Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Տնտեսական զարգացումներ և անվտանգություն

Տնտեսական զարգացումներ և անվտանգություն

Ծրագիր

Տնտեսական զարգացումներ և անվտանգություն

Արդյունք չի գտնվել

ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան աննախադեպ է և ընդգծելու է ԱՄՆ գլոբալ ռազմավարության մեջ Հայաստանին վերապահված կարևոր դերը մեր ընդարձակ տարածաշրջանում։ 

Հարևանության քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար մշտապես կարևորվել է, բայց ժամանակի ընթացքում աճել է դրա դերը, փոխվել է երանգավորումը:

Սույն քաղաքականության հայեցագիրը պատրաստվել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից «Վիշեգրադյան քառյակի փորձի ուսումնասիրությունը Հայաստան-ԵՄ համագործակցության համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ս.թ. հոկտեմբերի  25-ին Երեւանի «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստան-ԵՄ։ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» միջազգային խորհրդաժողովը։

Չնայած որոշակի ձեռքբերումներին, ոլորտում դեռ կան մի շարք հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են ոլորտի արդյունավետ զարգացմանը։

Ջրի խնդիր Ադրբեջանում առկա է, սակայն այդ խնդիրն ուռճացված է Ալիևի վարչակազմի կողմից՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիան արդարացնելու նպատակով:

2022թ. ՀՀ-ն բախվեց նոր իրականության՝ ՀՀ-ն առաջին անգամ ընդունեց աննախադեպ քանակի իմիգրացիոն հոսքեր։ Պետությունը պատրաստ չէր նման հոսքերի:

Հետազոտության թեման խիստ արդիական է և պահանջում է հրատապ լուծումներ այն պարզ պատճառով, որ աղքատության հիմնախնդիրն իր սոցիալական աղետալի հետևանքներով հատկապես բազմաշերտ շղթայական դրսևորումնով է ներկայանում հատկապես զարգացող երկրներում:

Ռայիսիի այցը հաջողված է՝ լարվածության թուլացմամբ, խոստումներով, բայց ոչ 25-ամյա համապարփակ ռազմավարական համաձայնությունը կյանքի կոչելու առումով, ինչն այցի բուն նպատակն էր։

Արդեն ակնհայտ է, որ Անկարան չի կարող հրաժարվել բանակցություններից՝ ասելով, թե ինչպես կուզի, այնպես էլ կվարվի իր ջրի պաշարների հետ։ Նա պետք է ընդունի, որ DAP-ի հարցը զետեղվելու է երկու երկրների դիվանագիտական փոխհարաբերությունների օրակարգում։

Թուրքիայի նման հիդրոքաղաքականության դեմ Իրանի պայքարը լուրջ հաջողություն չի արձանագրել, եթե չհաշվենք միջազգային մակարդակով փոշու հատիկների դեմ կոալիցիան, որի գործունեության արդյունքն առայժմ տեսանելի չէ։

Ռուսաստանը փորձելու է կանխարգելել նման զարգացումը, լրացնել «տարածքային ամբողջականության բացը», որն առկա է Հայաստանի պարագայում. nկատի ունենք Ռուսաստանի կողմից Հայաստանին տարածքային ամբողջականության լուրջ խնդիր պարտադրելը, բնականաբար, Ադրբեջանին մղելով Հայաստանի դեմ մասշտաբային ռազմական ագրեսիայի։ 

Սահմանը բացելու ցանկություն երկու կողմում էլ առկա է, սակայն Վաշինգտոնի դրդմամբ Անկարայի ներգրավվածությունն այդ գործընթացին և վերջինի կողմից իրականացված որոշակի քայլերը, այնուամենայնիվ, հապաղում են մի կողմից՝ Մոսկվայի ու Բաքվի դիմադրության, մյուս կողմից՝ թուրքական կողմի «վախերի» ու ավելի հարմար պահի սպասելու հանգամանքներով՝ ավելին ստանալու անկնկալիքներով պայմանավորված։

Շահերի համադրման և բազմաթիվ հարցերում համատեղ գործելու պատրաստակամությունը պարզապես միջոց է՝ որոշակիորեն զսպելու միմյանց հաշվին նախատեսվող ծրագրերը, և մրցակցությունն ու առճակատումը «երրորդ» տարածքներում շարունակելու պարտավորություն:

Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակային շարքեր

Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանը, շնորհիվ նավթի և բնական գազի մեծ պաշարների, ինչպես նաև տարածքի և բնակչության մեծության, ունի Հարավային Կովկասի ամենամեծ տնտեսությունը։

Այսուհանդերձ, աշխարհը դեռևս փնտրտուքների, սպասումների մեջ է, և անսահման է անորոշությունը: Նման իրավիճակը, բնականաբար, չի կարող կայուն բարենպաստ պայմաններ ապահովել գործարար դաշտի համար:

Արդյունք չի գտնվել

Արդյունք չի գտնվել

Արդյունք չի գտնվել