոչ թե տնտեսական նախագիծ էր, այլ քաղաքական»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:

Վկայակոչելով օրերս Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության նախագահ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու փաստը` բանախոսը նկատեց, որ այս միությունում մարդկանց ազատ տեղաշարժը քաղաքական նկատառումներով է սահմանափակվում. «Ո՞ր ներդրողը նման պարագայում կփորձի մտնել 170 միլիոնանոց շուկա: Այն փաստարկները, որ Հայաստանի ԵԱՏՄ երկրների համար կամուրջ պետք է դառնար, քննադատության չի դիմանում: ՌԴ-ն քանդում է Հայաստանի բոլոր կամուրջները»: Ելքը, ըստ նրա, Հայաստանի սուվերենության վերականգնումն է. «Դա նշանակում է օր առաջ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ինտեգրվել ատլանտյան կառույցներին»: ԵԱՏՄ-ից դուրս գալ ԵՄ չինտեգրվելով`բանաձեւը Աշոտ եղիազարյանը չի ընդունում: Ըստ նրա, այդպիսով Հայաստանը միեւնույն է մնում է ՌԴ-ի ազդեցության տակ:

Լրագրողներից մեկի հարցին`ինչպե՞ս է վերաբերվում Պուտին-Սարգսյան վերջին հանդիման ժամանակ ՌԴ նախագահի արած այն հայտարարությանը, որ Հայաստանի ՀՆԱ-ի տասը տոկոս աճ է գրանցվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո, տնտեսագետը հիշեցրեց, որ  ԵԱՏՄ փաստաթուղթը ստորագրելիս էլ Պուտինը հայտարարություններ էր անում, բայց փաստ է, որ նման աճ Հայաստանը չի ունեցել: Ըստ նրա, եթե որոշակի աճ եղել է, ապա դա ԵԱՏՄ-ի հաշվի չի եղել, այլ արտաքին պարտքի ավելացման, ներքին որոշակի կայունության եւ այլ գործոնների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

03.09.2016

Աղբյուրը` «Առավոտ»

 

Ինչի՞ց է զրկվել Հայաստանը՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին. «Երևան Թըդեյ»

Ռուսաստանը քանդում է Հայաստանի բոլոր կամուրջներն այլ երկրների հետ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, խոսելով Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության մասին: Նա կարծում է, որ Հայաստանը օր առաջ պետք է դուրս գա ԵԱՏՄ կազմից: 

03.09.2016

Աղբյուրը` «Yerevan.Today»

 

Ռուսաստանը քանդում և այրում է Հայաստանի բոլոր կամուրջներն այլ երկրների հետ. Աշոտ Եղիազարյան. «Թերթ»

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ամփոփելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ ներկայացրեց այն կորուստները, որոնք կրել է Հայաստանն այս կառույցին անդամակցելով։

Նա ասաց, որ հիմնական կորուստը ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը բաց թողնել էր, որը բացի այլ հնարավորություններից Հայաստանը կդարձներ բարենպաստ երկիր ներդրումների համար և շատերի համար կամուրջ կլիներ՝ դեպի եվրոպական շուկա:

«Քաղաքական և անվտանգության իմաստով կորուստ ունեցանք, ասոցացման համաձայնագրի ստորագրումն անուղղակիորեն անվտանգության  երաշխիքներ էր տալիս Հայաստանին , նաև Ղարաբաղին»,- ասաց նա։

Աշոտ Եղիազարյանը նաև նշեց, որ ԵԱՏՄ անամակցությունից հետո ՀՆԱ-ն ոչ թե աճ է արձանագրել, այլ՝ անկում, անկում է արձանագրվել նաև արտաքին շրջանառության ոլորտում, ինչպես նաև ավելացել է պետական պարտքը: 

«Հայաստանը, ըստ էության, անդամագրվելով ԵԱՏՄ–ին կորցրել է իր սուվերենությունը, ինչը շատ կարևոր է տնտեսական զարգացման համար: Այսինքն՝ այն, որ պետք է Հայաստանը կամուրջ լիներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, չի դիմանում ոչ մի քննադատության, և Ռուսաստանը քանդում և այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած երկրների հետ: Մենք սուվերենության խնդիր ունենք և Հայաստանի սուվերենությունը կվերականգնվի օր առաջ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալով»- ասաց նա՝ ավելացնելով, որ ԵԱՏՄ–ն ձախողված ծրագիր է և ապագա չունի:

Լիանա Առաքելյան

03.09.2016

Աղբյուրը` «Թերթ»

 

«Ռուսաստանն այրում է Հայաստանի բոլոր կամուրջները». Աշոտ Եղիազարյան. «168 Ժամ»

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին ոչինչ չի տվել, ընդհակառակը՝ կորցրել ենք.

«Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում պետք է լիներ դոնորների համաժողով, և Եվրամիությունը պատրաստ էր Հայաստանին աջակցել՝ հսկայական դրամաշնորհների տրամադրման միջոցով։ Այդ գումարները պետք է ծախսվեին Հայաստանի համար այնպիսի կենսական ոլորտների արդիականացման վրա, ինչպիսիք են՝ տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» մայրուղին, ջրային ենթակառուցվածքները և այլն։ Հայաստանին հնարավորություն էր տրվելու ադապտացվելու ԵՄ ընդհանուր օրենսդրական դաշտին, բարձրացնելու ստանդարտները։

Ակնկալվում էր, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց մի քանի տարի անց Հայաստանի ՀՆԱ աճը կավելանա ևս 2-2.3 %-ով, կանխատեսվում էր նաև 15% արտահանման աճ։ Բացի այդ՝ ներդրումների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեին Հայաստանում։ Հայաստանը կարող էր լինել կամուրջ ներդրողների համար՝ դուրս գալու եվրոպական 500 միլիոնանոց շուկա։ Այս ամենը մենք կորցրինք»։

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը կորուստներ ունեցավ նաև քաղաքական ու անվտանգության առումներով. «Ասոցացման համաձայնագրի ստորագրումը անուղղակիորեն անվտանգության երաշխիքներ էր տալիս Հայաստանին ու Ղարաբաղին։ Իսկ ԵՏՄ-ն ընտրելու հետևանքները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ծանր եղան։ Դոլարային արտահայտությամբ՝ ավելի քան 9 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել։ Անկում ենք արձանագրել նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Պետական պարտքն է ավելացել, անցած տարվանից մինչև հիմա մեր արտաքին պետական պարտքն ավելացել է ավելի քան 700 մլն դոլարով»։

Նրա պնդմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցրել է իր սուվերենությունը. «Սուվերենությունը կարևոր է նաև տնտեսական զարգացման համար։ Սուվերեն պետությունը միայն կարող է տնտեսության ոլորտում առաջընթաց գրանցել։ Հայաստանը մի երկրի գաղութ է, որն իր տեխնոլոգիական, տնտեսական առումով հետամնաց է։ Այս պայմաններում որևէ զարգացում ակնկալել հնարավոր չէր։ Այս նախագիծը քաղաքական է եղել ի սկզբանե, այսինքն՝ հետխորհրդային տարածքում միասնական պետության վերականգնում՝ Ռուսաստանի ղեկավարությամբ»։

Անդրադառնալով քաղաքագետ Ատեփան Գրիգորյանի՝ Ռուսաստան մուտքի արգելքին, նա նշեց, որ մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակվում է քաղաքական նկատառումներով. «Այդ դեպքում, ո՞ր ներդրողը 170 միլիոնանոց շուկա կփորձի մտնել Հայաստանի միջոցով։ Նույն Ստեփան Գրիգորյանը, ասենք՝ բիզնես գործունեություն էր ուզում ծավալել Ռուսաստանում. սահմանափակվում է։ Այսինքն՝ այն փաստարկները, որ Հայաստանը պետք է կամուրջ դառնար ԵՏՄ երկրների համար, որևէ քննադատության չեն դիմանում։ Հակառակը՝ Ռուսաստանն այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած բոլոր երկրների հետ»։

Ա. Եղիազարյանի խոսքով՝ այս վիճակից մի ելք կա՝ Հայաստանի սուվերենության վերականգնումը, որն ըստ նրա՝ կարող է լինել միայն ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից օր առաջ դուրս գալու ու Ատլանտյան կառույցներին ընդգրկվելու ճանապարհով։

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

03.09.2016

Աղբյուրը` «168 Ժամ»

 

«ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն կորցրել է իր սուվերենությունը». «Ա1+»

ՀՀ հիմնական կորուստը ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը բաց թողնել էր, որը բացի այլ հնարավորություններից, Հայաստանը կդարձներ բարենպաստ երկիր ներդրումների համար եւ շատերի համար կամուրջ կլիներ՝ դեպի եվրոպական շուկա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ ներկայացնելով այն կորուստները, որոնք կրել է Հայաստանն այս միությանն անդամակցելով։

«Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անուղղակիորեն անվտանգության  երաշխիքներ էր տալիս Հայաստանին, նաեւ Ղարաբաղին, որից այժմ արդեն զրկվեցին: Մինչդեռ, ԵՏՄ անդամակցությունից հետո մեզ մոտ ՀՆԱ-ն ոչ թե աճ է արձանագրել, այլ անկում, ինչպես նաեւ՝ անկում է արձանագրվել արտաքին շրջանառության ոլորտում, ավելացել է պետական պարտքը՝ ավելի քան 700 միլիոն դոլարով: Մինչդեռ Հայաստանը կարող էր շատ ներդրողների համար իսկապես կամուրջ լինել»:

