Ռուսներին հաճոյանալու համար դա չանելը ստորաքարշ մոտեցում է և պատիվ չի բերում:

«Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, որը շարունակվում է մինչ օրս: Ռուսաստանի դեմ տարվող պայքարում 56 հայ կամավորական է զոհվել: Այլ է Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերությունները, դրա պատճառը Հայաստանի դիրքորոշումն է, որը արտահայտեց ՄԱԿ-ում Ղրիմի հետ կապված քվեարկության ժամանակ՝ չմիանալով այն երկրներին, որոնք դատապարտեցին Ռուսաստանի այդ քայլը:

Վերջին ամիսներին Ուկրաինան ձեռնպահ է մնում հայտարարություններից՝ հաշվի առնելով սեփական պրոբլեմը՝ կապված տարածքային ամբողջականության հետ:

Կարծում եմ ժամանակն է, որ Հայաստանն ընդառաջ քայլեր անի. Հոլոդոմորի տարելիցը Հայաստանը պետք է նշի պետական մակարդակով, ի վերջո խոսքը 6 մլն մարդկանց մասին է: Եթե Ցեղասպանությունը և Հոլոքոստը տեղի են ունեցել համաշխարհային պատերազմների ժամանակ և դրանց քողի տակ, ապա Հոլոդոմորը տեղի է ուեցել փակ երկրի պայմաններում, կատարվել է որպես հաշվեհարդար, ուկրաինացի գյուղացիությանը ոչնչացնելու համար: Պետք է պետական մակարդակով հարգել հիշատակը: Ռուսներին հաճոյանալու համար դա չանելը ստորաքարշ մոտեցում է և պատիվ չի բերում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մարիամ Գրիգորյան

10.11.2016

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»