• Այլընտրանքային էներգետիկա • Էներգետիկ անվտանգություն • Շուկաներ և միտումներ • Միջուկային ծրագրեր և ատոմակայաններ • Գյուղատնտեսություն և անտառտնտեսություն • Ժողովրդագրություն • Սնունդ և ջուր • Հանքային պաշարներ • Պաշարների կառավարում • Տեխնոլոգիական փոփոխություն և քաղաքականություն
Պետության, օրենքի, փորձագիտական-վերլուծական հանրության խնդիրն ու պարտականությունն է պարբերաբար մաղել այդ աղբը և հանրությանը ներկայացնել բացառապես հավաստի տեղեկատվություն, ինչ էլ որ այն լինի և ում շահերին այն չհամապատասխանի կամ հակասի։
Արդեն ակնհայտ է, որ Անկարան չի կարող հրաժարվել բանակցություններից՝ ասելով, թե ինչպես կուզի, այնպես էլ կվարվի իր ջրի պաշարների հետ։ Նա պետք է ընդունի, որ DAP-ի հարցը զետեղվելու է երկու երկրների դիվանագիտական փոխհարաբերությունների օրակարգում։
Թուրքիայի նման հիդրոքաղաքականության դեմ Իրանի պայքարը լուրջ հաջողություն չի արձանագրել, եթե չհաշվենք միջազգային մակարդակով փոշու հատիկների դեմ կոալիցիան, որի գործունեության արդյունքն առայժմ տեսանելի չէ։
Ռուսաստանը փորձելու է կանխարգելել նման զարգացումը, լրացնել «տարածքային ամբողջականության բացը», որն առկա է Հայաստանի պարագայում. nկատի ունենք Ռուսաստանի կողմից Հայաստանին տարածքային ամբողջականության լուրջ խնդիր պարտադրելը, բնականաբար, Ադրբեջանին մղելով Հայաստանի դեմ մասշտաբային ռազմական ագրեսիայի։
Թուրքիայի արտաքին քաղաքականությունում մեղմացման («զրո խնդիր») ու կոշտացման («նեոօսմանիզմ/էրդողանիզմ») փուլերը մշտապես նախորդում ու հաջորդում են միմյանց, ինչն իր հերթին հուշում է, որ ներկայիս մեղմացման փուլին որոշ ժամանակ անց կհաջորդի կոշտացման նոր փուլը, որում Էրդողանը կփորձի իրագործել կիսատ մնացած իր վերոնշյալ վերջին երազանքները: