Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Սկիզբ

4:00 ցերեկվա

երկուշաբթի,նմբ 02,2026

Ավարտ

6:00 երեկոյան

երկուշաբթի,նմբ 02,2026

Հասցե

Վարդանանց 7 շ․, բն․ 25, ՄԱՀՀԻ քննարկումների դահլիճ

ՄԱՀՀԻ  «Ժողովրդավարություն, դիմակայունություն և անվտանգություն» ծրագրի փորձագիտական թիմ, ՄԱՀՀԻ ասոցացված և գործընկեր փորձագետներ

ՄԱՀՀԻ  «Ժողովրդավարություն, դիմակայունություն և անվտանգություն» ծրագրի փորձագիտական թիմը ՄԱՀՀԻ ասոցացված և գործընկեր փորձագետներին և լայն հանրությանը կներկայացնի  հոկտեմբեր ամսվա ընթացքում «Տվյալների բազա և ռիսկի գնահատում» ծրագրի 10 ժամանակացույցերով արձանագրված անվտանգային զարգացումները և ռիսկերի գնահատման զեկույցը։

Քննարկման օրակարգը ներառում է՝ 

📊 Արձանագրված անվտանգային զարգացումների միտումները 10 ժամանակացույցերով,

📌 Հետընտրական շրջանում ի հայտ եկած առանցքային ռիսկերն ու մարտահրավերները։

 

2026թ․ ապրիլի 14-ից մեկնարկած ՄԱՀՀԻ «Ժողովրդավարություն, դիմակայունություն և անվտանգություն» ծրագիրն ավելի մեծ՝ «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) դրամաշնորհային ծրագրի բաղադրիչ է, որը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը և «Բուն» գիտամշակութային հիմնադրամը իրականացնում են Եվրոպական միության աջակցությամբ:

Հեղինակ(ներ)

ՄԱՀՀԻ

լրատվական կենտրոն