Նախագիծ
15 ապր 2025 – 15 հկտ 2027
Աջակցությամբ/Ֆինանսավորմամբ: Եվրոպական միություն (ԵՄ)
Գործընկերությամբ: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ (ԺԶՀ), Մարդը կարիքի մեջ (PIN), :Բուն TV
Ծրագրի նպատակն է ստեղծել աշխարհաքաղաքական ռիսկերի վերլուծության հավաստի համակարգ, որը պարբերաբար կթարմացվի նոր տվյալների հիման վրա: Կազմակերպությունը նաև կօգտագործի կատարված վերլուծությունը Հայաստանի անվտանգության միջավայրին վերաբերող իրազեկվածությունը բարձրացնելու համար:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Ծրագրի նպատակն է ստեղծել աշխարհաքաղաքական /անվտանգային ռիսկերի գնահատման համապարփակ համակարգ՝ ձևավորելով ընթացիկ զարգացումների որակական և քանակական վերլուծության հավաստի, փաստահեն, վիզուալիզացված և ինտերակտիվ միջավայր և հարթակ։ Համակարգի առանցքը կանոնավոր թարմացվող 10 թեմատիկ ու ոլորտային ժամանակացույցերն են, որոնցում ներառվող տվյալները գեներացվում են բաց աղբյուրների (OSINT) մշտադիտարկման, փաստաքննչական հետաքննությունների և հավաստի աղբյուրների արտահոսքերի հիման վրա։
ՄԱՀՀԻ աշխարհաքաղաքական /անվտանգային ռիսկերի գնահատման համապարփակ համակարգը բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից.
🗄️/🛢️Տվյալների շտեմարան (Իրադարձությունների քարտեզագրում)․ 10 ժամանակացույցերում արտացոլվում են տարածաշրջանում հակամարտ կամ դիմակայության հարաբերություններ ունեցող, ինչպես նաև նրանց և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող երկրների սահմանին և/կամ հարաբերություններում և/կամ համապատասխան ոլորտներում տեղի ունեցոց միջադեպերը, որոշումներն ու զարգացումները։ Շտեմարանը ներառում է այդ բոլոր դերակատարների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղվածության զարգացումներ և գործոններ, որոնք փոխում են անվտանգային միջավայրի դինամիկան։ Համակարգի որոնման և տեսակավորման ֆիլտրերը թույլ են տալիս տեղեկատվությունը դասակարգել ըստ ժամանակացույցերի, ժամանակահատվածների, թիրախ կամ արձագանքող երկրների և առանցքային թեմատիկ խնդիրների՝ ապահովելով իրադարձություննրի, զարգացումների, անվտանգային որոշումների և դրանց արձագանքների արագ հայտնաբերումը, փաստերի ստուգումն ու միտումների վերհանումը։
|
⚔️ / 🗺️ Սահմաններ, հակամարտություններ, հարաբերություններ և հակազդում |
|
🌐 / 🤝 Արտաքին քաղաքականության զարգացումներ և հակազդում |
|
📜 / 🔨 Անվտանգային որոշումներ, բանաձևեր և հակազդում |
|
🛡️ / 🎯 Պաշտպանական ու ռազմատեխնիկական զարգացումներ և հակազդում |
|
📈 / 💼 Տնտեսական զարգացումներ և հակազդում |
|
🚔 / 🔗 Հանցավորության զարգացումներ և հակազդում |
|
🏛️ / 🗳️ Ներքին քաղաքական զարգացումներ և հակազդում |
|
👥 / 🤲 Սոցիետալ / հումանիտար զարգացումներ և հակազդում |
|
📢 / 📰 FIMI, ապա-/մանիպուլյատիվ տեղեկատվություն և հակազդում |
|
💻 / ⚡ Կիբեր ոլորտի զարգացումներ և հակազդում |
📊/📉Գծապատկերներ և ինֆոգրաֆիկաներ (Տվյալների վերլուծություն)․ Հեղինակային մեթոդաբանության հիման վրա իրականացվում է ժամանակացույցերում ներառված իրադարձությունների ինտենսիվության (ուժգնության) և հնչեցված դիրքորոշումների մտադրությունների ինդեքսավորում։ Այս ցուցանիշների հիման վրա կառուցվում են ժամանակային շարքեր և գծապատկերներ, որոնք թույլ են տալիս վերհանել կոռելացիաներ և բացահայտել պատճառահետևանքային կապեր տարբեր գործընթացների միջև։
🧭/📡 Ռիսկի գնահատման աղյուսակներ (Կանխատեսում և մոդելավորում)․ Ոլորտային, թեմատիկ և ժամանակային առանցքներով կառուցված մասնագիտացված աղյուսակների միջոցով իրականացվում է անվտանգային ռիսկերի աստիճանի և դրանց ի հայտ գալու հավանականության համակարգված գնահատում։
Համակարգի գեներացրած վերլուծական արդյունքներն ուղղված են Հայաստանի անվտանգային միջավայրի վերաբերյալ հանրային և մասնագիտական իրազեկության մակարդակի բարձրացմանը՝ անվտանգային ռիսկերի ամսական և տարեկան ամփոփիչ զեկույցների հրապարակման, ինչպես նաև փորձագիտական հանրույթի, մտակենտրոնների, քաղաքացիական հասարակության և պետական կառավարման ոլորտային մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ բաց և փակ ձևաչափերով քննարկումների միջոցով։
ՄԱՀՀԻ ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն (ԿԱՆՔ)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության (ՄԿՄ) և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից:
Արդյունք չի գտնվել
Արդյունք չի գտնվել
Արդյունք չի գտնվել
Արդյունք չի գտնվել
Արդյունք չի գտնվել
Արդյունք չի գտնվել