Սահմանը բացելու ցանկություն երկու կողմում էլ առկա է, սակայն Վաշինգտոնի դրդմամբԱնկարայի ներգրավվածությունն այդ գործընթացին և վերջինի կողմից իրականացված որոշակի քայլերը, այնուամենայնիվ, հապաղում են մի կողմից՝ Մոսկվայի ու Բաքվի դիմադրության, մյուս կողմից՝ թուրքական կողմի «վախերի» ու ավելի հարմար պահի սպասելու հանգամանքներով՝ ավելին ստանալու անկնկալիքներով պայմանավորված։
Շահերի համադրման և բազմաթիվ հարցերում համատեղ գործելու պատրաստակամությունը պարզապես միջոց է՝ որոշակիորեն զսպելու միմյանց հաշվին նախատեսվող ծրագրերը, և մրցակցությունն ու առճակատումը «երրորդ» տարածքներում շարունակելու պարտավորություն:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունում մեղմացման («զրո խնդիր») ու կոշտացման («նեոօսմանիզմ/էրդողանիզմ») փուլերը մշտապես նախորդում ու հաջորդում են միմյանց, ինչն իր հերթին հուշում է, որ ներկայիս մեղմացման փուլին որոշ ժամանակ անց կհաջորդի կոշտացման նոր փուլը, որում Էրդողանը կփորձի իրագործել կիսատ մնացած իր վերոնշյալ վերջին երազանքները:
TCG Anadolu-ն և ծրագրված լիարժեք ավիակիրը (TCG Trakya) ևս մեկ անուղղակի ցուցիչ են, որ Էրդողանի «Նոր Թուրքիան» ձգտում է ունենալ միջուկային զենք, համալրել միջուկային զենքով երկրների ցուցակը, ինչը բավական կարևոր է նաև ներքաղաքական համատեքստում։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից` Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի միջոցով:
Հակամարտ կողմերի կամ տարածաշրջանում ներգրավված դերակատարների արտաքին քաղաքականության հիմնական զարգացումներ, որոնք ազդում են տարածաշրջանի անվտանգային դինամիկայի վրա