Ծնելիության անկումը, միգրացիան ու բնակչության ծերացումը ազգային անվտանգությանը վնաս հասցնող գործոններ են. վերջին 25 տարիներին ծնելիության ցուցանիշը 2 անգամ նվազել է, վերարտադրության բնական աճը` 5 անգամ: 60 տարեկանից ավել բնակչության տեսակարար կշիռը աճել է, ինչը կբերի սոցիալ-տնտեսական խնդիրների:

ՄԱՀՀԻ «ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումներն ազգային անվտանգության համատեքստում» քննարկումը, 10 մայիսի, 2017թ. Լուսանկար: ՄԱՀՀԻ «ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումներն ազգային անվտանգության համատեքստում» քննարկումը, 10 մայիսի, 2017թ.

«ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» 

ՄԱՀՀԻ քննարկման ամբողջական տեսագրությունը.

10.05.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

«Առավոտ». Սահմանամերձ շրջաններում ժողովրդագրական իրավիճակն ավելի վատ է (Տեսանյութ)

Ծնելիության անկումը, միգրացիան ու բնակչության ծերացումը ազգային անվտանգությանը վնաս հասցնող գործոններ են: Այս համոզմանն են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը: Նրանք այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) ներկայացրին ժողովրդագրական իրավիճակը: 

Ըստ մասնագետների, վերջին 25 տարիներին ծնելիության ցուցանիշը 2 անգամ նվազել է, վերարտադրության բնական աճը` 5 անգամ: 60 տարեկանից ավել բնակչության տեսակարար կշիռը աճել է, ինչը կբերի սոցիալ-տնտեսական խնդիրների: Մասնագետները նաեւ մտահոգություն հայտնեցին, որ արտագաղթողների կազմը միջնակարգ եւ բարձրագույն կրթությամբ, աշխատունակ տարիքի բնակչությունն է:

Արտակ Մարկոսյանի ներկայացմամբ, մեր երկրում ծնելիության պիկը եղել է 1986 թվականին. այդ տարի Հայաստանում ծնվել է 81 հազար 200 երեխա:

2001 թվականին ամենափոքր բնական աճն է գրանցվել` 8000: Այդ տարեթվից սկսած բնական աճը սկսել է ավելանալ, քանի որ ամուսնական տարիք էր մուտք գործում 80-ականներին ծնված սերունդը:

2011 թվականից, ըստ Արտակ Մարկոսյանի, հետընթաց է արձանագրվել: 2016 թվականին բնական աճն ամենացածրն է եղել: 


Արտակ Մարկոսյանը նաեւ ասաց, որ վերջին տարիներին ամուսնությունները 2000-ով պակասել են, փոխարենը մահերի թիվն ավելացել է:

Ըստ նրա, օրինակ` Բելառուսում ծնունդները խրախուսելու համար, պետությունը բնակարան չունեցող զույգերին, որոնք երկու երեխա ունեն, հիպոթեքը տրամադրում է 40 տարով, 5 տոկոս կանխավճարով եւ 1 տոկոսով: 3-րդ երեխայի ծնվելու դեպքում էլ բնակարանի գինը 30 տոկոսով զեղչվում է, 4-րդ երեխան ծնվելիս էր 50 տոկոսով է տան գումարը պակասում:

Հայաստանում, սակայն, ծնելիությունը խթանող նման ծրագրեր, ըստ պարոն Մարկոսյանի, գրեթե չկան: Իսկ երեխայի համար ամսական տրամադրվող 18 հազար դրամը չեղածի հաշիվ է: 


Արտակ Մարկոսյանի խոսքով, սահմանամերձ շրջաններում ժողովրդագրական իրավիճակն ավելի վատ է: 


Հրանուշ Խառատյանին մտահոգում է, որ ռազմավարական մարզ համարվող Սյունիքում ընդամենը 136 հազար մարդ է ապրում: Վայքում` 51 հազար: Ազգագրագետին անհանգստացնում է նաեւ այն, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կենտրոնացած է Արմավիրի եւ Արարատի մարզերում ու Երեւանում, մինչդեռ Տավուշ, Լոռի եւ այլ մարզեր դատարկվել են: 

Տիկին Խառատյանի տվյալներով, 30-39 տարեկանները 27 տոկոսով պակասել են:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

10.05.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»

 

Հայաստանում միգրացիան բացասաբար է ազդել ծնելիության վրա. ժողովրդագետ. «1in.am»

