ՄԱՀՀԻ ժողովրդավարության տասնմեկերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

Թեմաներ: Առեւտուր, տնտեսություն և կայուն զարգացում, Էներգետիկա, պաշարներ և տեխնոլոգիաներ, Պետականաշինություն, կառավարում և քաղաքականություններ, Տարածաշրջանային և միջազգային անվտանգություն, Միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ, Միջազգային տնտեսություն և կառավարում, Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և օրինականություն, Պաշտպանություն և անվտանգություն, Զինված հակամարտություններ և միջէթնիկական լարվածություն,
Տարածաշրջաններ: Արևմտյան Եվրոպա, Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա, Կովկաս, Ռուսաստան և Եվրասիա, Միջին Արևելեք և Հյուսիսային Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա,
Programs: Առաջնորդություն, որոշումների ընդունում և անվտանգություն, Արտաքին քաղաքականություն, խաղաղաշինություն և անվտանգություն , Սոցիալական/հումանիտար զարգացումներ և անվտանգություն, Ռազմական զարգացումներ և անվտանգություն, Քաղաքական զարգացումներ և կայունություն, Տնտեսական զարգացումներ և անվտանգություն,
Տեսակներ: ՄԱՀՀԻ միջոցառման զեկույց և մամուլի հաղորդագրություն,

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) և ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) հետ համատեղ ծրագրի շրջանակներում 2017թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը ՄԱՀՀԻ-ում կայացան Ժողովրդավարության 11-րդ դպրոցի երեկոյան դասընթացները:

ՄԱՀՀԻ ժողովրդավարության տասնմեկերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար Լուսանկար: ՄԱՀՀԻ ժողովրդավարության տասնմեկերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) և ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) հետ համատեղ ծրագրի շրջանակներում 2017թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը ՄԱՀՀԻ-ում կայացան Ժողովրդավարության 11-րդ դպրոցի երեկոյան դասընթացները:

11-օրյա դպրոցին մասնակցեցին հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, լրագրողներ, երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ:

 

Օր 1. Սեպտեմբերի 19

Ունկնդիրների առջև ողջույնի ու բացման խոսքով հանդես եկավ ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ներկայացնելով Ինստիտուտի առաքելությունը, ծրագրերը, 11-օրյա դասընթացի ծրագիրն ու նպատակները:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ապա ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանն ունկնդիրներին ներկայացրեց ժողովրդավարության առանձնահատկությունները համեմատական վերլուծության դիտանկյունից, ժողովրդավարության և անվտանգության միջև կապը, ժողովրդավարական քաղաքական համակարգի առավելությունները մյուս քաղաքական համակարգերի նկատմամբ:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Վարդանյանը նաև աղյուսակների միջոցով ներկայացրեց աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող և ամենահետամնաց 20 երկրների, աշխարհի ամենակոռումպացված և ոչ կոռումպացված երկրների ցանկերը, որտեղ ժողովրդավարական երկրներն ակնհայտորեն մեծ առավելություն ունեն ոչ ժողովրդավարական երկրների նկատմամբ:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ունկնդիրները կարծիքներ հայտնեցին Հայաստանի անվտանգության ու ժողովրդավարության մարտահրավերների վերաբերյալ՝ դրանց հակազդման գործում կարևորելով Հայաստանի լիակատար ժողովրդավարացման հրամայականը:

 

Օր 2. Սեպտեմբերի 20

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն էր, ով ներկայացրեց անվտանգության, ժողովրդավարության, ներքին ու արտաքին քաղաքականությունների փոխառնչությունները՝ ունկնդիրների հետ միասին հանգամանորեն անդրադառնալով անվտանգության հայեցակարգի էվոլյուցիային:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Անվտանգության դաշտի սոցիոլոգիայի համատեքստում ներկայացվեցին անվտանգության արժեքային ու նորմատիվ ասպեկտները, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործառույթները, որոնք տարբեր ենթահամակարգերում դերակատարների կողմից իրականացվում են արտաքին ու ներքին քաղաքականությունների շրջանակներում:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Բանախոսը նաև ժողովրդավարական այլ երկրների և Հայաստանի անվտանգության ռազմավարությունների համեմատական վերլուծություն կատարեց:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Դասախոսության վերջում դպրոցի մասնակիցները ներկայացրեցին ժողովրդավարության և անվտանգության կապի մասին սեփական դիտարկումները, և ծավալվեց բուռն քննարկում:

 

Օր 3. Սեպտեմբերի 22

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն ունկնդիրների հետ բանավեճ-զրույց ծավալեց տարածաշրջանում Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության, նրա աշխարհաքաղաքական հավակնությունների շուրջ:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Այդ համատեքստում Մեհրաբյանը ներկայացրեց նաև ԵՏՄ-ի ստեղծման, դրան Հայաստանի անդամակցության պատմությունը, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունները, այդ կառույցին անդամակցելու քաղաքական հետևանքները, ինչպես նաև խոսեց հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և մի շարք տարածաշրջանային տերությունների վարած քաղաքականությունների վերաբերյալ:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

ՄԱՀՀԻ փորձագետ Մեհրաբյանը հատկապես կանգ առավ Արևմուտք-Ռուսաստան դիմակայության խնդիրների, Հայաստանի, արցախյան հակամարտության վրա դրանց ազդեցության ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության վրա:

 

Օր 4. Սեպտեմբերի 23

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ քննարկումը տեղափոխեց Հայաստանին հարակից Մերձավոր Արևելք ու Իրան:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Նա համապարփակ ներկայացրեց մերձավորարևելյան զարգացումները, մասնավորապես՝ Իրաքի Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեն, Իրանի միջուկային համաձայնագրի կնքման նախապատմությունն ու ապագայում հնարավոր զարգացումները դրա շուրջ, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ թշնամանքից մինչև գործընկերություն, Իրան-Հայաստան շահային ընդհանրություններն ու համագործակցության խորացման հեռանկարները:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Բեգիջանյանն ունկնդիրների ցանկությամբ մանրամասնեց Իրանի քաղաքական համակարգի գործառնության առանձնահատկությունները, Իրանում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրություններն ու հանդես եկավ այդ երկրի արտաքին քաղաքականության վրա դրանց հնարավոր ազդեցության սեփական գնահատականներով:

 

Օր 5. Սեպտեմբերի 25

Մերձավորարևելյան զարգացումների մասին քննարկումը շարունակեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: Քննարկման թեման կրկին Մերձավոր Արևելքի զարգացումներն էին, սակայն այդ և հարակից տարածաշրջաններում մեկ այլ երկրի՝ Թուրքիայի հետապնդած քաղաքականության դիտանկյունից:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Բանախոսը ներկայացրեց հարևան երկրների հետ Թուրքիայի ունեցած հակասություններն ու ընդհանրությունները, այդ երկրում 2016թ. ձախողված ռազմական հեղաշրջման հետևանքով ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը, սահմանադրական վերջին փոփոխություններն ու դրանց հետևանքները ներքին ու արտաքին քաղաքականության տեսանկյունից:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Գաբրիելյանն ունկնդիրների հետ միասին նաև գնահատեց Թուրքիայի վարած քաղաքականության ազդեցությունը Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքականությունների վրա:

 

Օր 6. Սեպտեմբերի 26 

Ժողովրդավարության երեկոյան դպրոցի ունկնդիրները հյուրընկալեցին ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանին:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Նա ունկնդիրներին ներկայացրեց Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների տնտեսական դիտանկյունը, Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության դիմակայության, մրցակցության, Ռուսաստանի վարած տնտեսական քաղաքականության ու դրանց աշխարհաքաղաքական թիրախների, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական հետևանքների մասին իր դիտարկումները:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Տնտեսագետը նաև գրաֆիկների միջոցով ցույց տվեց ԵՏՄ անդամ երկրների ապրանքաշրջանառության ծավալները, ԵՏՄ մտնելու տնտեսական աղետալի հետևանքները Հայաստանի համար՝ վերջինիս ինքնիշխանության նվազեցման և աշխարհից մեկուսանալու, ԵՄ-ի հետ տնտեսական ու քաղաքական մերձեցման և ինտեգրման թուլացման մասին:

 

Օր 7. Սեպտեմբերի 27

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, Յենայի համալսարանի ասպիրանտ, եվրոպագետ Անի Եղիազարյանն էր, ով իր դասախոսության ընթացքում հանգամանալից անդրադարձավ ԵՄ արևելյան քաղաքականության, ԵՀՔ և ԱլԳ ծրագրերի իրականացման մանրամասներին, գոյություն ունեցող մարտահրավերների և հնարավորությունների հեռանկարներին:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Փորձագետը նաև մանրամասն խոսեց Արևելյան Գործընկերության 4 երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի նկատմամբ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և հետո Ռուսաստանի վարած քաղաքականության մասին:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների, բանակցված ԵՄ-Հայաստան Ընդլայնված և համապարփակ գործընկերության պայմանագրի մասին՝ Եղիազարյանը ներկայացրեց դրա տարբերություններն Ասոցացման համաձայնագրից, ինչպես նաև դրանից Հայաստանի ակնկալվող օգուտները:

 

