ՄԱՀՀԻ քննարկման բանախոսներ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան (1996-2001, 2005-2010թթ.) Օլեքսանդր Բոժկոն և ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձան Ուկրաինայի շուրջ զարգացումներին և Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների խնդիրներին ու հեռանկարներին: 

Լուսանկար:

Օլեքսանդր Բոժկո​. ՄԱԿ-ում հակառուսական բանաձևի դեմ  քվեարկությունից հետո սառել են մեր հարաբերությունները ՀՀ-ի հետ. «Թերթ»​

Հաճելի է հիշել, որ եղել են պահեր, երբ մենք աշխատել ենք երկու երկրների միջև լավ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ. «Ուկրաինա. եվրոպականացման բարդ ճանապարհ և հայ-ուկրաինական հարաբերությունների հեռանկարներ» թեմայով քննարկմանն  ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան (1996- 2001, 2005-2010) Օլեքսանդր Բոժկոն՝ հիշատակելով, որ իր՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ժամանակ ՀՀ-ն և Ուկրաինան աշխատում էին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու, տրանսպորտային համակարգեր ստեղծելու ուղղությամբ:

Տեսանյութ. Ուկրաինա և հայ-ուկրաինական հարաբերություններ- Մաս 1

«ՄԱԿ-ում քվեարկությունից հետո սառել են մեր հարաբերությունները, հասկանալի է, որովհետև Հայաստանը ճանաչել է Ղրիմի զավթումը»,- ասաց նա՝ նկատի ունենալով ՄԱԿ-ում Ղրիմի հարցով հակառուսական բանաձևը:

Դիտարկմանը, թե Հայաստանում Ուկրաինայի նկատմամբ մոտեցումներն ու դիրքորոշումները կապված էին ՎՈւԱՄ-ում (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) Ուկրաինայի ակտիվության հետ, իսկ ՎՈՒԱՄ-ին ընկալվում էր որպես մի կազմակերպություն, որը ցանկանում էր սառեցված հակամարտությունների վերաբերյալ՝ ԼՂ-ի դեմ բանաձև ընդունել, nա համաձայնեց:

Բոժկոն ասաց, որ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև սպառազինության ոլորտում կա համագործակցություն Ադրբեջանի հետ, բայց  նշեց, որ այն ոչ այն ծավալով է, որքան կա Բելառուսի հետ:

Տեսանյութ. Ուկրաինա և հայ-ուկրաինական հարաբերություններ- Մաս 2

Նա պատասխանեց մեկ այլ դիտարկման ևս, ըստ որի, Ղարաբաղյան պատերազմում կռվում էին ուկրաինացի դիպուկահար, սակայն նշեց, 

Ուկրաինան միակ պետությունն է եղել, որը դատապարտել է այդ մասնակցությունը. այդ դիպուկահարները, ըստ դեսպանի, վերադառնալով Ուկրաինա, դատապարտվել են 8-10 տարվա ազատազրկման:

Նա նշեց, որ ինքը պետք է ներկայացնի Ուկրաինայում կատարվողը, որ հայաստանյան հասարակությունը ճիշտ պատկերացում կազմի, թե ինչ է իրականում տեղի այնտեղ:  «Պուտինն ամեն ինչ արեց, որ Ուկրաինան չստորագրի ասոցացման համաձայնագիրը: Սա վկայում է Ռուսաստանի մասին, թե ինչ տեսակի պետության հետ մենք գործ ունենք»,- ասաց նա:

Դիվանագետը նշեց, որ Ուկրաինան ընտրեց Եվրամիության հետ ասոցացման ճանապարհն՝ ընտրելով ոչ այնքան տնտեսության զարգացման ուղին, այլ ավելի շատ հումանիտար զարգացման ուղղությունը:

Տեսանյութ. Ուկրաինա և հայ-ուկրաինական հարաբերություններ- Մաս 3

«Դա վկայում է այն մասին, թե որ ուղղությամբ է մեր պետությունը ցանկանում շարժվել, ինչպիսի երկիր է ցանկանում դառնալ»,- ասաց նա:

Օլեքսանդր Բոժկոն նշեց, որ հիմա, եթե հետ նայենք այս մի քանի տարիներին, թե ինչ է եղել, կտեսնենք, որ այն նպատակները, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրել էր իր առջև, չի հասել, չի կարողացել քայքայել Ուկրաինան, ցանկանում էր մաս-մաս անել Ուկրաինան:

