Առաջնորդության ակադեմիա Alumnus
Կոնտակտային տվյալներ
aiisa2014mahhi@gmail.com

Ամփոփ

Leadership Academy Alumnus

Փորձագիտություն

Փորձառություն

Հարցազրույցի փորձառություն

Լեզուներ

  • PHOTO ԲանաՎԵՃ առանց կարծիքի՞
    Հայաստանյան առցանց միջավայրում քննարկվող թեմաներն այսօր տասնյակների են հասնում, սակայն դրանք, ծանրակշիռ մեծամասնությամբ, չեն առաջացնում կոնստրուկտիվ բանավեճեր, չեն դառնում քննարկման նյութ ո՛չ փորձագետների, ո՛չ քննարկման նյութում հանդես եկող անձերի կողմից: Այս ամենից հետևում է, որ եթե ուզում ենք լսելի լինել, ապա պետք է հստակ գնահատենք մեր միտքը` արդյոք այն կարծի՞ք է, թե՞ ոչ:
    June 2018
  • PHOTO Ռուսական քարոզչություն. ԽՍՀՄ-ից մինչև պուտինյան Ռուսաստան
    Չնայած ռուսական քարոզչական մեքենայի քաղաքական, ֆինանսական և մարդկային հարուստ ռեսուրսին՝ հասարակության համար ներկայումս այդ քարոզչությանը դիմակայելն ավելի հեշտ է դարձել, քանի որ միշտ կարելի է գտնել այլընտրանքային աղբյուրներ և կատարել դեպքերի ու իրադարձությունների այլընտրանքային վերլուծություն: Չէ՞ որ ի հեճուկս Ռուսաստանի կայսերական դրսևորումների՝ «երկաթյա վարագույր» այլևս չկա:
    June 2018
  • PHOTO Եթե չես փաստարկում, ուրեմն պարտվել ես
    «Բրիտանական խորհրդարանական ձևաչափ» (ԲԽՁ) տերմինը բանավիճելու ձև է, մշակույթ, որի արդյունքում մի կողմը հաղթող է, մյուսը՝ պարտվող: Այո՛, սա սկզբունք է: Չկան լավ ու վատ կարծիքներ, բայց կա լավ ու վատ բանավեճ:
    May 2018
  • PHOTO Երիտասարդները և քաղաքական ներգրավվածությունը
    February 2018
  • PHOTO Երիտասարդությունը և քաղաքացիական նախաձեռնությունները
    Քաղաքացիական հասարակության ինստիտուտներին չի հաջողվում արդյունավետ շահապաշտպան գործունեություն ծավալել, իշխանությունն էլ չի կարողանում/չի ցանկանում հանրության համար ժամանակին ընդունելի լուծումներ տալ առկա խնդիրներին: Նման պայմաններում շարժումները հիմնականում ծագում են այն ժամանակ, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակից չեն դառնում հասարակական, քաղաքական կարևորագույն որոշումների մշակման և իրագործման:
    February 2018
  • PHOTO Իշխանություն-քաղաքացիական հասարակություն թույլ գործակցությունը քաղաքացիական շարժումների համատեքստում
    Իշխանությունը պետք է ավելի բաց լինի հանրության ու քաղաքացիական շարժումների հետ երկխոսության համար, ներգրավի քաղաքացիական հասարակությանն ու երիտասարդներին երկրի համար կարևոր խնդիրներ լուծելիս: Քաղաքացիական հասարակությունը պետք է այդ խնդիրների լուծման քաղաքականության մշակման և դրա իրագործման գործընթացի մասնակիցը դառնա, քանի որ համագործակցության միջոցով կարելի է հասնել խնդիրների ավելի ճիշտ լուծման:  
    February 2018
  • PHOTO Մեդիայի դերն ու կիրառությունը երիտասարդական-քաղաքացիական նախաձեռնություններում
    Պետք է մեծ ուշադրություն դարձնել հատկապես ժամանակակից սոցիալական մեդիային, քանի որ վերջինս, ի տարբերություն «ավանդական» մեդիայի, հնարավորություն է տալիս սահմանափակ ռեսուրսներով տեսանելի արդյունքների հասնել: Լրատվամիջոցների դիվերսիֆիկացիան միայն կավելացնի լսարանի ընդգրկումն ու ինֆորմացիայի ազդեցությունը:  
    February 2018
  • PHOTO «Ոչ թալանին» կամ «Էլեկտրիկ Երևան». հետադարձ հայացք
    Քաղաքացիական շարժման ամենամեծ հաղթանակը եղավ վստահության ձեռքբերումն ու մեծաթիվ մարդկանց համախմբումը, անգամ բուն նպատակի լիարժեք իրագործումը չհաջողելու դեպքում վստահությունը չկորցրեց։ Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ երիտասարդները հավատացին իրենց ուժերին և կարող են օրինակ վերցնելով շարժման շարունակողն ու կատարելագործողը լինել։
    February 2018
  • PHOTO «Հանուն գիտության զարգացման» կամ «Տարկետում լինելուԱ» նախաձեռնություն
    Մեզ հաջողվեց խթանել հանրային և փաստերի վրա հիմնված քննարկումը, փորձ արվեց պայքարել ռազմահայրենասիրական պաթոսի դեմ՝ թույլ չտալու համար, որ բանակը, հայ զինվորն օգտագործվեն ոմանց անարդյունավետ կառավարման հետևանքները վերացնելու նպատակով: Կարծում ենք՝ կարողացանք որոշակի առումով մեր ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության զարգացման գործում:
    February 2018
  • PHOTO Հայաստանն ընդդեմ արտաքին քարոզչության
    Առկա հայաստանյան քաղաքական համակարգն անշեղորեն սպասարկում է ռուսական քաղաքական համակարգը: Հայաստանյան իրականությունում ցանկացած փոփոխություն դիտվում է ռուսական քաղաքական շահերին հակասող, անգամ արժեհամակարգային համարվող փոփոխություն՝ այն ծառայելով որպես լծակ հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենալու նպատակով:
    January 2018
  • PHOTO Թրամփ-ֆենոմենը. ինչպե՞ս տապալվեց լավագույն թեկնածուն, և հաղթեց լավագույն մարքեթերը
    Ընդհանուր առմամբ, Թրամփի հաղթանակը սկիզբ դրեց մարքեթինգային նորագույն ժամանակաշրջանի և գուժեց ավանդական տեխնոլոգիաների ժամանակավրեպությունը: Թրամփն ընտրությունները տեղափոխեց ցանցային տիրույթ` նշանավորելով նոր դարաշրջանի սկիզբը:  
    January 2018
  • PHOTO Վերստին Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հրամայականի մասին
    Թերևս Հայաստանի քաղաքականությունների դիվերսիֆիկացման տեսանկյունից առանցքային նշանակություն է ձեռք բերում 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որի պատշաճ իրականացումը թույլ կտա էապես բավարարել Հայաստանի անվտանգության ու զարգացման վերը նշված ու չնշված բազմաթիվ կարիքները, որոնք կմեղմեն երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունների մեջ առաջացած անհամաչափությունը (ասիմետրիան): 
    January 2018
  • PHOTO Քաղաքացիական հասարակության և մեդիայի դերը ժողովրդավարության կայացման, ամրապնդման գործում
    Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) արդյունավետ ու հավուր պատշաճի իրականացումը, թերևս, առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության շահերից՝ հանուն իրավագիտակից, պահանջատեր և հասուն քաղաքացիական հասարակության կայացման:
    October 2017
  • PHOTO Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հրամայականն ու մարտահրավերները
    Այսպիսով, գործ ունենք ԵԱՏՄ-ի հարցի շուրջ ստեղծված մի փակուղու հետ, երբ և՛ ԵԱՏՄ-ին միանալն առաջացրեց անվտանգության ռիսկեր, և՛ չմիանալը կարող էր ստեղծել ռիսկեր, միաժամանակ և՛ դուրս գալը կարող է ռիսկեր ստեղծել անվտանգության համար, և՛ ԵԱՏՄ-ում մնալը կարող է թուլացնել անվտանգությունը:
    October 2017
  • PHOTO Մարդու բնական իրավունքների ու պետության պոզիտիվ պարտավորությունների շուրջ
    Պետությունը ստանձնում է մարդկանց բարօրության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պարտականությունը, ընդունում է օրենքներ, որոնք կյանքի չեն կոչվում և պարբերաբար  խախտվում են, իսկ այդ խախտումների չափով էլ կարող ենք բնորոշել պետության  հոգածության սահմանը:
    February 2017
  • PHOTO Թուրքիայի ալևիները. պատմա-քաղաքական ակնարկ
    Ներքին և արտաքին գործոնների ճնշման արդյունքում նախկինում՝ Օսմանյան կայսրությունում, ներկայումս՝ Թուրքիայում, կառավարության կողմից իրականացվող միջոցները ոչ թե նպաստում են հետագայում խնդիրների ամբողջական լուծմանը մոտենալուն, այլ սառեցնում են՝ էլ ավելի արդիականացնելով դրանք:
    January 2017
  • PHOTO Հայաստանի ներքին մարտահրավերները. վատ կառավարում և կոռուպցիա
    Հասարակությունը պետք է առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերի համապատասխան կառույցներում` դերակատարում ստանձնելով քաղաքական կամքի ձևավորման գործում՝ միաժամանակ իշխանություններին պարտադրելով ստանձնել արդյունավետ գործողությունների կատարման պատասխանատվությունը:
    December 2016
  • PHOTO Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Կոսովոյի գործով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության համատեքստում
    ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը կարող է հզոր հաղթաթուղթ դառնալ հայկական կողմի համար:
    November 2016
  • PHOTO Խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում. ռիսկեր և լուծումներ
    Քննարկված ինստիտուցիոնալ ռիսկերը Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգի հիմնական վտանգներն են, քանզի ուղղակիորեն առնչվում են խորհրդարանի ձևավորմանն ու վերջինիս կողմից վարչապետի ընտրությանը:
    September 2016
  • PHOTO Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական կառավարման համակարգ. Վրաստանի օրինակը
    Վրաստանի՝ կառավարման համակարգի անցման վրա վճռորոշ ազդեցություն թողեց եվրոպական մոդելի պետություն դառնալու և ԵՄ-ին անդամակցելու ռազմավարական նպատակը, որը ենթադրում է ժողովրդավարական կառավարմամբ զարգացած բազմակուսակցական համակարգ:
    September 2016
  • PHOTO Ժողովրդավարությունը և ԼՂ հակամարտությունը
    Արցախն այսպես կկայանա որպես իրապես ժողովրդավարական երկիր, երբ քաղաքացիական հասարակությունը վերահսկողություն կապահովի իշխանությունների գործունեության նկատմամբ՝ ստիպելով պատասխանատու լինել յուրաքանչյուր քայլի համար:    
    September 2016
  • PHOTO Բռնություն իրավունքի նկատմամբ. Հովսեփ Խուրշուդյանի եվ «Սարի թաղի» քաղաքական գործը
    ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 225-ի երկրորդ մասը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգության մասնակցի կողմից վերը նշված հանցագործություններն անմիջականորեն կատարելու համար: Այն անձինք, ովքեր, թեև գտնվում են ամբոխի մեջ, բայց չեն մասնակցում վերը նշված հանցանքների կատարմանը, ենթակա չեն քրեական պատասխանատվության:
    August 2016