Եթե մինչ անկախացումը Հայաստանն ու Վրաստանը կայուն բնական աճ էին արձանագրում, ապա անկախությունից 26 տարի անց այս երկրները հայտնվել են բացասական բնական աճ գրանցող երկրների հավանական ցուցակում: Իսկ այդ խորապատկերին հարևան Ադրբեջանը գրանցում է կայուն բնական աճ:

Կովկասի արբանյակային լուսանկարը Լուսանկար: Կովկասի արբանյակային լուսանկարը

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական, տնտեսական  առաջատարության չափանիշ են ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաները, սպառազինությունները, այլև մեծաքանակ բնակչությունը: Այն ապահովում է ներքին մեծ սպառում, զարգացման ավելի լայն հնարավորություններ, քաղաքական, տնտեսական, մշակութային սեփական արժեքների տարածման ավելի բարենպաստ պայմաններ: Ըստ փորձագիտական կանխատեսումների՝ առաջիկա տասնամյակներում զարգացման ավելի մեծ հնարավորություններ կունենան այն երկրները, որոնք ունեն մեծաքանակ բնակչություն, իսկ դա կոչվելու է 500 և ավելի մլն բնակչություն ունեցող երկրների դարաշրջան: Պարզ է, որ խոսքն առաջին հերթին այնպիսի երկրների մասին է, ինչպիսին Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն են և ասիական ու եվրոպական մի շարք երկրներ, որոնք էլ կկանխորոշեն առաջիկա տասնամյակների՝ երկրագնդի զարգացման տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային առաջնահերթությունները:

Ժողովրդագրական քաղաքականությունը նույնքան կարևոր է ժամանակակից աշխարհում, և տնտեսապես զարգացած ու զարգացող ոչ մի պետություն չի կարող առաջ շարժվել առանց հստակ ժողովրդագրական քաղաքականության:

Դա կարևորվում է հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն ու Վրաստանն են, որոնք, ազգաբնակչության թվով և տարեկան կտրվածքով մեծ աճ արձանագրող առավել մեծ հարևաններ ունենալով, կարող են հայտնվել ռազմաքաղաքական, մշակութային և տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակում: Բնակչության թվաքանակի նվազումը հղի է ոչ միայն տնտեսական կայուն աճի հեռանկարի բացակայությամբ, այլև կարող է վտանգել նվազող բնակչություն ունեցող երկրների ֆիզիկական անվտանգությունը:

Հարավային Կովկասի երկրների, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև նրանց հարևաններ Թուրքիայի և Իրանի ժողովրդագրական վիճակները ներկա փուլում գտնվում են տարբեր հարթություններում: Քրիստոնյա Վրաստանն ու Հայաստանը գրանցում են նվազող բնակչություն, իսկ հարևան շիա մուսուլման Իրանն ու Ադրբեջանը և սուննի Թուրքիան բնակչության թվաքանակի աճի տեմպերով առաջատար դիրքեր են զբաղեցնում ժամանակակից աշխարհի ժողովրդագրական քարտեզում:

Հարավային Կովկասի հետխորհրդային երկրների էթնիկական, ժողովրդագրական պատկերը մեծ փոփոխությունների է ենթարկվել հատկապես ղարաբաղա-հայ-ադրբեջանական, վրաց-օսական և աբխազա-վրացական զինված հակամարտությունների հետևանքով: Դա հանգեցրեց նրանց էթնիկական կազմի փոփոխություններին, մեծացրեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միգրացիոն հոսքերը, էական ազդեցություն գործեց նրանց ժողովրդագրական ցուցանիշների վրա:

Image result for migration caucasus

Եթե մինչ անկախացումը Հայաստանն ու Վրաստանը կայուն բնական աճ էին արձանագրում, ապա անկախությունից 26 տարի անց այս երկրները հայտնվել են բացասական բնական աճ գրանցող երկրների հավանական ցուցակում: Իսկ այդ խորապատկերին հարևան Ադրբեջանը գրանցում է կայուն բնական աճ, թեև պետք է նշել, որ 2017թ. սեպտեմբերի տվյալներով՝ Ադրբեջանի մշտական բնակչության 9.858. 800 թիվը կասկածի տեղիք է տալիս: 20-րդ դարի 90-ական թվականներին ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև ոչ բարվոք սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանից տեղի ունեցավ մեծ թվով արտագաղթ, որը, սակայն, այդ երկրի վիճակագրական ծառայության կողմից չի արձանագրվել, և բնակչության մեկնարկային թիվ է ընդունվել 1989թ. Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալները (7.021.178 մարդ), որին տարեցտարի գումարվել է բնական աճի ցուցանիշը: Իսկ Թուրքիայի և Իրանի բնակչության թվերը, ըստ վերջին տարիների ժողովրդագրական ցուցանիշների, տպավորիչ աճ են գրանցում, տարեկան կտրվածքով ապահովելով բնական աճ 900 հազարից 1 մլն մարդու սահմաններում, որը նրանց դասում է աշխարհի  ամենադինամիկ աճող երկրների շարքին:

 

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1991-2017ԹԹ.

Թեև խորհրդային տարիներին Վրաստանը բնակչության աճի տեմպերով առաջատար դիրք չէր գրավում նախկին խորհրդային հանրապետությունների շարքում և զիջում էր իր անմիջական հարևաններ Ադրբեջանին և Հայաստանին, սակայն տարեկան կտրվածքով 0,8-1 տոկոս աճն ապահովում էր ժողովրդագրական գործընթացների կայունությունն ու դինամիկ աճը: Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը բազմէթնիկ հանրություն էր և իր կազմում ուներ երկու ինքնավար հանրապետություններ՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո հայտարարեցին իրենց անկախության մասին և 1992-1994թթ. ռազմական հակամարտությունից հետո փաստացի անջատվեցին Վրաստանից, որն էլ իր հերթին հանգեցրեց ինչպես Վրաստանի բնակչության թվաքանակի փոփոխությանը, այնպես էլ  մեծ տեղաշարժերի թե՛ Վրաստանի ներսում, թե՛ Վրաստանից դուրս: Զինված հակամարտությունները, ներքին անկայունությունը, սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակն անմիջապես իրենց անդրադարձն ունեցան Վրաստանի ժողովրդագրական գործընթացների վրա, որն ազդեց ինչպես բնակչության թվաքանակի, այնպես էլ բնական աճի վրա:

Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում բուն վրացիների թիվը չէր գերազանցում 70,13 տոկոսը, սակայն անկախությունից հետո վրացիներից հետո թվաքանակով ամենամեծ էթնիկ հանրություններ համարվող հայերի, ռուսների, հույների արտագաղթի, ինչպես նաև աբխազների և օսեթների դե ֆակտո Վրաստանի կազմից դուրս գալուց հետո հետագա տարիներին վրացիների տոկոսային հարաբերակցությունն աճեց, և 2002թ. մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմում էին ամբողջ բնակչության 83,75 տոկոսը, իսկ 2014թ.՝ 86,7 տոկոսը[1]:

Աղյուսակ 1. Վրաստանի բնակչության և էթնիկ կազմի թվի փոփոխություններն ըստ 1989, 2002 և 2014թթ. մարդահամարների տվյալների [2],[3]

Էթնիկ կազմ

1989

2002

2014

Ընդհանուր բնակչ.

5400841

4371535

3713804

Վրացիներ

3787393

3661173

3224564

Ադրբեջանցիներ

307556

284671

233024

Հայեր

437211

248929

168102

Ռուսներ

341172

67671

26453

Օսեթներ

164055

38028

14385

Եզդիներ

-

18329

12174

Ուկրաինացիներ

52443

7033

6034

Կիստեր

-

7110

5697

Հույներ

100324

15166

5544

Ասորիներ

6206

3299

2377

Հրեաներ

24795

3772

-

Աբխազներ

95853

3527

-

Այլ

83833

12827

15450

Վրաստանի բազմէթնիկ հանրությունն արտագաղթի հետևանքով զգալի փոփոխությունների է ենթարկվել, և դա առաջին հերթին վերաբերում է հայկական համայնքին, որի թիվը 2014 թվականին 1989թ. համեմատ կրճատվել է 68 տոկոսով: Ռուսների թիվը տվյալ ժամանակահատվածում կրճատվել է 93, հույներինը՝ 95, ուկրաինացիները՝ 89, իսկ ահա ադրբեջանցիներինը՝ 25 տոկոսով, և նրանք ներկայումս հանդիսանում են Վրաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը: Ազգային փոքրամասնությունների արտագաղթի հետևանքով Վրաստանը կորցրել է իր երբեմնի բազմէթնիկ պետության կոչումը, և նրանց՝ հետագայում հեռանալուն զուգահեռ այն կարող է դառնալ առավելապես միաէթնիկ հանրություն: Ինչ վերաբերում է ընդհանուր բնակչութան թվաքանակի կորստին, ապա 2014թ. մարդահամարի տվյալներով՝ այդ թիվը 1989թ. համեմատ պակասել է 1.687.037 մարդով կամ 32 տոկոսով, ընդ որում, վրացիների թիվը տվյալ ժամանակահատվածում նվազել է 15 տոկոսով:

