Ռայիսիի այցը հաջողված է՝ լարվածության թուլացմամբ, խոստումներով, բայց ոչ 25-ամյա համապարփակ ռազմավարական համաձայնությունը կյանքի կոչելու առումով, ինչնայցի բուն նպատակնէր։
Արդեն ակնհայտ է, որ Անկարան չի կարող հրաժարվել բանակցություններից՝ ասելով, թե ինչպես կուզի, այնպես էլ կվարվի իր ջրի պաշարների հետ։ Նա պետք է ընդունի, որ DAP-ի հարցը զետեղվելու է երկու երկրների դիվանագիտական փոխհարաբերությունների օրակարգում։
Թուրքիայի նման հիդրոքաղաքականության դեմ Իրանի պայքարը լուրջ հաջողություն չի արձանագրել, եթե չհաշվենք միջազգային մակարդակով փոշու հատիկների դեմ կոալիցիան, որի գործունեության արդյունքն առայժմ տեսանելի չէ։
Ռուսաստանը փորձելու է կանխարգելել նման զարգացումը, լրացնել «տարածքային ամբողջականության բացը», որն առկա է Հայաստանի պարագայում. nկատի ունենք Ռուսաստանի կողմից Հայաստանին տարածքային ամբողջականության լուրջ խնդիր պարտադրելը, բնականաբար, Ադրբեջանին մղելով Հայաստանի դեմ մասշտաբային ռազմական ագրեսիայի։
Սահմանը բացելու ցանկություն երկու կողմում էլ առկա է, սակայն Վաշինգտոնի դրդմամբԱնկարայի ներգրավվածությունն այդ գործընթացին և վերջինի կողմից իրականացված որոշակի քայլերը, այնուամենայնիվ, հապաղում են մի կողմից՝ Մոսկվայի ու Բաքվի դիմադրության, մյուս կողմից՝ թուրքական կողմի «վախերի» ու ավելի հարմար պահի սպասելու հանգամանքներով՝ ավելին ստանալու անկնկալիքներով պայմանավորված։
Շահերի համադրման և բազմաթիվ հարցերում համատեղ գործելու պատրաստակամությունը պարզապես միջոց է՝ որոշակիորեն զսպելու միմյանց հաշվին նախատեսվող ծրագրերը, և մրցակցությունն ու առճակատումը «երրորդ» տարածքներում շարունակելու պարտավորություն:
Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանը, շնորհիվ նավթի և բնական գազի մեծ պաշարների, ինչպես նաև տարածքի և բնակչության մեծության, ունի Հարավային Կովկասի ամենամեծ տնտեսությունը։
Այսուհանդերձ, աշխարհը դեռևս փնտրտուքների, սպասումների մեջ է, և անսահման է անորոշությունը: Նման իրավիճակը, բնականաբար, չի կարող կայուն բարենպաստ պայմաններ ապահովել գործարար դաշտի համար: