Խնդիրը ռուսական ազդեցությունից ազատվելն է, նախ գազի, նավթամթերքի, կապի, ավիաշուկայի և այլ ոլորտներից և մենաշնորհի դեմ պայքարը պետք է սկսել հենց այդտեղից:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյան

Հայաստանում ՀՆԱ–ի տեմպերը եռամսյակի մակարդակով դանդաղել են, տարվա կտրվածքով կնկատվի զրոյական կամ բացասական ցուցանիշ, իսկ բացասական միտումները 2017-ին կշարունակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

«Կրճատվում են հարկային եկամուտները, տրանսֆերտներն են պակասել, ներմուծման ու ներդրման ոլորտներում ևս կրճատումներ են եղել: Այս ամենին զուգահեռ բնակչության եկամուտները ևս նվազել են, շարունակում է մեծանալ պետական արտաքին պարտքը, նկատվում նաև երկրից կապիտալի արտահոսք»,- ասաց Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ երկրում տնտեսական նման իրավիճակը տնտեսության կախյալ զարգացման հետևանք է: Տնտեսագետի խոսքով, ըստ էության, կախյալ զարգացման իրավիճակն ընդունում է նաև կառավարությունը և ասում է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակով:

Որպես իրավիճակի հանգուցալուծում, տնտեսագետը գտնում է, որ Հայաստանն իր տնտեսական ուղղվածությունը պետք է փոխի դեպի Եվրամիություն.«Այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել և 2017-ին այն բերելու է հանգուցալուծման կամ կոլապսի: 

«Կառավարությունն իր աճի պայմանները պայմանավորում է օտարերկրյա ներդրումներով, ներդրողներին հրավիրում է Հայաստան, որպեսզի նրանք Հայաստանի միջոցով դուրս գան ԵԱՏՄ շուկա: Սա զավեշտալի է, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ անգամ սահմանակից չէ: Հայաստանն ինքնին փոքր շուկա է, զարգացած ենթակառուցվածքներ չկան և Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները չեն կարող լուրջ գործընկերներ դիտվել օտարերկրյա ներդրողների համար: Երբ կառավարությունը խոսում է ներդրումների մասին, նախ և առաջ պետք է բացատրություն տա, թե ինչու է կապիտալի արտահոսք տեղի ունենում»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ խնդիրը ռուսական ազդեցությունից ազատվելն է, նախ գազի, նավթամթերքի, կապի, ավիաշուկայի և այլ ոլորտներից և մենաշնորհի դեմ պայքարը պետք է սկսել հենց այդտեղից:

Tert.am-ի հարցին, թե իշխանությունը  ԵԱՏՄ-ն ընտրելով և տնտեսության համար «կախյալ վիճակ» ստեղծելով, ասում է, որ դրա փոխարեն անվտանգության երաշխիքներ է ձեռք բերել, ինչպես է հնարավոր ռուսական մենաշնորհի դեմ պայքարել, այդ դեպքում տնտեսական և անվտանգության շահերի բախում չի՞ առաջանա, Աշոտ Եղիազարյանն ասաց, որ Հայաստանը կախյալ է նաև անվտանգության ոլորտում և անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տնտեսություն սերտորեն փոխկապակցված են:

Բեթղեհեմ Արաբյան

17.12.2016

Աղբյուրը՝ «Թերթ»