Անի  Եղիազարյան
Կոնտակտային տվյալներ
anireporter@gmail.com

Ամփոփ

Անի Եղիազարյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագրի ասոցացված փորձագետ է: Անին Եվրոպական միության և մասնավորապես «Արևելյան գործընկերություն» ծրագրի հարցերով մասնագիտացող քաղաքագետ է՝ Հայաստանի եվրոպական ապագայի, հետխորհրդային երկրների եվրոպականացման գործընթացների վերաբերյալ ակադեմիական ու անհատական հետազոտություններով։

Ա. Եղիազարյանը, լինելով ԱլԳ անդամ-երկրի քաղաքացի, անձնական ու ազգային պատկերացումներից ելնելով ունի իր բավական խորը և համապարփակ տեսլականը Հայաստանի եվրոպականացման գործընթացի, եվրոպական ապագայի վերաբերյալ։

Անի Եղիազարյանը այժմ սովորում է Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտում՝ որպես ասպիրանտ-հետազոտող։ Առաջին մասնագիտությամբ Հայոց լեզվի պատմության մագիստրոս է (ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ), իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ Եվրոպագիտության մագիստրոս (ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն)։

Անին համագործակցել է «Տարածաշրջանային խնդիրներ» և այլ ամսագրերի հետ։

Փորձագիտություն

  • Եվրոպական միություն և Արևելյան գործընկերություն ծրագիր
  • Հայաստանի և հետխորհրդային երկրների եվրոպականացում
  • ԵՄ-Ռուսաստան հարաբերություններ Արևելյան գործընկերության շուրջ

Փորձառություն

Հարցազրույցի փորձառություն

Սկսնակ

Լեզուներ

    Հայերեն (մայրենի), անգլերեն (վարժ) ռուսերեն (վարժ)

