Հրաժարվել ինքնամեկուսացման քաղաքականությունից, ինչին Հայաստանը հասավ՝ դառնալով Ռուսաստանի քաղաքական շահերի ածանցյալ տարրը տարածաշրջանում:

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշների աճը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին խոսում են հաջորդ տարվա բյուջետային ակնկալիքների`ՀՆԱ-ի 3.2% աճի անհիմն լինելու մասին: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Փորձագետը հիշեցրել լէ, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 1.6%, 2015-ի 9 ամիսների 3.7% փոխարեն: 2014 թվականին այս ցուցանիշը կազմել էր 4.3%: Նրա խոսքով, անկման միտումը կպահպանվի նաև հաջորդ տարի, քանի որ տնտեսական աճի պայմանավորումը որոշ ինդիկատիվ գործիքներով, օրինակ, պղնձի գներով կամ ռուսաստանյան տնտեսության վերականգնումով, այնքան էլ ճիշտ չէ:

Նրա խոսքով, տնտեսական ակտիվության բարձրացմանը կարող էր նպաստել դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների ներհոսքը, բայց այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր չեն նկատվում: ընթացիկ տարույ օտարերկրյա ներդրումների մասնաբաժինն իջավ մինչև ՀՆԱ-ի 1.7%, իսկ ՀՀ տնտեսության իրական հատվածին ուղղված ներդրումների զուտ հոսքը կազմեց բացասական 16.9 մլրդ.դրամ ցուցանիշ, ընդ որում, միայն ՕՈւն գծով զուտ ներհեսքը դրական էր – 16.6 մլրդ.դրամ (նախորդ տարի, համապատասխանաբար`81.9 մլրդ.դրամ և 30.7 մլրդ.դրամ):

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի տնտեսության վերականգնմանը, ապա դա նույնպես հուսալի տարբերակ չէ, քանի որ այնտեղ նույնպես առկա են բազմաթիվ հակասությունները: Ըստ փորձագետի, մի շարք ազդանշաններ արդեն խոսում են հակառուսաստանյան պատժամիջոցների պահպանման մասին, իսկ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը վկայում է այն մասին, որ նրա կառավարման ժամանակաշրջանը աչքի կընկնի պրագմատիզմով և բացառապես ամերիկյան ազգի շահերն առաջին պլան մղելու միտումով, որոնք առաջին հերթին կիրականացվեոն Ռուսաստանի և Չինաստանի նման խոշոր խաղացողների հաշվին: Ինչ վերաբերվում է սպասելիքներին, որոնք կապված են էներգակիրների գների բարձրացմնա հետ, ըստ Եղիազարյանի, Սպիտակ տան նոր տիրոջ կառավարման հայեցակարգը կլինի երկրի ինքնաբավության ապահովումը, ինչը հստակորեն կանդրադառնա նավթի համաշխարհային գների վրա:

Մնացած բյուջետային սպասելիքները, ըստ փորձագետի, կապված են ՀՆԱ-ի 3.2% աճի հետ: Բյուջեի եկամտային մասի ապահովոււմը, մասնավորապես, հարկերի հավաքումը,  ինչպես նաև պետական պարտքի կառավարելիությունը կախված են այդ ցուցանիշից:

Եղիազարյանը վստահ է, որ ցանկության դեպքում կարելի է ապահովել ՀՆԱ-ի ավելի բարձր ցուցանիշներ: Բայց, դրա համար պետք է բիզնեսի համար ստեղծվեն ավելի հարմարավետ պայմաններ և վերականգնվի մարդկային կորցված ներուժը: Այդ նպատակին հասնելու համար փորձագետը խորհուրդ է տալիս հրաժարվել ինքնամեկուսացման քաղաքականությունից, ինչին Հայաստանը հասավ, դառնալով Ռուսաստանի քաղաքական շահերի ածանցյալ տարրը տարածաշրջանում: Ինչպես նաև անհրաժեշտ է անհապաղ ստորագրել շրջանակային համաձայնագիրը ԵՄ հետ:

2017 թվականի բյուջեի նախագիծը ՀՆԱ-ի անվանական աճը նախատեսում է 5% կամ 5.405 տրլն դրամ: Տնտեսական աճը կլինի 3.2% սահմաններում, իսկ ինդեքս-դեֆլյատորը`1.7 (այս տարի կլինի, ըստ ֆինանսների նախարարության, կկազմի 2.4%), դեֆիցիտը կկազմի 150.1 մլրդ դրամ: Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի դեֆլյատոր չի նախատեսվում, իսկ 2017 -ին այս ցուցանիշը կկազմի մոտ 101.7%: Հայաստանի 2017 թվականի պետական ​​բյուջեի եկամտային մասն առաջարկվում է բարձրացնել 27 մլրդ դրամով, մինչև 1 210 մլրդ.դրամ, իսկ ծախսայի մասը կրճատել 13 մլրդ.դրամով, մինչև 1 360 մլրդ.դրամ (ընթացիկ տարում` 2.87 մլրդ.դոլար), (եկամուտներ/ ՀՆԱ հարաբերակցությունը`22,4%)): 2016-ի բուջեով ամրագրված էր 1 տրլն. 186.3 մլրդ դրամ (եկամուտներ/ ՀՆԱ հարաբերակցությունը`21.8%): Եկամուտների կառուցվածքում 1 135 մլրդ դրամ կկազմեն հարկային և մաքսային մուտքերը (2016-ին`1065 մլրդ դրամ), 31 մլրդ դրամ կկազմեն պաշտոնական դրամաշնորհները (2016-ն`31.5 մլրդ դրամ), 44 մլրդ.դրամ`այլ եկամուտները, որոնք 2016 թվականին կկազմեն 25.8 մլրդ դրամ:

Նաիրա Բադալյան

15.11.2016

Աղբյուրը՝ «Արմինֆո»