Փողը սիրում է հոսել հնարավորություններ ստեղծող միջավայր:

Մասնավոր տրանսֆերտների հոսքերը Հայաստան 2014-ից հետո էապես կրճատվել են, կարծես թե նոր երևույթ է նկատվում՝ ֆիզիկական անձանց միջոցով տրանսֆերտների արտահոսք Ռուսաստան: Եկամուտները պակասել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, ռեսուրսները պակասել են, տեղի է ունենում եկամուտների անհավասարաչափ բաշխում, մենք հայտնվում ենք ավելի ճնշված վիճակում: «Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ տրանսֆերտները ՀՆԱ աճի կարևոր գործոններից մեկն են, այդ իմաստով տրասնֆերտների նվազումից ՀՆԱ-ն տուժում է, սակայն, ըստ տնտեսագետի, դա ունի նաև դրական կողմ…

«Փողը սիրում է հոսել հնարավորություններ ստեղծող միջավայր, Հայաստանում միջավայրը հնարավորությունների համար շատ ավելի անբարենպաստ է, քան Մոսկվայում, դրա համար փողը հոսում է այնտեղ»,- ընդգծեց Ա. Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

04.12.2016

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»