«Այդ պայքարի ընթացում մենք ձեռք ենք բերել հստակ որոշում, որ մենք մեր ապագան տեսնում ենք Եվրոպայի մեջ»,- ասաց նա: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ  այս ճանապարհին  նրանք պետք է բարեփոխումներ անցկացնեն իրենց երկրում: 

«Մեզ համար կարևոր է, որ մենք մենակ չենք զավթիչի դեմ պայքարում, մենք օժանդակություն ունենք զարգացած երկրների կողմից: Մեզ համար կարևոր է, որ պատրաստ են մեզ օժանդակել»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

28.06.2017

Աղբյուրը՝ «Թերթ»

 

Ալեքսանդր Բոժկո. Ռուսաստանը չի կարողացել քայքայել Ուկրաինան. «Պանորամա»​

«Ռուսաստանը զավթել է Ղրիմը և Դոնբասի մեծ մասը: Սա մեծ վնաս է հասցրել Ուկրաինայի տնտեսության զարգացմանը: Արդյունքում երկիրն ունեցել է ՀՆԱ-ի 20  տոկոս անկում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը վկայում է՝ ինչ տիպի պետության հետ գործ ունենք»,-այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Նրա կարծիքով, Եվրոպայի հետ ասոցացումը ոչ միայն  տնտեսության զարգացում է, այլ ավելի շուտ հումանիտար-քաղաքական ընտրություն, որը ցույց էր տալիս, թե Ուկրաինան որ ուղղությամբ է ուզում շարժվել:

Ալեքսանդր Բոժկոյի խոսքով, ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ վնաս է հասցրել նաև ուկրաինական բանակին, սակայն նպատակները, որ իր առջև ի սկզբանե դրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնինը, իրականացնել չի հաջողվել:

«Նա չի կարողացել քայքայել Ուկրաինան, երկիրը հնազանդեցնել իրեն: Հակառակը, Ուկրաինան հստակորեն ցույց է տվել, որ իր ապագան պատկերացնում է ԵՄ-ի հետ: Իհարկե, Ուկրաինան չի կարող միայնակ պայքարել հսկայական, ռազմականացված պետության դեմ, բայց կարևորն այն է, որ մենք միայնակ չենք զավթիչի դեմ պայքարում»,-

նշեց արտակարգ և լիազոր դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվում է՝ «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով:

Տեսանյութ. Ուկրաինա և հայ-ուկրաինական հարաբերություններ- Մաս 4

Ալեքսանդր Բոժկոն մեծ հաջողություն որակեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի անվիզա ռեժիմի գործարկումը, ինչպես նաև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որը եվրոպական հսկայածավալ շուկայում դրսևորվելու հնարավորություններ է ընձեռում:

«Շատ ժամանակ մենք ասում ենք՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Իհարկե, չի սպասում: Այդ մենք պետք է եվրոպական մեծ ընտանիքում մեր տեղը հարթենք»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը:

Նշենք, որ Բոժկոն ասուլիսը վարում էր մաքուր հայերենով՝ առանց հուշումների, կամ բառեր մոռանալու:

28.06.2017

Աղբյուրը՝ «Պանորամա»

 

Ալեքսանդր Բոժկո. Պուտինը չի կարողացել քայքայել Ուկրաինան. «Առավոտ» 

«Նա չի կարողացել քայքայել Ուկրաինան, երկիրը հնազանդեցնել իրեն: Հակառակը, Ուկրաինան հստակորեն ցույց է տվել, որ իր ապագան պատկերացնում է ԵՄ-ի հետ: Իհարկե, Ուկրաինան չի կարող միայնակ պայքարել հսկայական, ռազմականացված պետության դեմ, բայց կարևորն այն է, որ մենք միայնակ չենք զավթիչի դեմ պայքարում»,- այսօր կազմակերպված «Ուկրաինա. Եվրոպականացման բարդ ճանապարհ եւ հայ-ուկրաինական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն` հավելելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ վնաս է հասցրել ուկրաինական բանակին, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվել իրականացնել, որ իր առջեւ ի սկզբանե դրած նպատակը:

«Ռուսաստանը զավթել է Ղրիմը եւ Դոնբասի մեծ մասը: Սա մեծ վնաս է հասցրել Ուկրաինայի տնտեսության զարգացմանը: Արդյունքում երկիրն ունեցել է ՀՆԱ-ի 20 տոկոս անկում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը վկայում է՝ ինչ տիպի պետության հետ գործ ունենք»,-

ասաց բանախոսը` հավելելով, ոչ Եվրոպայի հետ ասոցացումը առավելապես հումանիտար-քաղաքական ընտրություն է, որը ցույց էր տալիս, թե Ուկրաինան որ ուղղությամբ է ուզում շարժվել:

«Շատ ժամանակ մենք ասում ենք՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Իհարկե, չի սպասում: Այդ մենք պետք է եվրոպական մեծ ընտանիքում մեր տեղը հարթենք»,- ասաց դեսպանն`անդրադառնալով ԵՄ-ի հետ Ուկրաինայի առանց վիզայի ռեժիմի գործարկմանը: Նա վստահ է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը եվրոպական հսկայածավալ շուկայում դրսևորվելու հնարավորություններ է ընձեռում:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է, որ Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության եւ ՀՀ դիվանագիտության ամենաշատ բացթողումներ պարունակող ուղղություններից մեկն է: Ավելին, այդ ուղղությամբ ոչինչ արված չէ, մինչդեռ հսկայական պոտենցիալ կա: Նա կարծում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող դրամատիկ զարգացումները կանխորոշելու են ոչ միայն Ուկրաինայի, այլ բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճակատագիրը: Քաղաքագետը մեջբերեց Զբիգնեւ Բժեզինսկուն. «Ուկրաինայի կարգավիճակն է կանխորոշում Ռուսաստանի՝ գերտերություն լինել-չլինելը»:

Տեսանյութ. Ուկրաինա և հայ-ուկրաինական հարաբերություններ- Մաս 5

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ՀՀ-ն եւ Ուկրաինան շատ ընդհանրություններ ունեն, քան ՀՀ-ն եւ ՌԴ-ն.

«Իհարկե, ցավալի է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Կիեւի դիրքորոշումը բավականին կոշտ է եւ Երևանի համար անհաճո, սակայն դա եւս հայկական կողմի մեղքն է»:

Սպառազինության ոլորտում Ուկրաինայի եւ Ադրբեջանի համագործակցության մասով էլ քաղաքագետը նկատում է` ուկրաինական զենքի ներկայությունը հաշվվում է միանիշ թվերով. «Հայկական դիվանագիտությունը միանգամայն ընդունակ է հասկացնելու, որ Ուկրաինայի ամբողջականությունը եւ Բաքվի կողմից խմբագրած Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» համեմատության եզրեր չունեն»: Ուկրաինայում ռուսների ցեղասպանություն չի եղել, էթնիկ զտումներ տեղի չեն ունեցել: Պրոյեկտումն ու համեմատություններն անտեղի են»:

Ալեքսանդր Բոժկոն համամիտ է Ռուբեն Մեհրաբյանի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Աղբյուրը՝ «Առավոտ»

 

Ռուբեն Մեհրաբյան. Մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք Ուկրաինայի, ոչ թե Ռուսաստանի հետ. «Պանորամա»​

Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության և ՀՀ դիվանագիտության ամենաշատ բացթողումներ պարունակող ուղղություններից մեկն են: Ավելին, Ուկրաինայի հետ գործակցության ուղղությամբ ոչինչ արված չէ, այն դեպքում, երբ պոտենցիալն ուղղակի ահռելի է: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Ուկրաինայում տեղի ունեցող դրամատիկ զարգացումները կանխորոշելու են ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճակատագիրը: Զբիգնև Բժեզինսկին էր ասում՝ Ուկրաինայի կարգավիճակն է կանխորոշում Ռուսաստանի՝ գերտերություն լինել-չլինելը»,-հիշեցրեց նա:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց՝ մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք Ուկրաինայի, ոչ թե Ռուսաստանի հետ. «Իհարկե, ցավալի է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Կիևի դիրքորոշումը բավականին կոշտ է և Երևանի համար անհաճո, սակայն դա ևս հայկական կողմի մեղքն է»:

Տեսանյութ. Ուկրաինա և հայ-ուկրաինական հարաբերություններ- Մաս 6

Ինչ վերաբերում է սպառազինության ոլորտում Ուկրաինայի և Ադրբեջանի գործակցությանը, ապա Ռուբեն Մեհրաբյանը հիշեցրեց՝ ուկրաինական զենքի ներկայությունը հաշվվում է միանիշ թվերով.

