Հեռու չէ նաև այն ժամանակը, որ Հայաստանը կսպառի արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը, որովհետև արտաքին պարտքի մեծությունը վտանգավոր շեմին է մոտենում, և ամբողջ խնդիրն այն է, որ սա դեռ վերջը չէ, բարելավման որևէ ազդակ գոյություն չունի:

Դոկտոր Աշոտ եղիազարյան, ՄԱՀՀԻ փորձագետ Դոկտոր Աշոտ եղիազարյան, ՄԱՀՀԻ փորձագետ

«Ցավոք, տարին բացասական ցուցանիշներով ենք փակում, բայց դա նաև օրինաչափ էր այն իմաստով, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Հայաստանը սպառել է աճի ռեսուրսները, Հայաստանը 2013թ.-ից սկսած՝ իրեն կցելով ԵՏՄ-ին, ընդհանուր տնտեսական տարածքից մեկուսացել է, ըստ էության, նաև եվրասիական բնույթի աճի ռեսուրսն էլ Հայաստանի համար սպառվել է: Մասնավոր տրանսֆերտների ներհոսքը նվազագույն մակարակի վրա է, էլ չեմ խոսում աճի ռեսուրսների ու սահմանափակումների մասին. փաստացի դրա վկայությունն ու ապացույցն են ՀՆԱ-ի զրոյական մակարդակը, օտարերկրյա ներդրումների էական կրճատումը, կապիտալի արտահոսքը:

Հեռու չէ նաև այն ժամանակը, որ Հայաստանը կսպառի արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը, որովհետև արտաքին պարտքի մեծությունը վտանգավոր շեմին է մոտենում, և ամբողջ խնդիրն այն է, որ սա դեռ վերջը չէ, բարելավման որևէ ազդակ գոյություն չունի»,- ամփոփելով 2016-ը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ հավելելով, որ այս միտումները կշարունակվեն նաև 2017-ին և լուրջ վտանգների առջև կկանգնենք, քանի դեռ Հայաստանը ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արթուր Հովհաննիսյան

03.01.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»