Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Էմմա Բեգիջանյանը ՄԱՀՀԻ «Արտաքին քաղաքականություն, խաղաղշինություն և անվտանգություն» ծրագրի ասոցացված փորձագետ է։ Նա հայտնի և փորձառու իրանագետ է, մերձավորարևելյան զարգացումների թեմաների վերաբերյալ տարիներ շարունակ թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Լրագիր» թերթերին, ինչպես նաև՝ ավելի վաղ եղել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ փորձագետներից։ Տիկին Բեգիջանյանը նաև Հայաստանի Գրողների միության անդամ է ու հայերեն-պարսկերեն լեզուներով թարգմանիչ, ում շնորհիվ հայ և իրանցի գրողների արժեքավոր ստեղծագործությունները հասու են դարձվել փոխադարձաբար Իրանի ու Հայաստանի հասարակություններին։