Ի դեպ, այսօր լրանում է ՀՀ ԵՏՄ-ին անդամագրվելու 3-րդ տարին: Պաշտոնապես  Հայաստանն այդ կառույցի անդամ է 2015թ. հունվարի 2-ից:

Ըստ նրա՝ անդամակցելով ԵՏՄ-ին ՀՀ-ն կորցրել է իր սուվերենությունը. «Այն, որ Հայաստանը պետք է կամուրջ լիներ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև, չի դիմանում ոչ մի քննադատության. ՌԴ-ն քանդում, այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած երկրների հետ: Հայաստանի սուվերենությունը կվերականգնվի օր առաջ ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո: Իսկ դոլարային արտահայտությամբ տնտեսական անկում ենք ունեցել`ավելի քան 9 տոկոս: Անկում ենք արձանագրել արտաքին առեւտրի`արտահանման ոլորտում`4 տոկոսով եւ այլն: Առանց մաքսատուրքերի շրջանառությունն  էլ չի ապահովել սպասելիքները: Անցյալ տարի 61 միլիոն մաքսատուրքեր ենք հավաքագրել ընդամենը»:

Նա համոզված է՝ ԵՏՄ–ն ձախողված ծրագիր է եւ ապագա չունի: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան վերջին հանդիման ժամանակ ՌԴ նախագահի այն հայտարարությունը, որ Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճ է գրանցվել ԵՏՄ-ին անդամակցությունից հետո, Աշոտ Եղիազարյանին հիշեցրեց  ԵՏՄ փաստաթուղթը ստորագրելիս Վլադիմիր Պուտինի նույնատիպ հայտարարությունը. «Մինչդեռ փաստ է, որ նման աճ Հայաստանը չի ունեցել: Եթե որոշակի աճ եղել է, ապա դա ԵՏՄ-ի հաշվի չի եղել, այլ արտաքին պարտքի ավելացման, ներքին որոշակի կայունության եւ այլ գործոնների շնորհիվ»:

03.09.2016

Աղբյուրը` «Ա1+»

 

ԵՏՄ անդամակցությունը բացասական է ազդել Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա. Եղիազարյան. «Այսօր»

ԵՏՄ անդամակցությունը տնտեսական, քաղաքական և անվտանգության առումով Հայաստանին ոչինչ չտվեց, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Ըստ տնտեսագետի՝ ԵՄ անդամակցությունը մեծ հեռանկարներ կարող էր բացել ՀՀ-ի առջև, մինչդեռ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, որից հետո տնտեսական համակարգում ոչ մի առաջընթաց չի գրանցվել:  

«Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում պետք է լիներ դոնորների համաժողով, որտեղ քննարկվելու էր ասոցացման շրջանակներում ՀՀ-ում բարեփոխումներին ուղղված դրամաշնորհների տրամադրումը, ընդ որում խոսքը մի քանի միլիարդ եվրոյի մասին է, որը ԵՄ-ն պատրաստ էր տրամադրել Հայաստանին: Դրանք պետք է ծախսվեին այնպիսի կենսական ոլորտների վրա, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքները, Հյուսիս-Հարավ մայրուղին, ջրային ենթակառուցվածները և այլն: Ասոցացման համաձայնագիրը նաև տալու էր անվտանգության երաշխիքներ, բայց այս ամենը մենք կորցրեցինք, իսկ ԵՏՄ անդամակցությունը ոչ տնտեսական, ոչ քաղաքական և ոչ էլ անվտանգության տեսանկյունից ոչինչ չտվեց Հայաստանին», - նշեց տնտեսագետը:

Եղիազարյանի պնդմամբ՝ ակնկալվում էր, որ անդամակցությունից հետո ՀՆԱ-ն պետք է 2-2.3% աճեր, արտահանման աճը պետք է կազմեր 15%, մինչդեռ այն նվազել է 4%-ով, իսկ ներմուծումը՝ 26.5%:

«Եթե անգամ գրանցվել է տնտեսական աճ, ապա դա պայմանավորված չէ ԵՏՄ անդամակցությամբ: ԵՏՄ-ն ի սկզբանե ձախողված նախագիծ էր, որը մեզ պարտադրված էր: ՀՀ-ն կորցրել է իր սուվերենությունը և վերածվել գաղութի, իսկ գաղութացված երկիրը ստեղծված է շահագործման համար», - նշեց բանախոսը՝ հավելելով, որ սուվերենությունը վերականգնելու համար ՀՀ-ն պետք է դուրս գա այն բոլոր կառույցների կազմից, որոնք կապ ունեն ՌԴ-ի հետ:

03.09.2016

Աղբյուրը` «Այսօր»