Օր 8. Սեպտեմբերի 28

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը մինչ միջազգային հարաբերությունների համակարգի, Հայաստանի ու Կովկասի վրա դրանց ազդեցության շուրջ գործնական զրույցը նախ ունկնդիրներին ներկայացրեց միջազգային հարաբերությունների հիմնական դպրոցները:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Այնուհետև Մելիքյանը խոսեց Եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու այլ տարածաշրջանային դերակատարների վարած քաղաքականությունների մասին՝ նյութը մատուցելով տեսական, բացատրական մոդելների շրջանակում:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Մելիքյանը նաև դերային խաղ անցկացրեց, որի շրջանակում դասընթացի մասնակիցները սեփական գնահատմամբ ներկայացրեցին գերտերությունների, տարածաշրջանային տերությունների, արևելաեվրոպական և հարավկովկասյան երկրների շահերն ու դիրքորոշումները՝ գործնական դաշտում իրացնելով շահային ընդհանրությունների հիման վրա դաշինքային ու գործընկերային հարաբերությունները:

 

Օր 9. Սեպտեմբերի 29

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ազգագրության և հնագիտության ինստիտուտի ասպիրանտ Սյուզաննա Բարսեղյանն ունկնդիրներին ներկայացրեց կիրառական հետազոտական մի շարք մեթոդներ, որոնք լայնորեն օգտագործվում են հասարակական գիտություններում:  

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Հետազոտական աշխատանքների ժամանակ առավել հաճախ կիրառվողներից Բարսեղյանը մասնավորապես կանգ առավ հարցումների և բովանդակային վերլուծության վրա՝ ներկայացնելով հետազոտական ծրագրի կազմման փուլերն ու մեթոդի ընտրության հիմնավորումները:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Գործնական պարապմունքի շրջանակներում ունկնդիրները երկու խմբով իրենց ընտրած խնդրի համար կազմեցին հետազոտական ծրագրեր՝ սահմանելով հետազոտական հիմնահարցը, առաջ քաշելով հիպոթեզն ու ընտրելով կոնկրետ գործիք:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Խմբային աշխատանքների ներկայացմանը հաջորդեց խմբերի միջև բանավեճն ու դիտարկումները միմյանց աշխատանքների վերաբերյալ:

 

Օր 10. Հոկտեմբերի 2

Ունկնդիրների ցանկությամբ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը ևս մեկ հանդիպում ու գործնական պարապմունք ունեցավ նրանց հետ:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Դերային խաղի շրջանակներում Ժողովրդավարության դպրոցի ունկնդիրները վիճակահանությամբ ընտրեցին այն 12 երկրները, որոնց շահերի տեսանկյունից պետք է դիրքորոշումներ հայտնեին Արևմուտքի ու Ռուսաստանի նախաձեռնած տարածաշրջանային ծրագրերի ու քաղաքականություների հանդեպ:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Շահային վերլուծության օգնությամբ ամրապնդելով 11-օրյա դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքները՝ ունկնդիրները ձեռնամուխ եղան տարբեր նախաձեռնություններում ընդհանուր դիրքորոշումներ ունեցող երկրների հետ դաշիքների ձևավորմանը:

 

Օր 11. Հոկտեմբերի 3

ՄԱՀՀԻ Ժողովրդավարության դպրոցի շրջանակներում ունկնդիրներ հետ վերջին զրույցն անցկացրեց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Քննարկման թեման տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերջին զարգացումներն էին ու Հայաստանի առջև ծառացած անվտանգության խնդիրները: Բանախոսը հանգամանալից խոսեց հատկապես ղարաբաղյան հակամարտության մասին՝ սկսելով այդ հակամարտության ակունքներից և ավարտելով վերջին զարգացումների վերաբերյալ զրույցով:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

 

ՄԱՀՀԻ I երիտասարդական ֆորում և վկայականների հանձնում. Հոկտեմբերի 7

ՄԱՀՀԻ ժողովրդավարության XI դպրոցի մասնակիցների վկայականների բաշխման արարողությունը տեղի ունեցավ «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով ՄԱՀՀԻ I Երիտասարդական ֆորումի շրջանակներում, որին մասնակցում էին բոլոր նախկին 11 թողարկումների շրջանավարտներ նույնպես:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու և հարցեր ուղղելու հրավիրյալ բանախոսներ՝ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Մ. դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ովքեր անկեղծ զրույց ունեցան Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ 25-ամյա գործընկերության ու համագործակցության, Հայաստանի ժողովրդավարությանը և զարգացմանն ԱՄՆ ու ԵՄ ցուցաբերած աջակցության վերաբերյալ: Ունկնդիրներն ակտիվ մասնակցություն ունեցան նաև Ֆորումի մյուս նիստերում, որտեղ զեկուցումներով հանդես էին գալիս ՄԱՀՀԻ ժողովրդավարության դպրոցի տարբեր թողարկումների շրջանավարտներ:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ունկնդիրների վկայականները հանձնվեցին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրի, ՄԱՀՀԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Բախշյանի, անդամ Դավիթ Սանասարյանի և ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի կողմից:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:


ՄԱՀՀԻ I երիտասարդական ֆորումի ֆոտոպատմությունը` այստեղ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