Image result for Tbilisi

Ընդհանուր առմամբ, բնակչության թվաքանակի նվազման վրա մեծ ազդեցություն է թողել արտագաղթը, ընդ որում, այն առավել ինտենսիվ ընթացել է 1991-2003թթ.: Վրաստանից արտագաղթի հիմնական ուղղություններ են եղել Ռուսաստանը, Հունաստանը և ԱՄՆ-ը, որին հետևել են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան ու Ուկրաինան: 2003թ. Վրաստանի «Վարդերի» հեղափոխությունից և Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո արտագաղթի տեմպերը նվազեցին, և եթե 2001-2003թթ. միգրացիոն բացասական սալդոն միջինը 30 հազար էր, ապա 2004-2005թթ. գրանցվեց հակառակը, և Վրաստանն ունեցավ միգրացիայի դրական սալդո՝ համապատասխանաբար 76,3 և 12,1 մարդ: Ներգաղթի այդ ալիքը բացատրվում էր այն հանգամանքով, որ մարդկանց մոտ Վրաստանի ապագայի հանդեպ լավատեսական հույսեր արթնացան: Չնայած հաջորդ տարիներին՝ 2006-2008թթ., միգրացիան կրկին բացասական ցուցանիշներ էր գրանցում, բայց այն զգալիորեն քիչ էր և տատանվում էր տարեկան 13-14 հազարի սահմաններում: Վրաստանի միգրացիոն հոսքերի վրա էական ազդեցություն թողեց 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմը: Պատերազմից հետո ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը և դիվանագիտական կապերի խզումը ևս իրենց ազդեցությունը թողեցին Վրաստանի միգրացիոն հոսքերի վրա: Ռուսաստանում վրացիների հանդեպ միգրացիոն օրենքների խիստ կիրառումը նրանց ստիպում էր թողնել Ռուսաստանը և վերադառնալ Վրաստան:

Աղյուսակ 2. Վրաստանի միգրացիոն սալդոն 2009-2016թթ. [4]

Տարի

Միգրացիոն սալդո +/-

2009

34,2

2010

18,1

2011

20,2

2012

21,5

2013

-2,6

2014

-6,5

2015

-3,4

2016

-8,1

2009-2012թթ. միգրացիոն դրական սալդոն էականորեն կապված էր Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունների հետ, որի հետևանքով բազմաթիվ վրացիներ և Վրաստանի քաղաքացի էթնիկ փոքրամասնություններ Ռուսաստան մեկնելու և այնտեղ աշխատելու հնարավորություն չունեին: Այդ ժամանակահատվածում Վրաստանում բնակվող բազմաթիվ հայեր ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որով Ռուսաստան մեկնելու և այնտեղ աշխատելու հնարավորություն էին ստանում: Սակայն մյուս կողմից միգրացիոն հոսքերի վրա դրական ազդեցություն էին գործում այն բազմամիլիարդանոց տնտեսական ծրագրերը, որոնք իրականացվում էին Վրաստանում 2009-2012թթ.: Երկրի ներսում տնտեսական բարվոք վիճակը և նոր աշխատատեղերի ստեղծումը վրացիներին զերծ էին պահում այլ երկրներում աշխատանք ու գոյության միջոցներ փնտրելուց:

Related image

Թեև 2013թ. Սահակաշվիլիի իշխանության հեռացումից հետո միգրացիոն հոսքերը կրկին բացասական են, սակայն ի տարբերություն Հայաստանի՝ գտնվում են բավականին ցածր ցուցանիշների վրա: Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը գործում է ոչ վաղուց, և փորձագետները դեռևս ռիսկեր չեն տեսնում այդ հիմքով միգրացիոն հոսքերի ավելացման համար, թեև չեն բացառում, որ այն կարող է մեծացնել արտագաղթի բացասական սալդոն:

Վրաստանի համար արտագաղթից բացի ներկայումս ազգային անվտանգության կարևոր մարտահրավեր է ծնելիության նվազումը, մահացության ավելացումը և բացասական բնական աճը, ինչպես նաև լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի դատարկումն ու բնակչության ծերացման արագացող գործընթացը:

Աղյուսակ 3. Վրաստանի բնակչության հիմնական ժողովրդագրական ցուցանիշները 1990-2017թթ. [5]

Տարի

Ծնունդ

Մահացություն

Բնական աճ

Ամուսնություն

Ամուսնալուծություն

1990

92815

50721

42114

56812

7796

1995

56341

49073

7268

-

-

2000

48800

47410

1390

-

-

2005

46512

40721

5791

-

-

2006

47795

42255

5540

-

-

2007

49287

41178

8109

24891

2325

2008

56565

43011

13554

31414

3189

2009

63377

46625

16752

31752

4030

2010

62585

47864

14721

34675

4726

2011

58014

49818

8196

30863

5850

2012

57031

49348

7683

30412

7136

2013

57878

48553

9325

34693

8089

2014

60635

49087

11548

31526

9119

2015

59249

49121

10128

29157

9112

2016

56569

50771

5798

25101

9539

2017 առաջին կիսամյակ

25543

25954

-411

-

-

Վրաստանի բնակչության թվի նվազման վրա մեծ ազդեցություն է գործել հատկապես  ծնելիության անկումը, որն անկախությունից ի վեր կրճատվել է, իսկ մահացության ցուցանիշը՝ բարձրացել: Ըստ այդմ բնական աճի ցուցանիշը շեշտակի անկում է ապրել: 1990թ. համեմատ բնական աճի ցուցանիշը 2007թ. կրճատվել է մոտ 5 անգամ: Թեև 2007-2014թթ. Վրաստանում աճել է ծնելիության ցուցանիշը, սակայն 2016թ.-ից ի վեր ծնունդների անկումը շարունակվում է, և արդեն իսկ 2017թ. առաջին կիսամյակում մահացության ցուցանիշը գերազանցել է ծնելիությանը 1,6 տոկոսով, ընդ որում, մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վրաստանի լեռնային շրջաններում: Բնական աճի դրական ցուցանիշով աչքի են ընկնում միայն մայրաքաղաք Թբիլիսին, Աջարիան և առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո-Քարթլիի տարածաշրջանը: Իսկ ահա հայաբնակ Սամցխե-Ջավախքում բնական աճի ցուցանիշը ևս բացասական է:

Ծնունդների նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-2000թթ. ծնված սերունդը: Այսպես, 1980-1990թթ. Վրաստանում ծնվել է 445, իսկ 1990-2000թթ.՝ 225 հազար աղջիկ: Եվ մոտակա 10-15 տարվա կտրվածքով Վրաստանին սպառնում է բացասական բնական աճ: Ի լրումն դրա՝ խախտվել է նաև մեծահասակների և երիտասարդների միջև հավասարակշռությունը: Վերջին 4 տարիներին մեծահասակների թիվն ավելացել է մոտ 40 հազարով, և ներկայիս իրավիճակի պահպանման դեպքում 2030թ. Վրաստանում կենսաթոշակային տարիքի մարդկանց թիվը կհասնի 1 միլիոնի[6]:

Վրաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ծնելիության մակարդակը պահպանելու և մահացությունը կրճատելու ուղղությամբ: Կառավարության որոշմամբ երկրում արգելվել են սեռով պայմանավորված աբորտները: Բացի այդ աբորտից առաջ ծնողներին որոշում կայացնելու ժամանակահատվածը 3 օրից դարձրել են 5 օր: Ծնելիության ընդհատումներն իսկապես մեծ թիվ են կազմում Վրաստանում: Միայն 2012թ. արձանագրվել է ծնելիության 40 հազար ընդհատում, իսկ 2014թ.՝  33 հազար[7]:

Дети, детский сад

2016թ. հունվարի 1-ից կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի՝ 2 տարի անընդմեջ հավելյալ 100 լարի են ստանում բարձրլեռնային բնակավայրերում մշտական բնակվող ընտանիքներում ծնված առաջին և երկրորդ, և 200 լարի՝ երրորդ և չորրորդ ծնված երեխաների ծնողները: Բացի այդ 2013թ. սկսած կառավարությունը «Ժողովրդագրական վերածննդի» ֆոնդի հետ միասին ֆինանսավորում է անվճար ծննդօգնությունը, ծննդկանների հղիության ամբողջ ընթացքը, տրամադրում է անվճար դեղորայք:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից անմասն չի մնացել անգամ վրաց եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը, որն անձամբ է կնքում վրաց ընտանիքներում ծնված երրորդ և ավելի երեխաներին: Ըստ այդմ, 2008թ.-ից ի վեր Իլյա Երկրորդն արդեն իսկ մոտ 30 հազար երեխայի կնքահայր է դարձել: Վրաստանի կառավարությունը նաև պատրաստվում է վերականգնել 2007թ. կասեցված բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական լայն աջակցության փաթեթները: Ընթացքի մեջ է նաև ընդլայնված «ժողովրդագրական անվտանգության» կոնցեպցիայի մշակումը: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման շրջանակներում Վրաստանի կառավարությունը 2013-2017թթ. արդեն իսկ ծախսել է 81 մլն դոլար[8]:

Նպատակը մեկն է՝ կանխարգելել սպասվող ժողովրդագրական աղետը: Ըստ ՄԱԿ-ի փորձագիտական կանխատեսումների՝ եթե իրավիճակի կայունացում չլինի և չբարելավվեն ժողովրդագրական ցուցանիշները, ապա 2050թ. Վրաստանի բնակչությունը կկրճատվի 1 մլն 170 հազար մարդով, իսկ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1991-2017ԹԹ.

Ի տարբերություն իր հարևան Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանը ներկա փուլում գտնվում է ավելի բարվոք և կայուն ժողովրդագրական վիճակում: Դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ 1991թ.-ից ի վեր Ադրբեջանում բնական աճի ցուցանիշը գտնվել է դրական տիրույթում, այսինքն ծնունդների թիվը միշտ գերազանցել է մահերին: Դա ապահովել է Ադրբեջանի բնակչության աճի կարևորագույն մասը, չնայած 2014թ. Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայությունը, նշելով մշտական բնակչության թիվը, այսինքն Ադրբեջանում գրանցված, բայց դրսում գտնվող քաղաքացիներին, ընդգծել էր, որ 9 մլն 477 հազար մարդուց  մոտ 1 միլիոնն ապրում է Ռուսաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, մոտ 120 հազարը ԼՂՀ-ում ապրող հայերն են և մոտ 240 հազարը՝ Ադրբեջանում ապրող օտարերկրացիները։

Մյուս կողմից, Ադրբեջանի վիճակագրությունը փաստում է, որ 1990-2015թթ. Ադրբեջանի միգրացիոն սալդոն բացասական է եղել ընդամենը 178,2 մարդով։

Ադրբեջանն իր բնակչության թվաքանակում ընդգրկում է արդեն իսկ 25 տարի իր կազմում չգտնվող ԼՂՀ հայ բնակչությանը։ Իսկ ընդհանուր առմամբ, 2014թ. տվյալներով՝ Ադրբեջանի բնակչությունը 9 մլն 477 հազարից պակաս է մոտ 1 մլն 360 հազարով, և դա կարող է դեռևս չարտացոլել Ադրբեջանի բնակչության ամբողջական պատկերը։

Ըստ Ռուսաստանի Դաշնության վերջին՝ 2012թ. մարդահամարի տվյալների՝ այդ երկրում բնակվում է 625 հազար ադրբեջանցի։ Բայց դա պաշտոնական թիվն է, իսկ ըստ փորձագիտական տվյալների՝ միայն Ռուսաստանում ադրբեջանցիների թիվը տատանվում է 1.5 միլիոնի շրջակայքում։ Թուրքիայում ադրբեջանցիների թիվը կազմում է մոտ 800 հազար, և ներկայիս Նախիջևանի Հանրապետության 400 հազար բնակիչների մոտ կեսը բնակվում է Թուրքիայում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի էթնիկական կազմի և թվաքանակի փոփոխություններին, ապա անկախությունից հետո հայ, ռուս մեծաքանակ բնակչության բռնի և կամավոր արտագաղթից հետո ադրբեջանցիների տոկոսային հարաբերությունը մեծացել է, և 2009թ. մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմել են ընդհանուր բնակչության 91,6 տոկոսը[9]:

Ադրբեջանի բնակչության էթնիկական կազմը և թվաքանակն ըստ 1989, 1999 և 2009թթ. մարդահամարների տվյալների [10]

 

1989

 

1999

 

2009

 

Ժողովուրդ

Տոկոս

Թիվ

Տոկոս

Թիվ

Տոկոս

Թիվ

Ընդհանուր

7021178

 

7953438

 

8922447

 

Ադրբեջանցի

78,1

5840480

90,6

7205439

91,6

8172800

Լեզգին

2,4

171395

2,2

178021

2,0

180300

Հայեր

5,6

390505

1,5

120700

1,4

120300

Ռուսներ

5,6

392304

1,8

141650

1,3

119300

Թալիշներ

0,3

21169

1,0

75863

1,3

112000

Ավարներ

0,6

44072

0,6

50303

0,6

49800

Թուրքեր

0,2

17705

0,5

43423

0,4

38000

Թաթարներ

0,4

28600

0,4

30010

0,3

25900

Ուկրաինացիներ

0,5

32345

0,4

28903

0,2

21500

Ցախուրներ

0,2

13318

0,2

15731

0,1

12300

Վրացի

0,2

14197

0,2

14864

0,1

9900

Քրդեր

0,2

12226

0,2

13019

0,1

6100

Թաթեր

0,1

10239

0,1

9988

0,3

25200

Հրեա

0,4

30800

0,1

8910

0,1

9100

Ուդիներ

0,1

6125

0,1

4066

0,01

3800

Այլ

0,6

41250

0,1

12412

0,1

9500

Ինչպես երևում է աղյուսակից, 1989-2009թթ. Ադրբեջանի բնակչության թիվն ավելացել է 1.901.268 մարդով կամ 27 տոկոսով, իսկ 2017թ. հունիսի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանի բնակչության պաշտոնական թիվը կազմել է 9.843.031 մարդ, կամ 2009թ. համեմատ Ադրբեջանի բնակչությունն աճել է ևս 935.953 մարդով կամ 10 տոկոսով[11]:

1989-2009թթ. մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում ոչ միայն փոխվել է Ադրբեջանի բնակչության թիվը, այլև լուրջ փոփոխությունների է ենթարկվել նաև էթնիկական կազմը: Ղարաբաղյան շարժումից ի վեր Ադրբեջանում հայկական ջարդերի ու էթնիկ հայերի արտաքսման հետևանքով արդեն իսկ 1991թ. Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչություն չէր մնացել: Հայերի մեծ մասն ապաստանեց Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանը դեռևս հաշվառում է ԼՂ հայ ազգաբնակչությանը և նրանց համարում իր երկրի քաղաքացիներ:

1989թ.-ից ի վեր հայերի բռնի տեղահանմանը զուգահեռ Ադրբեջանից սկսեցին հեռանալ ռուսներն ու ուկրաինացիները: 1989թ. մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում երկրորդ էթնիկ թվակազմն ունեցող ռուսների թիվը 2009թ. մարդահամարի տվյալներով՝ նվազել է 200 հազարով, և ըստ վերջին տվյալների՝ նրանց թիվը շարունակում է նվազել: Էականորեն նվազել է նաև ուկրաինացի և հրեա ազգաբնակչության թվաքանակը, իսկ ահա թալիշների թիվն Ադրբեջանի անկախությունից հետո էականորեն ավելացել է, բայց դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ թալիշներ սկսել են նշել իրենց իսկական ազգությունը:

Related image

Սովետական ժամանակաշրջանից սկսած Ադրբեջանում ընթանում էր այլ էթնիկ խմբերի ադրբեջանացման գործընթացը, և դա առավել ցայտուն դրսևորվեց նախորդ դարի 70-ական թվականներին՝ Հեյդար Ալիևի կառավարման ժամանակաշրջանում, երբ փաստացի փոփոխվում էին քուրդ, թալիշ, լեզգի ժողովուրդների էթնիկական պատկանելիության տվյալները: Ըստ փորձագիտական տվյալների՝ Ադրբեջանում այդ էթնիկ խմբերի իրական թիվը ներկայումս տատանվում է 800 հազարից 1 միլիոնի շրջակայքում, սակայն Ադրբեջանի պետական քաղաքականությունը կեղծում է այդ տեղեկատվությունը և մարդահամարների ժամանակ նրանց թիվը քիչ է ներկայացնում:

Ադրբեջանը նախկին խորհրդային երկրների շարքում իր ժողովրդագրական ներկայիս վիճակով տարբերվում է մի կարևոր գործոնով ևս: Բարձր ծնելիությունն Ադրբեջանին ապահովել է առավել երիտասարդ բնակչության տարիքային կառուցվածքով, որը կայուն նախադրյալներ է ստեղծում բնակչության թվաքանակի հետագա ավելացման համար:

Ադրբեջանի բնակչության տարիքային կազմը 2008, 2011, 2014թթ. տվյալներով [12]

 

 

Հազար մարդ

 

 

Տոկոս

 

Տարիքային

խմբեր

2008

2011

2014

2008

2011

2014

 

8779,9

9111,1

9477,1

7,1%

7,8%

8,7%

0-4

624,4

712,5

823,1

7,5

6,9

6,6

5-9

655,4

626,1

628,7

9,1

7,6

7,0

10-14

803,6

693,8

662,2

10,7

9,6

8,6

15-19

937,4

875,6

812,2

10,2

10,4

10,0

20-24

900,3

946,2

949,3

8,8

9,3

9,6

25-29

771,1

843,2

909,8

7,2

7,8

8,2

30-34

635,8

712,8

777,1

7,4

6,8

6,8

35-39

647,5

618,3

641,7

7,6

7,3

6,9

40-44

664,6

663,3

654,9

7,6

7,4

7,1

45-49

663,8

674,1

670,5

7,6

7,4

7,0

50-54

459,6

600,9

661,8

3,5

4,1

4,7

55-59

305,8

372,6

449,3

1,7

2,7

3,1

60-64

151,3

244,2

291,3

2,2

1,3

1,4

65-69

193,8

120,7

138,2

2,2

1,3

1,4

70+

365,5

406,8

407,0

4,2

4,4

4,3

Թեև 2008-2014թթ.  0-14 տարեկանները տոկոսային հարաբերակցությամբ բնակչության ընդհանուր կազմում նվազում են գրանցել, սակայն բացարձակ թվային արտահայտությամբ այդ տարիքային խմբի ներկայացուցիչների թիվը կազմում է 2 մլն 114 հազար մարդ, կամ 2014թ. ամբողջ բնակչության 22,2 տոկոսը: Այդ տարիքային խմբի թիվը կազմում է ներկայիս Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության մոտ 75 տոկոսը: Առավել տպավորիչ է 15-29 տարեկան երիտասարդ բնակչության կառուցվածքը, որը կազմում է Ադրբեջանի բնակչության 27,8 տոկոսը կամ Վրաստանի ներկայիս  բնակչության մոտ 70 տոկոսը: Բարձր ծնելիությունն ու բնական աճի բարձր ցուցանիշը նաև նպաստել են Ադրբեջանի 60 և ավելի տարիքային խմբի բնակչության թվաքանակի տոկոսային նվազմանը, որը 2008թ. համեմատ 2014թ. պակասել է 1,3 տոկոսով, և այդ տարիքային խումբը կազմում է Ադրբեջանի ընդհանուր բնակչության մոտ 7,1 տոկոսը:

