Ռուսաստանը մեր տնտեսությանը թույլ չի տալիս զարգանալ ազատ մրցակցության պայմաններում։ Եվրոպան կտա նման հնարավորություն։

2017 թվականը Հայաստանին կստիպի մտածել, գուցե ավելի լավ է հրաժարվել ԵՏՄ-ից ու դրա փոխարեն Արեւմուտքի հետ լինել։ Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողներին ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը։ Առանց դրա նոր Կառավարության աշխատանքը չի կարող հաջող լինել, հավելել է նա։

Տնտեսական վերջին ցուցանիշները քիչ լավատեսություն են ներշնչում՝ բավական է նկատել, որ 2016-ի 10 ամիսներին Հայաստանի պետբյուջեի եկամուտները 80 մլրդ դրամով քիչ են եղել, հավելեց նա։

«Ռուսաստանը մեր տնտեսությանը թույլ չի տալիս զարգանալ ազատ մրցակցության պայմաններում։ Եվրոպան կտա նման հնարավորություն։ Իսկ եվրոպական տնտեսական  տարածքին միանալու դեպքում կգան նաեւ խոշոր ներդրումներ։ Ավելին, դրանք մինչ այդ էլ կգային, եթե 2013-ին Հայաստանը չորոշեր միանալ ԵՏՄ-ին՝ մի կողմ թողնելով ԵՄ-ին ասոցացումը»,- հայտնեց Եղիազարյանը։

17.12.2016

Աղբյուրը՝ «Նյուզ»