Լուսանկար:

Ռուսաստանն իր «բիզնես» քայլով բերելու է հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի թունավորմանը. «1in.am»

Կրակովում վերջերս ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը զուգահեռվեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակի վաճառքով, փոխկապակցված էին և ըստ Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի, սպառնում են Հայաստանի անվտանգությանը: ՄԱՀՀԻ-ում այսօր քննարկում էր կազմակերպվել «Անվտանգային դինամիկան Հայաստանի հարեւանությամբ» թեմայով:

ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածվեց հայտարարություն, որում խոսվում էր անվտանգության մեխանիզմների ամրապնդման մասին: Պաշտոնական Երևանն ու Արցախը դիրքորոշում էին ներկայացրել, որ անվտանգության միջազգային երաշխիքներ պետք է ապահովվեն: Համանախագահներն էլ խոսել էին Վիեննայի պայմանավորվածությունների կատարման մասին, որոնք էլ լինելու էին վստահության ապահովման ուղղակի քայլ:

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»