Դեռևս խորհրդային միության ժամանակաշրջանում Ադրբեջանը գրանցում էր բարձր ծնելիություն և բնական աճի բարձր ցուցանիշ, որը միջինը կազմում էր 2 տոկոս, և այդ ցուցանիշով միջինասիական հանրապետությունների հետ միասին այն առաջատար դիրքերում էր նախկին Խորհրդային Միության երկրների շարքում:

Խորհրդային միության փլուզումը, տնտեսական վիճակի վատթարացումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ու միգրացիան ևս բացասական ազդեցին Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշների վրա: Եթե 1991թ. Ադրբեջանում ծնվել էր 190.353 երեխա, ապա հաջորդ 10 տարիներին այդ ցուցանիշն աստիճանաբար նվազում է, և արդեն իսկ 2001թ. Ադրբեջանում ծնունդների թիվը կազմում էր 110. 356 երեխա, կամ ծնելիությունը 1991 թվականին 2001թ. համեմատ պակասել էր 43 տոկոսով:

Ադրբեջանի բնակչության ծնելիության, մահացության և բնական աճի ցուցանիշները 1991-2017թթ. [13]

Թիվ

Ծնունդ

Մահ

Բնական աճ

Ամուսնություն

Ամուսնալուծություն

1991

190353

44659

145694

74378

10679

1992

181364

51258

130106

68740

9465

1993

174618

52809

121209

60028

6564

1994

159761

54921

104840

47147

6256

1995

143315

50828

92487

43130

5669

1996

129247

48242

81005

38572

5598

1997

132052

46962

85090

46999

5806

1998

123996

46293

77697

40851

5657

1999

117539

46295

71244

37382

5013

2000

116994

46701

70293

39611

5478

2001

110356

45284

65072

41861

5382

2002

110715

46522

64193

41611

5738

2003

113467

49001

64466

56091

6671

2004

131609

49568

82041

62177

6914

2005

141901

51962

89939

71643

8895

2006

148946

52248

96698

79443

7817

2007

151963

53635

98308

81758

8340

2008

152086

52720

99376

79964

7933

2009

152139

52514

99625

78072

7784

2010

165643

53580

112063

79172

9061

2011

176072

53762

122310

88145

10747

2012

174469

55017

119452

79065

11087

2013

172671

54383

118288

86852

11730

2014

167871

55171

112700

81354

12124

2015

165849

55049

112800

76587

12547

2016

159500

56600

102900

66800

13100

2017 առաջին կիսամյակ

82380

34281

48879

32864

8532

 

3774205

880396

2893809

1267194

120854

2002թ.-ից հետո տնտեսական վիճակի կայունացմանը, հսկայական նավթադոլարների հոսքին զուգընթաց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը կայունացրեց ծնունդների այդ անկումը, և 2003թ. համեմատ 2008թ. Ադրբեջանում ծնունդների թիվն աճել էր 38.619 երեխայով կամ 16 տոկոսով՝ հասնելով 152.086-ի: Ծնունդների ավելացումը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ամուսնական տարիք էր մուտք գործել նախորդ դարի 80-ական թվականներին ծնված սերունդը, որի թիվն այդ տարիներին հասնում էր տարեկան մինչև 207 հազարի:

2008-2009թթ.՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորը շրջանում, երբ գրանցվում էր նավթի գնի կտրուկ անկում, ծնունդների թիվն էական փոփոխությունների չի ենթարկվում, սակայն 2010թ. սկսած նավթի գների և սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը զուգընթաց՝ Ադրբեջանում ծնունդների թիվը կրկին սկսում է ավելանալ, և 2011թ. տվյալներով գրանցվում է ժամանակակից Ադրբեջանի ծնունդների ամենամեծ ցուցանիշը՝ 176.072 մարդ: Չնայած հաջորդ տարիներին գրանցված ծնունդների թվի անկմանը, որը 2014թ. կրկին համընկավ նավթի համաշխարհային գների կտրուկ անկման հետ, 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Ադրբեջանում կրկին գրանցվել է ծնունդների աճ, թեև, ընդհանուր առմամբ, մասնագետները նշում են, որ առաջիկա տասնամյակում այդ ցուցանիշը կնվազի, քանի որ ամուսնական տարիքում է գտնվելու նախորդ դարի 90-ականներին ծնված սերունդը, որի թիվն ավելի քիչ է, քան 80-ական թվականներինը: Ընդհանուր առմամբ, ծնելիության բարձր ցուցանիշը լավ նախադրյալներ է ստեղծում բնակչության հետագա բնական աճի և բնակչության թվաքանակի ավելացման համար[14]:

Image result for baku

1991-2017թթ. Ադրբեջանում ծնվել է 3.774.205 երեխա, որը հավասար է ներկայիս Վրաստանի և գերազանցում է Հայաստանի ընդհանուր բնակչությանը:

Ինչ վերաբերում է մահերին, ապա Ադրբեջանում 1991թ. անկախությունից հետո մահերի թվի ավելացումը հիմնականում կապված է 1992-1995թթ. ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի կրած մարդկային մեծ կորուստների հետ: Թեև հետագա տարիներին այդ ցուցանիշը նվազում է, սակայն 2016 թվականին 2005թ. համեմատ մահերի թիվը կայուն կերպով աճել է՝ գրանցելով  9 տոկոս աճ: Ընդհանուր առմամբ, 1991-2017թթ. մահերի թիվն Ադրբեջանում կազմել է 880.396 մարդ, իսկ բնական աճը՝ 2. 893. 809 մարդ:  

Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական կանխատեսումների՝ 2030թ. Ադրբեջանի բնակչության թիվը կհասնի 10.68 մլն մարդու, իսկ 2050թ.՝ մինչև 11,03 միլիոնի, կամ 2017թ. համեմատ կաճի մոտ 22 տոկոսով[15]:

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Հարավային Կովկասի երկրների ժողովրդագրական պատկերը հուշում է, որ առաջիկա տասնամյակներում ունենալու ենք նվազող բնակչությամբ Վրաստան և աճող Ադրբեջան: Դա էական ազդեցություն է ունենալու ինչպես նրանց տնտեսական, այնպես էլ քաղաքական զարգացումների վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ է Ադրբեջանի ներկայությունը ներկայիս Վրաստանի տնտեսական կյանքում, ապա վերջինիս բնակչության հետագա կրճատումը, ինչպես նաև տարածաշրջանների բնակչության դատարկվելը կարող է էականորեն փոխել նաև Վրաստանի էթնիկական կազմը:

Ունենալով բարենպաստ աշխարհագրական դիրք՝ բացառված չէ, որ առաջիկա տասնամյակներում վրացիների թվաքանակի կրճատմանը զուգընթաց այնտեղ կարող են բնակություն հաստատել իսլամ դավանող տարբեր էթնիկական խմբեր, ինչը կարող է առնչվել նաև Հայաստանին:

Related image

ՀՂՈՒՄՆԵՐ


[2] Всесоюзная перепись населения, Москва, 1990г., стр 224-225

[3] General  Population Gensuses of Georgia 2002, 2014, Official website of National Statistics Office of Georgia-GEOSTAT

[4] Migration from Georgia, Official website of National Statistics Office of Georgia-GEOSTAT

[5] Demographic Coditions in Georgia, Births, Deaths, Marriages, Divorces, 2000-2017, Official website of National Statistics Office of Georgia-GEOSTAT

[8] Население Грузии в цифрах, Кавказ ПЛЮС, 04.05.16

[9] National composition of population of CIS Countries,  Interstate Statistical Committee of the CIS

[10] Censuses of Republic of Azerbaijan  1989, 1999, 2009, Official website of  The State Statistical Committee of the Republic of Azerbaijan

[13] Demographic indicators of Azerbaijan, Baku, 2000-2017

[15] Численность населения Азербайджана превысит 11 млн человек - ПРОГНОЗ ООН, Day.az, 22.06.2017

В 2050 году численность населения Азербайджана приблизится к 12 млн – замминистра, Ternd.az, 13.09.2017

Հայաստանի ժողովրդագրական գործընթացների վերաբերյալ կարդացեք նաև՝

Արտակ Մարկոսյան, ՀՀ բնակչության ժողովրդագրական գործընթացները 1985-2016թթ., ՄԱՀՀԻ, 02.05.2017

Արտակ Մարկոսյան, Ժողովրդագրական ճգնաժամին ընդառա՞ջ, ՄԱՀՀԻ, 14.07.2017

Արտակ Մարկոսյան, Միգրացիա. ազգային անվտանգության դեռևս չհաղթահարված մարտահրավեր, ՄԱՀՀԻ, 01.08.2017

Հետազոտությունը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «Առավոտ»«Shafaqna.com», «», «», «»

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)