Հայաստանն անթաքույց և նաև` ոչ հրապարակային առաջ է տանում ռուսական գիծը:

Արդեն մոտ մեկ տարի է Հայաստանը և ԵՄ-ն բանակցում են նոր փաստաթղթի շուրջ, և թեպետ նշվում էր, որ փաստաղթի հիմնական մասը արդեն բանակցված է, սակայն ավարտն այդպես էլ չի երևում:

«Փաստաթղթի ձգձգման պատճառը կարող է լինել և՛ քաղաքական, և՛ տեխնիկական»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գևորգ Մելիքյանը:- Որքան մեզ հատնի է, տեխնիկական առումով, որը նաև անդրադառանում է քաղաքական բնույթի վրա, հայկական կողմը առաջարկում, պահանջում է, որ եվրոպական կողմն այդ փաստաթղթում ներառի մի կետ, որի համաձյան՝ այն բոլոր փաստաթղթերը, որոնք Հայաստանը կնքել է ԵՏՄ-ի հետ, չպետք է լինեն հակասության մեջ ԵՄ-ի հետ կնքվելիք այս փաստաթղթի հետ: Եվրոպական կողմի համար սա տեխնիկապես գրեթե անհնարին է դարձնում այս փաստաթղթի ստորագրումը»:

Գ Մելիքյանի կարծիքով՝ կան նաև այլ խնդիրներ, որոնք վերբերում են Հայաստանի պրոռուսական կողմնորոշմանը. «Հայաստանն անթաքույց և նաև ոչ հրապարակային առաջ է տանում ռուսական գիծը, որը հայ քաղաքական գործիչները մեկնաբանում են որպես հայամետ քաղաքականություն: Սա եվրոպացիների համար այնքան խոչընդոտ չէ, որ նրանք կանգ առեն և, այսպես ասած, հաշիվ պահանջեն հայկական կողմից, իրենք էլ փորձում են Հայաստանը իրենց քաղաքականության մեջ տանել, բայց հարցն այն է, որ Հայաստանը ստորագրում է փաստաթղթեր, որոնք դեմ են և՛ ՆԱՏՕ-ին, և՛ արևմտյան՝ մասնավորապես ԵՄ արտաքին քաղականությանը, այսինքն՝ Հայաստանը մաս է կազմում ռուսական քաղաքականության: Հայաստանը պետք է հստակորեն կոմնորոշվի, թե ինչպես է տեսնում իր արտաքին քաղաքականությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մարիամ Գրիգորյան

01.12.2016

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»