«Հայկական դիվանագիտությունը միանգամայն ընդունակ է հասկացնելու, որ Ուկրաինայի ամբողջականությունը և Բաքվի կողմից խմբագրած Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» համեմատության եզրեր չունեն:

«Ուկրաինայում ռուսների ցեղասպանություն չի եղել, էթնիկ զտումներ տեղի չեն ունեցել: Պրոյեկտումն ու համեմատություններն անտեղի են»,- ասաց փորձագետը:

Քննարկանը ներկա Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն իր հերթին նկատեց, որ ուկրաինաադրբեջանական ռազմական գործակցությունը բավական համեստ ծավալներ ունի:

«Տարածքային ամբողջականությունը մեզ համար շատ կարևոր է, և մենք չենք կարող հրաժարվել դրանից»,- ասաց նա:

28.06.2017

Աղբյուրը՝ «Պանորամա»

 

Ռուբեն Մեհրաբյան​. Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում «խոպան» է, այն դեպքում, երբ կա պոտենցիալ. «Թերթ»

Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության ամենաշատ բացթողումներ պարունակող ուղղություններից մեկն է. «Ուկրաինա. եվրոպական բարդ ճանապարհ և հայ-ուկրաինական հարաբերությունների հեռանկարներ» թեմայով քննարկմանն այսպես ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Այո՛, Ուկրաինայի ուղղությամբ ոչինչ արված չէ, այն ինչ կարելի էր անել: ՀՀ-Ուկրաինա հարաբերություններում խոպան է, այն դեպքում, երբ կա պոտենցիալ»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ Ուկրաինայի դրամատիկ զարգացումները կանխատեսելու են նաև հետխորհրդային երկրների ապագան, այդ թվում՝ Հայաստանինը: «Ուկրաինայից է կախված, թե Հայաստանն ինչպիսի Ռուսաստանի հետ է գործ ունենում և ունենալու»,- նկատեց նա:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ Ուկրաինան իր բոլոր պարամետրերով գերազանցում է մնացած 5 ԱլԳ երկրներին, իսկ Հայաստանը դրան նայում է մատների արանքով և չի փորձում իր հարաբերությունները զարգացնել այդ երկրի հետ:

«Երբ Հայաստանը հրաժարվում է բոլորի կողմից ընդունված բանաձևին դեմ քվեարկել, դա թողնում է շատ ծանր ու դառը նստվածք»,- ասաց նա՝ նկատի ունենալով ՄԱԿ-ում Ղրիմի հարցով հակառուսական բանաձևը:

Փորձագետի խոսքով՝ Ուկրաինայում մեծ հայ համայնք կա: Նա, վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի հավաստումը, մատնանշեց, որ 2014 թվականից այս կողմ ընդդեմ «ռուս զավթիչների» Ուկրաինայի պատերազմին մասնակցել են հազարավոր հայեր, և նրանցից 52 կամավորական զոհվել է:

«Այսօր Հայաստանն ու Ուկրաինան բազմաթիվ ընդհանրություններ ունեն միջազգային ասպարեզում»,- ասաց նա՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում այդ կառույցի նախագահ Ագրամունտի իմպիչմենթի հասնելու ցանկություն ունեն և՛ Ուկրաինան, և՛ Հայաստանը:

Ըստ փորձագետի, Ուկրաինայի և Հայաստանի մոտեցումները՝ կապված ԵԱՀԿ-ի՝ մեր տարածաշրջանում կարևորության և մասնակցության հետ, նույնն են:

«Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրով: Ինձ համար ցավալի է, որ պաշտոնական Կիևի դիրքորոշումը կոշտ է ԼՂ հարցում, բայց այստեղ մենք մեր մեղավորությունը պետք է տեսնենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ իր նշած հարցերը պետք է լինեն Հայաստանի քաղաքականության և քաղաքացիական հավասարության ուշադրության կենտրոնում: 

