Մենք այլ ելք չունենք, եթե մենք ցանկանում ենք, որ աշխարհի քարտեզի վրա լինի Հայաստան պետություն, ապա այլ ելք չկա, քան այս Միությունից դուրս գալ և ընդունել քաղաքական որոշում՝ ինտեգրվել Ասոցացման պայմանագրին:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ԵՏՄ ընտանիքի անդամ պետությունները միավորման դեպքում կարող ենք բարգավաճող, նորարական և տեխնոլոգիական զարգացում ունեցող տարածաշրջան դառնալ: ԵՏՄ-ի մասին նման բարձր կարծիք ունի Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Սակայն 2013 թվականից ԵՏՄ ճանապարհը բռնած ՀՀ-ի փորձագետներն այլ կարծիքի են: Օրինակ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի համար, անգամ, ծիծաղել է ԵՏՄ-ի հետ նորարարական և տեխնոլոգիական բառերն օգտագործելը:

«Տեխնոլոգիական առումով՝ ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունները հետամնաց են, այդ երկրները հիմնական մասնագիտացված են հումքի արդյունահանման և արտահանման մեջ: Շատ պարզ և պրիմիտիվ է այդ երկրների տնտեսության կառուցվածքն, ասածիս վկայությունն էլ այն է, որ համաշխարհային շուկայում հումքի գների տատանումներն անմիջականորեն անդրադառանում են այդ երկրների տնտեսության, բյուջետային եկամուտների, սոցիալական վիճակի և այլնի վրա: Նորարարության մի հատված ունի միայն Հայաստանը՝ ՏՏ ոլորտի մասով, այն էլ մեր ՀՆԱ-ում շատ փոքր կշիռ է կազմում»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Աշոտ Եղիազարյանը: 

Տնտեսագետի կարծիքով՝ ԵՏՄ-ն ինտերգրման համապատասխան ներուժ չունի: Նա, անդրադառնալով Աբրահամյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ձգտում է դառնալ ԵՏՄ, ապագայում կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական կենտրոնը, դառնալով Մետաքսի ճանապարհի դարպաս, շեշտեց՝ Մետաքսի ճանապարհը չինական նախագիծ է և որևէ կապ չունի ԵՏՄ-ի հետ:

«Այն, որ ՀՀ-ն կարող է դառնալ տեխնոլոգիական կենտրոն, պայմանավորված է նրանով, որ այդ հատվածն ինտեգրված է Արևմտյան համապատասխան սեկտորների հետ և մեր ՏՏ ոլորտն հիմնականում աշխատում է ամերիկյան, եվրոպական ընկերությունների հետ: Մետաքսի ճանապարհը կապ չունի ԵՏՄ-ի հետ, ավելին՝ ինչ-որ տեղ Մետաքսի ճանապարհը և ԵՏՄ տնտեսական գոտին հակասությունների մեջ են մտնում»,- շարունակեց Եզիազարյանը:

Աշոտ Եղիազարյանը պնդեց՝ ակնհայտ փաստ է, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամակցությամբ մեկուսացվեց, ՀՀ տնտեսության զարգացումը փակուղի մտցվեց և ռիսկի տակ հայտնվեց, քանի որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվեց պատժամիջոցներ: «Մենք այլ ելք չունենք, եթե մենք ցանկանում ենք, որ աշխարհի քարտեզի վրա լինի Հայաստան պետություն, ապա այլ ելք չկա, քան այս միությունից դուրս գալ և ընդունել քաղաքական որոշում՝ ինտեգրվել Ասոցացման պայմանագրին: Արևմուտքին ինտեգրվելը ՀՀ-ի ինքնիշխանության միակ ճանապարհն է՝ ինտեգրվել թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով»,- եզրափակեց տնտեսագետը:

14.10.2016

Աղբյուրը՝ «Նյուզբուք»