Ռուսաստանի համար շահավետ չէ գազ վաճառել նույն գնով, ինչ իր սուբյեկտներին: Գազի հետ կապված բանակցությունները Ռուսաստանը որպես լծակ է օգտագործել տարբեր երկրների հետ հարաբերություններում: Հայաստանը բավականաչափ թանկ գազ է ստանում:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ: Անդրադառնալով դիտարկմանը, որ Լուկաշենկոյի և Պուտինի վերջին հանդպման ժամանակ քննարկվեց Բելառուսի համար գազի գինը նվազեցնելու հարցը, բայց հստակ չէ՝ այդ մասին ձեռք է բերվել պայամանավորվածություն, թե ոչ, Ա. Եղիազարյանը նշեց, որ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական հարաբերություները միշտ էլ ունեցել են իրենց առանձնահատկությունները:

«Եթե հարցը ԵԱՏՄ շրջանակներում ենք քննարկում, այստեղ նույնպես կարելի է շեշտել այդ առանձնահատկության մասին և նկատի ունենալ, որ այդ երկրներն այլ պայմանագրային հարաբերության մեջ են: Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները ԵՏՄ անդամ հանրապետություններից ամենաինտեգրվածն են, ԵՏՄ երկրների փոխադարձ առևտրի շուրջ կեսը բաժին է ընկնում Ռուսաստանին և Բելառուսին:

Այս երկրների հարաբերությունները առանձնահատուկ են, միշտ էլ Բելառուսն ավելի էժան է գնել էներգառեսուրսները՝ թե՛ գազը, թե՛ նավթը: Հիմա Բելառուսի տնտեսությունը շատ է տուժում Ռուսաստանում ստեղծված տնտեսական վիճակից:

Բելառուսը միշտ առաջ է քաշել ԵՏՄ շրջանակներում արագացնել միասնական էներգետիկ շուկաների ձևավորումը, այսինքն, որ այդ տարածքի բոլոր սուբյեկտների համար գոյություն ունենա նույն գինը:

Ուսաստանը գազի և նավթի ռեսուրսների միասնական շուկաներ ստղծելու խնդիրը հետաձգել է մինչև 2025 թ., դա նշանակում է անորոշ ժամանակով հետաձգել: Ռուսաստանի համար շահավետ չէ գազ վաճառել նույն գնով, ինչ իր սուբյեկտներին: Գազի հետ կապված բանակցությունները Ռուսաստանը որպես լծակ է օգտագործել տարբեր երկրների հետ հարաբերություններում: Հայաստանը բավականաչափ թանկ գազ է ստանում»:

Տնտեսագետի խոսքով՝ քանի որ կառույցն, ըստ էության, ֆիկտիվ է, ԵՏՄ տարածքում չկան ընդհանուր շուկաներ, չկա համաձայնեցված տնտեսական քաղաքականություն, այս շրջանակներում ինչո՞ւ ունենալ քաղաքական կախվածություն, որը չի նպաստում Արևմուտքի հետ տնտեսության զրագացմանը: Բելառուսի տնտեսությունն արդեն անկում է գրանցել: Բելառուսի պահվածքն էլ ցույց է տալիս, որ ԵՏՄ կառույցը չի կայացել, ըստ էության, այն քաղաքական միավորում է: ԵՏՄ-ից դուրս գալը ոչ թե տնտեսական դրդապատճառներով է պայմանավորված, այլ քաղաքական որոշման հարց է:

Հարցին, թե Բելառուսի դուրս գալը ԵՏՄ-ից ի՞նչ դեր կունենա, Ա. Եղիազարյանը պատասխանեց, որ եթե որևէ երկիր որոշի դուրս գալ ԵՏՄ-ից, դա արդեն կնշանակի, որ կառույցը նաև քաղաքական իմաստով է փլուզվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիանա Դավթյան

25.09.2016

Աղբյուրը` «Առաջին լրատվական-1in.am»