Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Ռազմավարական հաղորդակցության հմտությունների զարգացում. դասեր Վիշեգրադյան քառյակի փորձից

Ռազմավարական հաղորդակցության հմտությունների զարգացում. դասեր Վիշեգրադյան քառյակի փորձից

Նախագիծ

Ռազմավարական հաղորդակցության հմտությունների զարգացում. դասեր Վիշեգրադյան քառյակի փորձից նախագծի նպատակն է մշակել և ներդնել ռազմավարական հաղորդակցությունների և հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ դասընթաց ՀՀ քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Դասընթացը համատեղելու է առցանց և արտագնա ուսուցումը գործնական առաջադրանքների հետ և օգտագործելու է V4-ի հայաստանյան փորձագետների և գործընկերների տրամադրած փորձն ու նոու-հաուն։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից, Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի Վիշեգրադյան դրամաշնորհների հաշվին: Հիմնադրամի առաքելությունն է խթանել տարածաշրջանային կայուն համագործակցության գաղափարները Կենտրոնական Եվրոպայում:

 

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել ռազմավարական հաղորդակցությունների և հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ դասընթաց ՀՀ քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Դասընթացը համատեղելու է առցանց և արտագնա ուսուցումը գործնական առաջադրանքների հետ և օգտագործելու է V4-ի հայաստանյան փորձագետների և գործընկերների տրամադրած փորձն ու նոու-հաուն։

Ընթացիկ խնդիրներ: Երկար ժամանակ Հայաստանը դիմակայում է ապատեղեկատվության, կեղծ լուրերի, կիբեր սպառնալիքներին և ժողովրդավարական զարգացման այլ խոչընդոտներին: Սա ներառում է ապատեղեկատվություն և թշնամական քարոզչություն ԵՄ-Հայաստան համագործակցության և, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության, ինչպես նաև հակամարտության կարգավորման գործում ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերի դեմ: Դրանք զուգորդվում են պետական ինքնիշխանությունը խաթարող բացատրություններով (նարատիվներ)։ Ապատեղեկատվությունը սրեց նաև Covid համաճարակի ընթացքը և թուլացրեց պատվաստումներին ուղղված ջանքերը, ինչպես նաև հանգեցրեց տարբեր բացասական հետևանքների: Թեև մի քանի քաղաքացիական ծառայողներ հնարավորություն են ունեցել մասնակցել արտերկրում ռազմավարական հաղորդակցության դասընթացներին, սակայն ակնհայտորեն բացակայում է արդյունավետ ռազմավարական հաղորդակցությունը և այդ ուղղությամբ համակարգված ջանքերը:

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Առաջարկվող դասընթացը Հայաստանի մի քանի տասնյակ քաղծառայողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փորձագետների կծանոթացնի ոլորտին վերաբերող վերջին հետազոտություններին և պրակտիկային՝ նրանց տրամադրելով որոշակի գիտելիքներ և տեսություն, ինչպես նաև գործնական հմտություններ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ ի լրումն քաղաքացիական ծառայողների կողմից բարելավված հմտությունների կիրառման հնարավորության՝ մասնակից քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նաև ավելի լավ պատրաստ կլինեն վերլուծել տարբեր հիբրիդային սպառնալիքները և հանդես գալ որպես հասարակական կարծիքի տարածողներ: Հաշվի առնելով ապատեղեկատվական նարատիվները/պատումները, որոնք ներկայումս հանդիսանում են հիմնական սպառնալիք և դրանց մասշտաբները, դասընթացին մասնավորապես կմասնակցեն տարբեր կառավարական կազմակերպություններից, մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և խոցելի խմբերից: Այս դասընթացը նաև հիմք կհանդիսանա այս և հարակից թեմաներով կանոնավոր դասընթացների համար: Կառաջարկվի նաև համագործակցություն ուսումնական հաստատությունների հետ՝ կառուցվածքային ակադեմիական դասընթացի մշակման նպատակով:

Առաջարկվող նախագիծը նաև մոդել կծառայի այս թեման լուսաբանող կանոնավոր դասընթացների համար: Դասընթացը մոտավորապես կարող է ներառել հետևյալ թեմաները.

√ Առաջնորդություն և որոշումների կայացում,

√ Ռազմավարական հաղորդակցության հիմունքները (համոզում, արշավների պլանավորում և իրականացում, կոնֆլիկտների վերլուծություն և երկխոսություն),

√ Ռազմավարական հաղորդակցության հասկացությունները (հաղորդակցման էֆեկտներ, պատումային/նարատիվ վերլուծություն և զարգացում, լրատվամիջոցների դերը Ռազմավարական հաղորդակցության առաջնահերթությունների իրականացման գործում),

√ Ռազմավարական հաղորդակցություն և հիբրիդային սպառնալիքներ,

√ Ռազմավարական հաղորդակցության դերը կիբերանվտանգության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում,

√ Ապատեղեկատվություն, կեղծ լուրեր, պրոպագանդա (ռազմավարական պատումները/նարատիվները որպես ապատեղեկատվության նկատմամբ դիմակայունության բարձրացման գործիքներ),

√ Կայունության զարգացում լրատվամիջոցների և թվային իրավասությունների միջոցով

√ Հակաճգնաժամային կառավարում և հակաճգնաժամային հաղորդակցություն:

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԱՐՐ

Նախագիծը թույլ կտա զարգացնել արդեն իսկ հաստատված համագործակցությունը V4-ի որոշ գործընկերների հետ և հաստատել նոր գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև օգտագործել գործընկերների նոու-հաուն և գործնական գործիքները, որոնք արդեն կիրառվել են Կենտրոնական Եվրոպայում, Արևմտյան Բալկաններում և Արևելյան գործընկերության որոշ երկրներում: Այն նաև կներառի տարրեր, որոնք նման են ռազմավարական հաղորդակցության կարճաժամկետ դասընթացին, որը կազմակերպվել է Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջի կողմից Հայաստանում դասավանդելու նպատակով: Նախագիծը կօգնի խորացնել մեր հաստատության համագործակցությունը պետական հաստատությունների և քաղաքականության փորձագետների հետ, լրացուցիչ ներդրում ունենալ քաղաքական բանավեճերում և, ընդհանուր առմամբ, բարձրացնել պետության և հասարակության կայունությունը ներկայիս հիբրիդային սպառնալիքների նկատմամբ:

Ծրագրի տարածաշրջանային մասշտաբը թույլ կտա միավորել գործընկեր հաստատությունների փորձն ու փորձագիտական գիտելիքները, ինչպես նաև համեմատել քաղաքական մոտեցումները V4 պետություններում և դրանցից դուրս: Բացի այդ նախագիծը հիմք կդնի գործընկերների հետ հետագա ինստիտուցիոնալ համագործակցության համար:

Արդյունք չի գտնվել

Արդյունք չի գտնվել

Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից` Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի միջոցով: 

21 հլս 2023
20 հլս 2023
19 հլս 2023
06 հլս 2023

Արդյունք չի գտնվել

Արդյունք չի գտնվել

Արդյունք չի գտնվել