80-ականներին Հայաստանում ծնելիության մակարդակը բավականին բարձր էր, պիկը արձանագրվեց 1986թ., երբ հանրապետությունում գրանցվել է մոտավորապես 81.200 ծնունդ, դրանից հետո ծնելիության մակարդակը որոշակիորեն նվազել է: Այն գործընթացները, որ սկսվեցին անկախությունից հետո, իսկապես ազդեցություն թողեցին և՛ ծնելիության, և՛ մահացության մակարդակի, ինչպես նաև բնական աճի վրա: Այս մասին այսօր հրավիրված «ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկմանն ասաց ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ 1992-2001-ին  ծնելիության ժողովրդագրական կորը իջնում է: «1992-ին մոտ 75 000 ծննդաբերություն է գրանցվել, 2001-ին այդ ցուցանիշն նվազել էր մինչև 32 000-ի, աճել էր մահացության թիվը:

2001-ին գրանցվեց վերջին 25 տարիների ընթացքում բնական աճի ամենացածր ցուցանիշը՝ մոտավորապես 8 000:

2001-ից սկսած՝ ծնելիության մակարդակը որոշակիորեն բարձրացավ, սակայն չհասավ այն քանակի, որ բնական լավ աճ ապահովեր: 2002-ին ուցեցանք 32 000 ծնունդ, իսկ 2011-ին այդ ցուցանիշը հասավ 44 300-ի, 10 տարվա կտրվածքով այդքան բնական աճ գրանցվեց, սակայն, ցավոք, 2011-ից սկսած՝ կրկին ունենք հետընթաց:

2016-ին 2012-ի նկատմամբ ծնունդների թիվը Հայաստանում նվազել է 4,6 տոկոսով, մահացության թիվն աճել է 2 տոկոսով, իսկ բնական աճը նվազել է 6 տոկոսով»,- նշեց Ա. Մարկոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

10.05.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

Հայաստանում կյանքի ու ապագայի ծրագիր չկա. «բախտը ոնց կբերի»-ով ենք գոյատևում. «1in.am»

Հայաստանում կյանքի ու ապագայի ծրագիր չկա. «բախտը ոնց կբերի»-ով ենք գոյատևում: Այսօր հրավիրված «ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ժողովրդագետ Հրանուշ Խառատյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ Հայաստանի բնակչության տարածքային բաշխման վերաբերյալ և ընդգծեց, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսը բնակվում է Երևանում և Արմավիրի, Արարատի մարզերում:

Ժողովրդագետի խոսքով՝ Հայաստանի հատկապես գյուղական վայրերը անապատացվում են: Նա նշեց, որ միգրացիայի հետևանքով գյուղական վայրերում հիմնականում մինչև 20 տարեկանները և 60-ից բարձր տարիք ունեցողներն են մնացել:

Մանրամասները՝ տեսանյութում:

10.05.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am

 

Նարինե Մկրտչյան​. Արտագաղթը մեզ կանգնեցրել է վտանգավոր փաստի առաջ. «1in.am»

Հայաստանյան ներհասարակական տրամադրություններում իշխում է այն կարծիք, որ Հայաստանից ատագաղթը խրախուսվում է իշխանությունների կողմից. Կարծում եմ՝ սա հիմնավոր կարծիք է: Այս մասին այսօր հրավիրված ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը:

Ն. Մկրտչյանն ընդգծեց, որ երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք, որ մեր շրջապատն արագորեն դատարկվում է: Նա նաև անդրադարձավ արտագաղթի պատճառներին: Ն. Մկրտչյանի խոսքով՝ խնդիրը քաղաքական ոլորտում է. Քանի դեռ չի լուծվել քաղաքական իշխանության տարանջատման հարցը, արտագաղթի խնդիրը չի լուծվի:

Նրա խոսքով՝ արտագաղթը մեզ կանգնեցրել է վտանգավոր փաստի առաջ. «Անտանգության խնդիր է առաջացել. դպրոցը չունի աշակերտ, բուհը՝ ուսանող, բանակը՝ զինվոր….»:

Մանրամասները՝ տեսանյութում:

10.05.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am

 

Սոցիոլոգ​. Ռուսաստանում մենք Սփյուռք չունենք, ունենք հայազգի կառույց. «1in.am»

