Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից, Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի Վիշեգրադյան դրամաշնորհների հաշվին:
Հետազոտության թեման խիստ արդիական է և պահանջում է հրատապ լուծումներ այն պարզ պատճառով, որ աղքատության հիմնախնդիրն իր սոցիալական աղետալի հետևանքներով հատկապես բազմաշերտ շղթայական դրսևորումնով է ներկայանում հատկապես զարգացող երկրներում:
Պետության, օրենքի, փորձագիտական-վերլուծական հանրության խնդիրն ու պարտականությունն է պարբերաբար մաղել այդ աղբը և հանրությանը ներկայացնել բացառապես հավաստի տեղեկատվություն, ինչ էլ որ այն լինի և ում շահերին այն չհամապատասխանի կամ հակասի։
Ռայիսիի այցը հաջողված է՝ լարվածության թուլացմամբ, խոստումներով, բայց ոչ 25-ամյա համապարփակ ռազմավարական համաձայնությունը կյանքի կոչելու առումով, ինչնայցի բուն նպատակնէր։
Հենց Ռուսաստանն է ստեղծել իր համար այդքան անցանկալի եվրոպացիների Հայաստան գալու բոլոր հեռանկարները։ Եվ նույնիսկ այսօր Հայաստանում, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում եվրոպական, արևմտյան հեռանկարների հարցում կանխորոշիչ նշանակություն ունի Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ի և 1997թ. պայմանագրի շրջանակներում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունների կատարումը։
Արդեն ակնհայտ է, որ Անկարան չի կարող հրաժարվել բանակցություններից՝ ասելով, թե ինչպես կուզի, այնպես էլ կվարվի իր ջրի պաշարների հետ։ Նա պետք է ընդունի, որ DAP-ի հարցը զետեղվելու է երկու երկրների դիվանագիտական փոխհարաբերությունների օրակարգում։
Թուրքիայի նման հիդրոքաղաքականության դեմ Իրանի պայքարը լուրջ հաջողություն չի արձանագրել, եթե չհաշվենք միջազգային մակարդակով փոշու հատիկների դեմ կոալիցիան, որի գործունեության արդյունքն առայժմ տեսանելի չէ։
Ռուսաստանը փորձելու է կանխարգելել նման զարգացումը, լրացնել «տարածքային ամբողջականության բացը», որն առկա է Հայաստանի պարագայում. nկատի ունենք Ռուսաստանի կողմից Հայաստանին տարածքային ամբողջականության լուրջ խնդիր պարտադրելը, բնականաբար, Ադրբեջանին մղելով Հայաստանի դեմ մասշտաբային ռազմական ագրեսիայի։