Քաղաքական և անվտանգության իմաստով կորուստ ունեցանք, Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անուղղակիորեն անվտանգության  երաշխիքներ էր տալիս Հայաստանին, նաև՝ Ղարաբաղին:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ամփոփելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ ներկայացրեց այն կորուստները, որոնք կրել է Հայաստանն այս կառույցին անդամակցելով։ 

Նա ասաց, որ հիմնական կորուստը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը բաց թողնել էր, որը բացի այլ հնարավորություններից Հայաստանը կդարձներ բարենպաստ երկիր ներդրումների համար և շատերի համար կամուրջ կլիներ՝ դեպի եվրոպական շուկա: 

«Քաղաքական և անվտանգության իմաստով կորուստ ունեցանք, ասոցացման համաձայնագրի ստորագրումն անուղղակիորեն անվտանգության  երաշխիքներ էր տալիս Հայաստանին , նաև Ղարաբաղին»,- ասաց նա։ 

Աշոտ Եղիազարյանը նաև նշեց, որ ԵԱՏՄ անամակցությունից հետո ՀՆԱ-ն ոչ թե աճ է արձանագրել, այլ՝ անկում, անկում է արձանագրվել նաև արտաքին շրջանառության ոլորտում, ինչպես նաև ավելացել է պետական պարտքը: 

«Հայաստանը, ըստ էության, անդամագրվելով ԵԱՏՄ-ին կորցրել է իր սուվերենությունը, ինչը շատ կարևոր է տնտեսական զարգացման համար: Այսինքն՝ այն, որ պետք է Հայաստանը կամուրջ լիներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, չի դիմանում ոչ մի քննադատության, և Ռուսաստանը քանդում և այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած երկրների հետ: Մենք սուվերենության խնդիր ունենք և Հայաստանի սուվերենությունը կվերականգնվի օր առաջ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալով»- ասաց նա՝ ավելացնելով, որ ԵԱՏՄ-ն ձախողված ծրագիր է և ապագա չունի:

03.09.2016

Աղբյուրը՝ «Թերթ»