Այն, ինչ արտացոլված է ծրագրում, արտացոլված է նաև գերատեսչությունների ռազմավարություններում և նորություն չէ: Այսինքն այդ ամենն այսպես թե այնպես իրականացվում էր տարբեր ռազմավարությունների, պայմանավորվածությունների շրջանակներում:

Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Երևան, 19 հոկտեմբերի, Արմենպրես: ՀՀ Կառավարության ծրագրում հիմնական շեշտադրումները դրված են ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա՝ օրենսդրություն, կանոնակարգումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրից տպավորություն է ստեղծվում, որ այդ բարեփոխումների նպատակն իրավիճակը կառավարելի, վերահսկելի, գուցե նաև, ինչ-որ իմաստով դրանք արագացնելն է:

«Այն, ինչ արտացոլված է ծրագրում, արտացոլված է նաև գերատեսչությունների ռազմավարություններում և նորություն չէ: Այսինքն այդ ամենն այսպես թե այնպես իրականացվում էր տարբեր ռազմավարությունների, պայմանավորվածությունների շրջանակներում»,-նշեց Եղիազարյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ ծրագիրը նախ և առաջ պետք է համահունչ լինի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին և այն մարտահրավերներին, որոնք ծանրացած են Հայաստանի առաջ: Նա առաջնահերթ համարեց Հայաստանի համար արտաքին բարենպաստ իրավիճակների ստեղծումը, առանց որոնց հնարավոր չէ լուծել մնացած խնդիրները:

19.10.2016

Աղբյուրը՝ «Արմենպրես»