Մեզ մոտ գաղափարախոսությունը հիմնականում հիմնված է ռուսական գաղափարախոսության վրա: Ես չգիտեմ՝ ով է համոզել մեր կառավարությանը, որ մենք Ռուսաստանում ունենք Սփյուռք: Մենք Ռուսաստանում Սփյուռք չունենք,  այնտեղ ունենք հայազգի մարդիկ: Սփյուռքը ինստիտուցիոնալ կառույց պետք է լինի: Այս մասին այսօր հրավիրված «ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Կարեն Քոչարյանը:

Սոցիոլոգի խոսքով՝ Ռուսաստանը հիմա լուծում է սպիտակ, քրիստոնյա մարդկանց պակասի խնդիրը, տարեկան 2,3-3 միլիոն մարդ են կանչում Միջին Ասիայից:

«Հիշենք Պուտինի այն արտահայտությունը. «Ռուսաստանում 2 միլիոն հայ է բնակվում, Հայաստանում՝ 1 միլիոն. ուրեմն ո՞վ է Հայաստանի նախագահը:»  Ռուսաստանը մեր հաշվին լուծում է իր խնդիրները»,- նշեց սոցիոլոգը և ընդգծեց, որ եթե ուզում ենք, որ մարդիկ չգնան Հայաստանից, առաջին հերթին պետք է բացատրենք, թե ինչ վտանգներ կան ՌԴ քաղաքացիություն ստանալու հետ կապված, ինչը չի արվում մեզ մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում:

10.05.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am

 

Ստյոպա Սաֆարյան. Մեր հասարակությանը պետք է փաթեթով բացատրել արտագաղթի հետևանքները. «1in.am»

Այս սեզոնին եթե գնաս գյուղ, կհանդիպես միայն մինչև 16 տարեկան կամ 60-ից բարձր տարիք ունեցող ազգաբնակչության. Սա բավականին մտահոգիչ է: «ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԱՀՀԻ-ի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:

Նա նշեց, որ այս քննարկման նպատակներից է ահազանգ հնչեցնելը, թե արտագաղթի այսպիսի տեմպերի դեպքում ինչ է մեզ սպասվում 5 կամ 10 տարի հետո:

Քաղաքագետն անդրադարձավ արտագաղթի հետևանքներին: Նրա խոսքով՝ սերունդների համերաշխության մոդելն այլևս չի աշխատելու, հասարակության ծերացման միտումները սարսափելի են, այդ իսկ պատճառով կուտակային կենսաթոշակի ենք անցնում, դպրոցները օպտիմալացվում են, որովհետև երեխաներ չկան, բանակի համար նոր ծրագրեր են իրականացվում, որովհետև զորակոչի խնդիր կա…

«Մեր հասարակությանը պետք է փաթեթով բացատրել արտագաղթի հետևանքները»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

10.05.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am

 

Գագիկ Բաղդասարյան​. Իշխանություն չունենք, մեզ մեր երկրից քշում են. «1in.am»

Իշխանությունը և քաղաքական գործիչները պարտավոր են զբաղվել մեր երկրի համար ամենակարևոր խնդիրներով, այդ թվում նաև արտագաղթի խնդրով, նրանք տեղյակ են, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս իրավիճակը շտկելու համար: Սա կանխամտածված, տարիներ շարունակ իրականացվող ծրագիր է. մեզ մեր երկրից քշում են: Այս մասին այսօր հրավիրված «ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:

Նրա գնահատմամբ՝ արտագաղթի հետևանքով ստեղծված իրավիճակը սարսափելի է, գյուղերը վերացման շեմին են կանգնած:

Գ. Բաղդասարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը ոչ միայն դատական համակարգի, այլ նաև իշխանության անկատարության հետևանք է . «Իրականում մենք իշխանություն չունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

10.05.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am

 

Արմեն Վարդանյան​. Հայաստանից ուղեղների արտահոսք է, պետական քաղաքականություն է անհրաժեշտ. «1in.am»

«ՀՀ ժողովրդագրական և միգրացիոն միտումները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով արտագաղթի պատճառներին իրանագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ իր խորին համոզմամբ, արտագաղթի գլխոր պատճառը սոցիալ հոգեբանական է և ոչ թե պատերազմական վիճակը:

Իրանագետի խոսքով՝ Հայաստանից ուղեղների արտահոսք է, պետական քաղաքականություն է անհրաժեշտ ներգաղթ իրականացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

10.05.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am