«Հայաստանն այս հարաբերություններում միակողմանի պրեֆերանցիաներ չի սպասում Ուկրաինայից։ Հայաստանը, լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, լինելով տրանզիտային գոտի, ամենակարճ ճանապարհն է Ուկրաինայի համար, որ կարող է նրան կապել Պարսից ծոցի հետ: Այս ուղղությամբ պետք է աշխատի ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

28.06.2017

Աղբյուրը՝ «Թերթ»

 

Ալեքսանդր Բոժկո. Պուտինը չի կարողացել քայքայել Ուկրաինան. «Առավոտ»

«Նա չի կարողացել քայքայել Ուկրաինան, երկիրը հնազանդեցնել իրեն: Հակառակը, Ուկրաինան հստակորեն ցույց է տվել, որ իր ապագան պատկերացնում է ԵՄ-ի հետ: Իհարկե, Ուկրաինան չի կարող միայնակ պայքարել հսկայական, ռազմականացված պետության դեմ, բայց կարևորն այն է, որ մենք միայնակ չենք զավթիչի դեմ պայքարում»,- այսօր կազմակերպված «Ուկրաինա. Եվրոպականացման բարդ ճանապարհ եւ հայ-ուկրաինական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն` հավելելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ վնաս է հասցրել ուկրաինական բանակին, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվել իրականացնել, որ իր առջեւ ի սկզբանե դրած նպատակը:

«Ռուսաստանը զավթել է Ղրիմը եւ Դոնբասի մեծ մասը: Սա մեծ վնաս է հասցրել Ուկրաինայի տնտեսության զարգացմանը: Արդյունքում երկիրն ունեցել է ՀՆԱ-ի 20 տոկոս անկում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը վկայում է՝ ինչ տիպի պետության հետ գործ ունենք»,-ասաց բանախոսը` հավելելով, որ Եվրոպայի հետ ասոցացումը առավելապես հումանիտար-քաղաքական ընտրություն է, որը ցույց էր տալիս, թե Ուկրաինան որ ուղղությամբ է ուզում շարժվել:

«Շատ ժամանակ մենք ասում ենք՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Իհարկե, չի սպասում: Այդ մենք պետք է եվրոպական մեծ ընտանիքում մեր տեղը հարթենք»,- ասաց դեսպանն` անդրադառնալով ԵՄ-ի հետ Ուկրաինայի առանց վիզայի ռեժիմի գործարկմանը:

Նա վստահ է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը եվրոպական հսկայածավալ շուկայում դրսևորվելու հնարավորություններ է ընձեռում:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է, որ Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության եւ ՀՀ դիվանագիտության ամենաշատ բացթողումներ պարունակող ուղղություններից մեկն է: Ավելին, այդ ուղղությամբ ոչինչ արված չէ, մինչդեռ հսկայական ներուժ կա: Նա կարծում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող դրամատիկ զարգացումները կանխորոշելու են ոչ միայն Ուկրաինայի, այլ բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճակատագիրը: Քաղաքագետը մեջբերեց Զբիգնեւ Բժեզինսկուն. «Ուկրաինայի կարգավիճակն է կանխորոշում Ռուսաստանի՝ գերտերություն լինել-չլինելը»:

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ՀՀ-ն եւ Ուկրաինան շատ ընդհանրություններ ունեն, քան ՀՀ-ն եւ ՌԴ-ն. «Իհարկե, ցավալի է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Կիեւի դիրքորոշումը բավականին կոշտ է եւ Երևանի համար անհաճո, սակայն դա եւս հայկական կողմի մեղքն է»:

Սպառազինության ոլորտում Ուկրաինայի եւ Ադրբեջանի համագործակցության մասով էլ քաղաքագետը նկատում է` ուկրաինական զենքի ներկայությունը հաշվվում է միանիշ թվերով.

«Հայկական դիվանագիտությունը միանգամայն ընդունակ է հասկացնելու, որ Ուկրաինայի ամբողջականությունը եւ Բաքվի կողմից խմբագրած Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» համեմատության եզրեր չունեն»: Ուկրաինայում ռուսների ցեղասպանություն չի եղել, էթնիկ զտումներ տեղի չեն ունեցել: Պրոյեկտումն ու համեմատություններն անտեղի են»:

Ալեքսանդր Բոժկոն համամիտ է Ռուբեն Մեհրաբյանի հետ:

Նելլի Գրիգորյան

28.06.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»