Պետության, օրենքի, փորձագիտական-վերլուծական հանրության խնդիրն ու պարտականությունն է պարբերաբար մաղել այդ աղբը և հանրությանը ներկայացնել բացառապես հավաստի տեղեկատվություն, ինչ էլ որ այն լինի և ում շահերին այն չհամապատասխանի կամ հակասի։
Հենց Ռուսաստանն է ստեղծել իր համար այդքան անցանկալի եվրոպացիների Հայաստան գալու բոլոր հեռանկարները։ Եվ նույնիսկ այսօր Հայաստանում, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում եվրոպական, արևմտյան հեռանկարների հարցում կանխորոշիչ նշանակություն ունի Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ի և 1997թ. պայմանագրի շրջանակներում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունների կատարումը։
Ռուսաստանը փորձելու է կանխարգելել նման զարգացումը, լրացնել «տարածքային ամբողջականության բացը», որն առկա է Հայաստանի պարագայում. nկատի ունենք Ռուսաստանի կողմից Հայաստանին տարածքային ամբողջականության լուրջ խնդիր պարտադրելը, բնականաբար, Ադրբեջանին մղելով Հայաստանի դեմ մասշտաբային ռազմական ագրեսիայի։
Սահմանը բացելու ցանկություն երկու կողմում էլ առկա է, սակայն Վաշինգտոնի դրդմամբԱնկարայի ներգրավվածությունն այդ գործընթացին և վերջինի կողմից իրականացված որոշակի քայլերը, այնուամենայնիվ, հապաղում են մի կողմից՝ Մոսկվայի ու Բաքվի դիմադրության, մյուս կողմից՝ թուրքական կողմի «վախերի» ու ավելի հարմար պահի սպասելու հանգամանքներով՝ ավելին ստանալու անկնկալիքներով պայմանավորված։
Շահերի համադրման և բազմաթիվ հարցերում համատեղ գործելու պատրաստակամությունը պարզապես միջոց է՝ որոշակիորեն զսպելու միմյանց հաշվին նախատեսվող ծրագրերը, և մրցակցությունն ու առճակատումը «երրորդ» տարածքներում շարունակելու պարտավորություն:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից` Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի միջոցով: