• «Առավոտ» օրաթերթի

    Մոսկվան կարող է վտանգավոր քայլեր ձեռնարկել ընդդեմ Հայաստանի. «Առավոտ» 

    Հայաստանին անհրաժեշտ է մոբիլիզացնել իր ողջ քաղաքական ռեսուրսը հնարավոր ֆորս-մաժորներին ընդառաջ։ Արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը թույլ կտա լծակներից զրկել նախկին համակարգի հենասյուն քաղաքական խմբերին, որոնք անցած տարիներին պարազիտացել են պետության եւ հանրության շահերի վրա՝ դառնալով Մոսկվայի շահերի սպասարկման գործիքը։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Համադրելով վրացական «Վարդերի» և հայկական «Թավշյա» հեղափոխությունները. ՄԱՀՀԻ քննարկում և մեդիադայջեսթ

    Թե՛ Վրաստանում և թե՛ Հայաստանում բողոքի միջոցառումները սկսեցին մի խումբ երիտասարդներ և երկրի ղեկավարի հրաժարականին հասան 20-օրյա բողոքի ցույցերի արդյունքում։ Նմանություններ կային նաև կարգախոսների ու խորհրդանիշների միջև։ Վրաստանի դեպքում հեղափոխության խորհրդանիշը վարդերն էին, իսկ Հայաստանի դեպքում, իմ համոզմամբ, ուսապարկը:

    AIISA Միջոցառումների թիմ, 

  • ՀՀ վարչապետի կոչով տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի առաջ ԱԺ արտահերթ նիստի պահին, լուսանկարիչ՝ Էդգար Հարությունյան

    Հայաստանի Թավշյա հեղափոխության սահմանադրական-քաղաքական ուրվագիծը

    Այս իրողության սահմանադրական «սրբագրման» ամենաարդյունավետ միջոցն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և այդպիսով փոփոխված քաղաքական իրադրության պայմաններում ժողովրդի կամքին համապատասխանող խորհրդարանական նոր մեծամասնության ձևավորումը: Սակայն Սահմանադրությունն այս իմաստով որևէ լուծում չի նախատեսում՝ բացի Սահմանադրությամբ նախատեսված կարգով վարչապետին ընտրելու՝ Ազգային ժողովի անընդունակության դեպքում դրա արձակման իրավադրույթից, որը տվյալ պարագայում կարող է ունենալ միայն անուղղակի ազդեցություն։

    Արտաշես Խալաթյան, 

  • «Անհոգ-իրադրային» անվտանգության քաղաքականության վտանգը. «Անալիտիկոն»

    Կարիք չկա ապացուցելու, որ արտաքին քաղաքականությունն ավելի արդյունավետ կլինի, եթե հիմնվի մեր աշխարհաքաղաքական իրողություններից բխող վտանգների և դրանց հաղթահարման ուղիների մասին կայացած պատկերացումների վրա։ Ցավոք, ներկայումս մեր երկիրը, քաղաքական ուժերն ու հասարակությունն այլ բանով են զբաղված, և այս թեմաների շուրջ դեռևս բանավեճ չկա։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Հայաստանը եւ հայերը Սիրիայում անելիք չունեն. «Առավոտ»

    Հայաստանը պարտավոր է օգնության ձեռք մեկնել մեր հայրենակիցներին՝ սիրիահայերին, եւ դրա լավագույն ձեւը ոչ թե նրանց եւ մեր հումանիտար առաքելությունը ռուսներին եւ նրանց «պրոտեժե» Ասադին դե-ֆակտո պատանդ հանձնելու, այլ հայության շուտափույթ հայրենադարձություն կազմակերպելու, այդ նպատակի համար նաեւ միջազգային աջակցությունից օգտվելու մեջ է։ Ինչպես էլ զարգանան իրադարձությունները Սիրիայում, պարզ է մի բան՝ հայերն այնտեղ այլեւս ապագա չունեն։ 

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Եվրասիական տնտեսական միություն. կախել չի կարելի ներել

    Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այդպես էլ իրական վերազգային մարմնի չվերածվեց, առաջին հերթին՝ այդ նույն Մոսկվայի ջանքերով: Դա ԵԱՏՄ-ի համար եթե ոչ փլուզման, ապա անգլիական թագուհու գործառույթներով կազմակերպության վերածվելու ոչ պայծառ հեռանկարներ է բացում: Հետխորհրդային նորագույն պատմության մեջ արդեն իսկ նման կազմակերպության գոյության օրինակ է եղել` հանձինս նույն այդ Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված ԱՊՀ-ի:

    AIISA Partner Experts, Armenian Expert Community, 

  • Ինչ են թելադրում երեւանյան ընտրությունների արդյունքները. «Առավոտ» 

    Հայաստանում հեղափոխությունը շարունակվում է, եւ Հայաստանի կառավարության ղեկավարը եւ նրա քաղաքական թիմը ստացան ավելի քան մանդատ՝ առաջանցիկ տեմպերով շարունակելու եւ ավարտին հասցնելու այդ հեղափոխությունը, ինչը կայանում է նրանում, որ այլեւս ոչ մեկի եւ ոչ մի բան չներկայացնող ներկայիս Ազգային ժողովը դարձել է երկրի ապակայունացման գլխավոր աղբյուրը եւ քաղաքականությունը ժամանակին համահունչ բովանդակությամբ լցնելու գլխավոր խոչընդոտ։ Այս Ազգային ժողովն անելիք չունի այլեւս։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • The New York Times-ի

    Նոր Երեւան, առաջին քաղաքական փորձություն 

    Կարեւոր է ոչ միայն, թե ովքեր կընտրվեն, այլեւ այն, թե ինչպե՛ս կընտրվեն։ Սեպտեմբերի 23-ի ընտրություններն այդ իմաստով լուրջ քննություն են ոչ միայն իշխանության, այլեւ պետության վարկի եւ հեղինակության տեսակետից։ Ուղղակի անպատկերացնելի է, թե ինչ ավերածություններ կգործեն մարդկանց հոգիներում եւս մեկ «ավանդական» ընտրությունները, նաեւ անհավանական, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս վստահ է իր ուժերին եւ պարզապես դա չի հանդուրժի, որ իրենից գողանան իր բազմամյա պայքարի նվաճումը։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Հայ-ռուսական հարաբերություններ. որտե՞ղ, ի՞նչ և ինչո՞ւ է «եռում», քննարկում ՄԱՀՀԻ-ում, 15 սեպտեմբերի, 2018թ.

    Հայ-ռուսական հարաբերություններ. որտե՞ղ, ի՞նչ և ինչո՞ւ է «եռում». ՄԱՀՀԻ քննարկում և մեդիադայջեսթ

    Ինչո՞ւ են ջերմում հայ-ռուսական հարաբերությունները. երկկողմ հարաբերությունների խորքային փոփոխությունների իրական պատճառները: Ի՞նչ, որտե՞ղ և ինչո՞ւ է եռում, և արդյո՞ք եռում է: Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումներ. սպասելիքները և արդյունքները: Նորոգե՞լ, թե՞ արմատապես վերակառուցել հայ-ռուսական հարաբերությունները: Ո՞վ և ինչպե՞ս կմարի բռնկվող հրդեհը:

    AIISA Միջոցառումների թիմ, 

  • «Սպեցիֆիկ» հարաբերություններ. «չկա՞ ոչ մի պրոբլեմ», թե՞ «եռում է». «Առավոտ»

    Հայ-ռուսական հարաբերություններում եղել է ու կա եւ դեռ որոշ ժամանակ կլինի երկու պրոբլեմ. մեկն ինքը՝ Ռուսաստանն է, մյուսը հայկական իլյուզիաներն են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, իսկ մնացած բոլոր պրոբլեմներն ածանցվում են այդ երկուսից։ Եվ վարչապետ Փաշինյանի հայտարարությունն ամենեւին էլ այդ դասավորության փոփոխության մասին չէ։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

Pages