Քաղաքացիական շարժման ամենամեծ հաղթանակը եղավ վստահության ձեռքբերումն ու մեծաթիվ մարդկանց համախմբումը, անգամ բուն նպատակի լիարժեք իրագործումը չհաջողելու դեպքում վստահությունը չկորցրեց։ Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ երիտասարդները հավատացին իրենց ուժերին և կարող են օրինակ վերցնելով շարժման շարունակողն ու կատարելագործողը լինել։

Լուսանկար:

Ռիմա Սարգսյան, Ժողովրդավարության V դպրոցի շրջանավարտ

«Էլեկտրիկ Երևան» շարժում

 

Հայաստանում մշտապես տիրող սոցիալական վատ պայմաններն ու անարդարությունը տեսնելով՝ ցանկացել եմ ինչ-որ կերպ շտկել, փոփոխել այդօրինակ երևույթները։ Ինձ համար առաջնային է բոլորի հավասարությունն օրենքի առջև։ Քանզի, երբ վերլուծում եմ նրանց՝ սոցիալական վատ պայմաններում գտնվելու հանգամանքները, ի վերջո հանգում եմ այն համոզմանը, որ նրանք մեծամասամբ պարզապես չեն կարողանում կամ զրկված են իրենց իրավունքներից լիիրավ օգտվելուց, որոնք թեև գրված են թղթի վրա, սակայն միշտ չէ, որ գործում են։ Բարեբախտաբար, կան մարդիկ, ովքեր ինձ նման նույն համոզմունքն ունեն և պատրաստ են իրավիճակի շտկմանն ընդառաջ գնալ։

Երբ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, խնդրով մտահոգ երիտասարդներով, որոնց մի մասը մինչ այդ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում իր մասնակցությունն էր ունեցել, սկսեցինք ուսումնասիրություններ,քննարկումներանցկացնել հարցի շուրջ, նաև ուսումնասիրել այլ քաղաքացիական նախաձեռնությունների փորձը՝ հաջողություններն ու անհաջողությունները։ Այսպես ստեղծվեց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, որը նաև «Էլեկտրիկ Երևան» շարժման հայտն է։

Նախաձեռնության անդամներով մեկ տարի շարունակ քաղաքացիներին իրազեկել ենք խնդրի մասին, երթեր ենք կազմակերպել, անհնազանդությունների, այդ թվում՝ փողոց փակելու միջոցով կաթվածահար ենք արել երթևեկությունը, այդպիսով մարդիկ սկսում էին հետաքրքրվել, թե ինչ է պատահել։ Իրազեկումների ժամանակ հուշաթերթիկներ էինք բաժանում և գովազդային վահանակներին փակցնում հերթական հավաքի կամ երթի օրն ու ժամը, նաև տեղեկատվություն՝ բարձրաձայնվող խնդրի մասին։ Իրազեկումներն իրականացնում էինք խմբերով, քաղաքի տարբեր հատվածներում։ Մարդկանց փորձում էինք ներգրավել նաև հետաքրքիր փոքրիկ երաժշտական միջոցառումներ կազմակերպելով, որտեղ ներկայացնում էինք մեր կողմից բարձրաձայնվող խնդիրը։ Դա ևս իր դրական ազդեցությունն ուներ համախոհներ ձեռք բերելու հարցում։ Այդ ամենը մեր անձնական միջոցներով էր արվում։ Մարզերում ևս ունեինք աջակիցներ, ովքեր իրականացնում էին նույնանման իրազեկումներ իրենց քաղաքում։

Նախաձեռնության քայլերը հիմնականում համակարգվում էին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, դա նաև հարթակ էր հայտարարություններ տարածելու և արագ մոբիլիզացվելու համար։

Պետական կառույցների ներկայացուցիչները թերահավատ էին մեր քայլերի նկատմամբ, անգամ մեզ արկածախնդիր անվանեցին, սակայն ոչ, մենք ոչ թե արկածախնդիր էինք, այլ իրապես ցանկանում էինք, որպեսզի որոշումներն ընդունվեն՝ հաշվի առնելով հասարակության կարծիքն ու օրենքը։

Իրազեկումների հուշաթերթիկները փակցնելուցորոշ ժամանակ անց դրանք պոկում էին կամ վնասում, որպեսզի հնարավորինս քիչ մարդ տեղեկացված լիներ։ Երբեմն անհատների միջոցով փորձ էր արվում որևէ հարցում «աջակցություն» ցուցաբերել, այսպես ասած՝ կաշառել քաղաքացիական նախաձեռնության որոշ անդամների, նաև լինում էին աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ։ Սակայն այդ ամենն անտեսվում էր։ Այսինքն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ չէին գործում մշտապես գործող մեթոդները, որոնք տարիներով կիրառվել են քաղաքացիներին լռեցնելու համար։

Ցանկացած հարցի պարագայում կարևորվում է վստահության ձեռքբերումը։ Դրա համար հարկավոր է անկեղծ լինել, ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես որ կա։Հավանաբար հենց այդ հանգամանքով էր պայմանավորված մեր նկատմամբ բազմաթիվ մարդկանց վստահությունը: Մենք անկեղծ էինք, ոչ ոք չէր ցանկանում իշխանություն ստանձնել, խնդիրը համընդհանուր էր, և յուրաքանչյուրս ունեինք մեր ձայնը բարձրացնելու, անհամաձայնություն արտահայտելու, Սահմանադրությամբ ամրագրված խաղաղ հավաքներ անցկացնելուիրավունքը։ Նախաձեռնությունն իր քայլերն իրականացնում էր օրենքի շրջանակներում և նմանատիպ վերաբերմունք էլ պահանջում էր պատկան կառույցներից։

Որպեսզի նախաձեռնությունը զերծ մնա այս կամ այն կառույցների կողմից ուղղորդվելուց, կուսակցություններին հայտնել էինք մեր դիրքորոշումը, այն է՝ շարժումը չպետք է օգտագործվի որևէ կուսակցության շահերի համար։ Դրանով փորձում էինք նաև պահել մեր սկզբունքը, ըստ որի՝ քաղաքականությամբ զբաղվողներն իրենց գործը պետք է անեն իրենց աշխատավայրերում, իսկ քաղաքացիական հասարակությունը պետք է օգտվի իր իրավունքից՝ ներկայացնի պահանջներ, հնարավորության դեպքում նաև լուծումներ, որոնք իրագործվելու են քաղաքական ուժերի կողմից, ովքեր ընտրվել են և զբաղեցնում են պաշտոններ։

Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է թվում, սակայն, երբ հանպատրաստից բախվում ես չնախատեսված իրավիճակների հետ, ստիպված ես արագ որոշումներ կայացնել։ Մեր դեպքում որոշումը հետևյալն էր՝ ոչ մի դեպքում չպետք է բանակցենք, քանի որ բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվել էին, միանշանակ պետք է հաստատվեին իշխանությունների կողմից։ Դա ինքնանպատակ չէր, այլ կային համապատասխան մասնագիտական եզրակացություններ, ըստ որոնց հնարավոր էր ներկայացված պահանջների բավարարումը։

Քաղաքացիական նախաձեռնությունը ժամանակի ընթացքում վերածվեց շարժման,որտեղ մասնակիցները սկսեցին տարբեր պահանջներ առաջ քաշել, այդ ժամանակ շարժման մասնակիցներից յուրաքանչյուրի ձայնը պետք է հաշվի առնվեր: Նման պարագայում բարդ իրավիճակ է ստեղծվում, քանի որ ստացվում է՝ ի սկզբանե մարդիկ այլ խնդրի շուրջ էին համախմբվել, մշակել էին քայլեր, սակայն իրավիճակի փոփոխության դեպքում ժամանակ է հարկավոր նոր քայլեր մշակելու համար, որը, բնականաբար, նախաձեռնությունը չուներ։

Թեև ընդունելի էր, որ հարցը քաղաքական էր այնքանով, որ տվյալ հարցի լուծումը պետք է տրվեր քաղաքական կառույցի կողմից, սակայն շարժումը չէր կարող համարվել քաղաքական, քանի որ նախաձեռնողները պարզապես քաղաքացիներ էին, ովքեր, իրենց իրավունքից օգտվելով, ցանկանում էին հասնել խնդրի լուծման։

Քաղաքացիական շարժման ամենամեծ հաղթանակը եղավ վստահության ձեռքբերումն ու մեծաթիվ մարդկանց համախմբումը, անգամ բուն նպատակի լիարժեք իրագործումը չհաջողելու դեպքում վստահությունը չկորցրեց։ Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ երիտասարդները հավատացին իրենց ուժերին և կարող են օրինակ վերցնելով շարժման շարունակողն ու կատարելագործողը լինել։ Շարժման ոգին չի մարել, քանի որ երեք տարի շարունակ նրանք դեռևս շարունակում են տարբեր հարցրերով համախմբվել, քննարկումներ կազմակերպել, ուսումնասիրել նախորդ շարժումների անցած ճանապարհը և առաջ շարժվել։ Այս ամենից հետևություն անելով՝ վստահ եմ, որ շարժումը հաղթել է։

 

Հոդվածը տպագրվել է հետևյալ լրատվամիջոցներում. «», «», 

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)