Մենք մեզ զրկել ենք բոլոր տեսակի այլընտրանքային զարգացումներից, բոլոր տեսակի հարաբերություններում ինքուրույնությունից և չենք կարողանում արտաքին տնտեսական քաղաքականություն իրականացնել: 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Վարչապետը լրատվամիջոցների հետ հանդիպմանը հանդես եկավ ծավալուն ելույթով, կրկին փաստեց, որ տնտեսության վիճակը, մեղմ ասած, առողջ չէ: Սակայն վարչապետի կողմից լուծումներ չառաջարկվեցին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նշեց. «Փաստենք, որ հիմա տնտեսության վիճակը շատ ավելի վատ է, քան այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը: Այն ժամանակ բավականաչափ սպասելիքներ կային, 100 անց վիճակն ավելի վատ է: Ձեռքբերումների մասին խոսք չկա, քանի որ ձեռքբերումներ չկան»:

Տնտեսագետի խոսքով՝ այնպիսի պայմաններում, երբ մենք մեզ կցել ենք մի երկրի՝ Ռուսաստանի հետ, որի նկատմամբ մեկուսացման քաղաքականություն է իրականացվում աշխարհում, զարգացում չի կարող լինել. «Մենք մեզ զրկել ենք բոլոր տեսակի այլընտրանքային զարգացումներից, բոլոր տեսակի հարաբերություններում ինքուրույնությունից և չենք կարողանում արտաքին տնտեսական քաղաքականություն իրականացնել: Մենք ընտրության հնարավորություն չունենք, մենք հրաժարվել ենք ԵՄ-ից, հրաժարվում են Իրանից, մեզ ընտրության հնարավորությունից զրկել են»,- նշեց Ա. Եղիազարյանը՝ ընդգծելով, որ այսպիսի պայմանների պահպանման դեպքում գնալով վիճակը կվատթարանա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արթուր Հովհաննիսյան

16.01.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»