  • PHOTO «ԱլԳ պլյուս» կամ մեկ քայլ առաջ դեպի ԵՄ անդամակցություն
    «ԱլԳ պլյուսը» ՀՀ-ի համար կարող է դառնալ և՛ մեծ հեռանկար, և՛ մեծ մարտահրավեր: ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշմամբ, ինչպես նաև ՀԸԳՀ-ի հաջող գործարկմամբ է պայմանավորված, թե որն է լինելու նրա հետագա ուղին, թե ինչպիսի արդյունքներ կամ հետևանքներ կունենա իր վրա «ԱլԳ պլյուսը»: Այդ ամենն առաջին հերթին կախված է լինելու սեփական շահերով առաջնորդվելու ՀՀ-ի ցանկությունից ու դիրքորոշումից:
    February 2018
  • PHOTO Ուկրաինա. եվրաասոցացումն ու ռազմաքաղաքական իրավիճակը
    Չնայած Մայդանին հաջորդած իրադարձություններին՝ Ուկրաինայի համար ստեղծված թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական դժվարություններին, դրանք միաժամանակ լրջագույն փոփոխությունների մեկնարկի պատճառ/խթան դարձան, այդ թվում նաև երկրի ռազմաքաղաքական-անվտանգային ոլորտում։ Մայդանի հայտնի իրադարձություններից գրեթե երեք տարի անց Ուկրաինան ներկայանում է բոլորովին այլ պրիզմայով։
    October 2017
  • PHOTO Ուկրաինա. դեպի տնտեսական քաո՞ս, թե՞ տնտեսական վերածնունդ
    2013թ. Մայդանի իրադարձություններին հաջորդող տարիներին Ուկրաինան ունեցավ թե՛ կորուստներ, թե՛ ձեռքբերումներ։ Սակայն մի բան ակնհայտ է. Ուկրաինան այսօր հաստատուն քայլերով առաջ է ընթանում՝ հասնելով տնտեսական նորանոր ձեռքբերումների և տնտեսությունը դարձնելով բազմավեկտոր ու դիվերսիֆիկացված։
    August 2017
  • PHOTO Վրաստանը մոդել երկի՞ր
    Վրաստանի մոդել երկիր լինելն է՛լ ավելի ակնառու կդառնա մոտ ապագայում, երբ նա սկսի օգուտներ քաղել ԵՄ-ի ու նաև Չինաստանի հետ ազատ առևտրից, ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ունենալուց։ Մինչդեռ նավթի գնանկումը, արևմտյան պատժամիջոցների առկայությունն ու հետագա հնարավոր խստացումն ավելի են ծանրացնում ՌԴ-ի տնտեսական վիճակը և որևէ լավ հեռանկար չեն խոստանում դեպի ԵԱՏՄ ՀՀ-ի կատարած ընտրության առումով:
    July 2017
  • PHOTO Մոլդովայի թնջուկը ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև
    2016թ. տարեվերջին Մոլդովայի նախագահ ընտրված Իգոր Դոդոնի՝ երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության վեկտորալ փոփոխությանն ուղղված որոշ հայտարարություններ ապացուցում են այն կանխատեսումները, որ ՌԴ-ը նոր համակիր ձեռք բերեց Մոլդովայում նախագահական ընտրություններից հետո։
    March 2017
  • PHOTO ԵՄ-ի տարբերակված մոտեցումը ԱլԳ անդամ երկրների նկատմամբ. Հայաստան-ԵՄ
    ԵՄ-ը պատրաստ չէ վերջնականապես հրաժարվելու և չի հրաժարվել ՀՀ-ից։ Պատճառներից մեկն այն է՝ ԵՄ-ը հասկանում է, որ ՀՀ-ից «հրաժարվելով» և նրան այլընտրանքից զրկելով, ՀՀ-ն ամբողջական կախվածության մեջ կընկնի ՌԴ-ից:
    December 2016
  • PHOTO Արևելյան գործընկերությունը/ԱլԳ որպես ԵՄ Արևելյան քաղաքականության մաս (Եվրոպական հարևանության քաղաքականությունից/ԵՀՔ-ից մինչև ԱլԳ)
    Այստեղ ՌԴ-ի դիրքորոշումը բավականին հետաքրքիր է: 3.5 տարի ՌԴ-ը թույլ է տվել, որ Հայաստանը բանակցի ԵՄ-հետ և կարողացավ չեղարկել Հայաստանի եվրոպական պլանները «3.5 ժամում»:
    December 2016
  • PHOTO Անի Եղիազարյան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի անխոչընդոտ իրականացումը կդառնա ՌԴ-ի և ԵՄ-ի միջև երկխոսության մոդել և նախադեպ
    ՀՀ-ԵՄ համաձայնագրի անխոչընդոտ իրականացումը կդառնա ՌԴ-ի և ԵՄ-ի միջև երկխոսության մոդել և նախադեպ։ CEPA-ն երկկողմ դրական ազդակ է, քանի որ ԵՄ-ը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չդարձավ նրա հետ նմանատիպ համաձայնագիր ստորագրելու համար, իսկ ՌԴ-ն էլ իր հերթին չտորպեդահարեց այն՝ թեև շատերը թերահավատորեն էին վերաբերում Հայաստանի ու ԵՄ-ի միջև տվյալ համաձայնագրի կնքմանը։
    February 2018
  • PHOTO ԵՄ-ը պատրաստ չէր վերջնականապես հրաժարվելու և չի հրաժարվել ՀՀ-ից․ «Թերթ»
    ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը մեկ քայլ առաջ է լինելու Հայաստանի համար՝ ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու պլանում։ Այլ հարց է, թե դրանցից յուրաքանչյուրում ինչպիսին կլինեն ՀՀ-ի համագործակցության սահմանները։ Թեպետ առաջիկա փաստաթղթի բուն մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նոր համաձայնագրում գերակայելու է քաղաքական մասը:
    February 2017
  • Անի Եղիազարյանի «Ինչպե՞ս, ե՞րբ և որտե՞ղ է հնարավոր ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը» ելույթից  հետո հարցուպատասխանը ՄԱՀՀԻ-ՖԷՀ քննարկման ժամանակ

  • ՄԱՀՀԻ քննարկում. Ուկրաինա և հայ-ուկրաինական հարաբերություններ - Մաս 1 

  • ՄԱՀՀԻ քննարկում. Ուկրաինա և հայ-ուկրաինական հարաբերություններ - Մաս 6