Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ քայլերը դժվար է անել, բայց Հայաստանը ակնհայտորեն սխալներ է անում արտաքին քաղաքականության մեջ և ընդդիմադիրները ճիշտ վերլուծության պարագայում կարող են քաղաքական դիվիդենտներ ունենալ:

ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գևորգ Մելիքյանը ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գևորգ Մելիքյանը

Նախընտրական շրջանքում քաղաքական ուժերը քննարկումներ են ծավալում դաշիքների շուրջ. արդյո՞ք կուսակցությունները պետք է հստակ կողմոնորոշում ունենան Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, և այդ գործոնը որքանո՞վ կանդրադառնա ընտրությունների արդյունքի վրա. այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՄԱՀՀԻ-ի փորձագետ Գևորգ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ կուսակցություները պարտադիր պետք է ուշադրություն դարձնեն Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

«Կարծում եմ՝ հիմա շատ պարարտ հող է ստեղծված, քանի որ ԵՏՄ մասով մենք չունենք դրական ցուցանիշներ, և շատ լուրջ քննադատության տեղ կա: Եվ նաև ապրիլյան սրացումները, պատերազմը ցույց տվեցին այն  խնդիրները, որոնք առկա են: Հայաստանի արտաքին քաղաքականության առկա բացթողումները կամ այն քայլերը, որոնք չեն նպաստում անվտանգությանը ի վերջո անդրադառնում են սահմանի լարվածության վրա: Իհարկե լավ կլինի, որ կուսակցությունները հստակ ձևակերպումներ տային՝ կապված արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումներ մասին»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ որևէ քաղաքական ուժ հստակ չի ձևակերպում՝ Հայաստանը տեսնում է Եվրամիության մեջ կամ ԵՏՄ կազմում, թե ԵՏՄ կազմից դուրս, բոլորն ավելի շատ փորձում են համակերպվել իրականության հետ:

Մելիքյանի խոսքով՝ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ քայլերը դժվար է անել, բայց Հայաստանը ակնհայտորեն սխալներ է անում արտաքին քաղաքականության մեջ և ընդդիմադիրները ճիշտ վերլուծության պարագայում կարող են քաղաքական դիվիդենտներ ունենալ:

Փորձագետի դիտարկմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումը այնքան էլ չի տարբերվում իշխանության որդեգրած քաղաքականությունից, որոշ շեշտադրումներ կարող են տարբեր լինել, բայց հիմնականում աջակցում են իշխանության որդեգրած քաղաքակնությանը. «Երևի թե համարում են, որ այս իշխանությունը չէ, որ որդեգրել է այդ քաղաքակնությունը, բայց, օրինակ, ԵՏՄ անդամակցությունը իսկապես սառը ցնցուղ էր»:

Գ. Մելիքյանն ընդգծեց, որ լավ կլիներ, եթե քաղաքական ուժերը հստակ ներկայացնեին նաև այն քայլերի քարտեզը, թե ինչպես են պատեկերացնում ԼՂՀ հակամարտության լուծումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մարիամ Գրիգորյան

18.12.2016

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»